Ռուապեհու (անգլ.՝ Mount Ruapehu, մաորի՝ Ruapehu բառից, նշանակում է որոտացող անդունդ), գործող հրաբուխ Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզում՝ Թոնգարիրո ազգային պարկում, Օհակունե քաղաքից մոտավորապես 25 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք, Թաուպո լճի հարավային ափից շուրջ 40 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք։

Ռուապեհու
Տեսակհրաբուխ
Երկիր Նոր Զելանդիա
Վարչատարածքային միավորRuapehu District?
Աշխարհագրական
տեղադրություն
Հյուսիսային կղզի
ԼեռնաշղթաNorth Island Volcanic Plateau?
Բարձրությունը ծովի մակարդակից2797 մետր
Հարաբերական
բարձրություն
2797 մետր
Բարձրագույն գագաթTahurangi?
Սմիթսոնիան կոդ241100

Համառոտ տեղեկատվություն խմբագրել

Ռուապեհուի լանջերին՝ ծովի մակերևույթից 1700-2000 մետրի սահմանագծից վեր, գտնվում են ձնածածկ հատվածներ և շուրջ երկու տասնյակ, թեև ոչ մեծ, բայց յուրօրինակ սառցադաշտեր[1] և գլխավորապես դահուկավազքի սիրահարների ու դահուկորդ մարզիկների համար նախատեսված հանգստյան հանգրվաններ։ Ռուապեհուն Նոր Զելանդիայի խոշորագույն հրաբուխն է և Հյուսիսային կղզու ամենաբարձր լեռը՝ իր երեք գագաթներով, որոնցից Թահուրանգին ծովի մակերևույթից բարձր է 2.797, Թե Հեուհեուն՝ 2.755, Փարետետայիտոնգան՝ 2.751 մետր։ Այդ գագաթների միջև ընկած է խոր, գործող խառնարանը, որը հրաբխային մեծ ժայթքումների միջակայքում լցված է լինում ջրով։

Ուսումնասիրողների կարծիքով՝ Ռուապեհուն, որ հիմնականում կազմված է անդեզիտից, հրաբխային ակտիվություն սկսել է դրսևորել մոտավորապես 250.000 տարի առաջ։ Նոր ժամանակներում, երբ սկսել են գրանցել հրաբխային ժայթքումները, նկատել են, որ մեծ ժայթքումներ տեղի են ունենում հիսուն տարին մեկ անգամ[2], իսկ փոքրերի թիվը, 1945 թվականից այս կողմ, արդեն անցել է վաթսունից։ 1970 թվականին տեղի ունեցած նման ոչ մեծ ժայթքումներից մեկի ժամանակ արտանետված մոխիրն ու խարամը որոշակի վնաս են պատճառել հանգստյան տներին ու դահուկուղիներին[3]։

Ուշագրավ փաստեր խմբագրել

Ռուապեհուի լանջերին են նկարահանվել կինոռեժիսոր Փիթեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը» հանրահայտ կինոնկարի որոշ տեսարաններ[4]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. |title=Glaciers in New Zealand|url=http://www.teara.govt.nz/en/glaciers-and-glaciation/1 |publisher=Te Ara: Encyclopaedia of New Zealand|accessdate=24 November 2012}}
  2. | title=Crater Lake| url=http://www.doc.govt.nz/parks-and-recreation/tracks-and-walks/central-north-island/ruapehu/mount-ruapehu-crater-climb/ | author=New Zealand Department of Conservation | accessdate=2006-10-23}}
  3. |title=Central North Island Volcanoes| url=http://www.doc.govt.nz/parks-and-recreation/national-parks/tongariro/features/central-north-island-volcanoes/ | author=New Zealand Department of Conservation|accessdate=2006-10-23}}
  4. Sibley, Brian. The Making of the Movie Trilogy The Lord of the Rings, Houghton Mifflin (2002).

[1]

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուապեհու» հոդվածին։
  1. http://www.gns.cri.nz/content/download/6186/33930/file/VolcanoFactSheets%20Ruapehu.pdf | title=Volcano Fact Sheet: Ruapehu Volcano|publisher=GNS Science|access-date=31 December 2013}}