Մարզ (լատին․՝ regio), վարչատարածքային կամ երբեմն ֆիզիկաաշխարհագրական միավոր։ Այն կարող է լինել առաջին աստիճանի միավոր, երբ պետությունը ուղղակիորեն բաղկացած է մարզերից, և երկրորդական, երբ մարզերը մտնում են նահանգների մեջ։

Առաջին աստիճանի միավորներ խմբագրել

Մարզ կամ այս բառի թարգմանաբար օգտագործվող տարբերակներով են անվանվում հետևյալ երկրների վարչատարածքային միավորները։

Պետության անվանում Աշխարհամաս Մարզի անվանում Բնօրինակ լեզվով Մարզերի ցուցակ
  Ադրբեջան Ասիա ռեգիոն ադրբ.՝ region Ադրբեջանի մարզեր
  Անգլիա[1] Եվրոպա ռեգիոն անգլ.՝ region Անգլիայի մարզեր
  Դանիա Եվրոպա ռեգիոն դան․՝ region Դանիայի մարզեր
  Էրիթրեա Աֆրիկա զոբա տիգ.՝ ዞባ Էրիթրեայի մարզեր
  Իտալիա Եվրոպա ռեգիոն իտալ.՝ region Իտալիայի մարզեր
  Իռլանդիա Եվրոպա կուիգա իռլանդերեն՝ cúige Իռլանդիայի մարզեր
  Խորվաթիա Եվրոպա սրեդիշնյա խորվ.՝ središnja Խորվաթիայի մարզեր
  Մյանմա[2] Ասիա թայնդեսաձի բիրմ.՝ [táɪɴ dèθa̰ dʑí] Մյանմայի նահանգներ
  Չիլի Ամերիկա ռեգիոն իսպ.՝ región Չիլիի մարզեր
  Սիրիա Ասիա մուհաֆազա արաբ․՝ محافظة‎‎ Սիրիայի մարզեր
  Լիբանան Ասիա մուհաֆազա արաբ․՝ محافظة‎‎ Լիբանանի մարզեր
  Վրաստան Ասիա մխարե վրաց.՝ მხარე Վրաստանի մարզեր
  Ֆրանսիա Եվրոպա ռեգիոն ֆր.՝ region Ֆրանսիայի մարզեր

Երկրորդ աստիճանի միավորներ խմբագրել

Հետևյալ պետություններում մարզերը պետության կազմի մեջ չեն մտնում ուղղակիորեն, այլ հանդիսանում են ավելի մեծ միավորների՝ նահանգների մասերը։

Պետության անվանում Աշխարհամաս Մարզի անվանում Բնօրինակ լեզվով Մարզերի ցուցակ
  Կամերուն Աֆրիկա ռեգիոն ֆր.՝ région Կամերունի մարզեր
  Կոտ դ'Իվուար Աֆրիկա ռեգիոն ֆր.՝ région Կոտ դ'Իվուարի մարզեր
  Ճապոնիա Ասիա քեն ճապ.՝ Ճապոնիայի մարզեր
  Մալայզիա Ասիա դիվիզիոն անգլ.՝ division Մալայզիայի մարզեր
  Չադ Աֆրիկա դեպարտեման ֆր.՝ département Չադի մարզեր
  Պակիստան Ասիա դիվիզիոն ուրդու՝ ڈویژن Պակիստանի մարզեր
  Տանզանիա Աֆրիկա վիլայա սվահիլի՝ wilaya Տանզանիայի մարզեր

Մարզ անվանումով այլ միավորներ խմբագրել

Մի քանի պետությունների վարչական միավորներ կոչվում են մարզեր, բայց դրանք ունեն գավառի կարգավիճակ։ Դրանք են՝

Պետության անվանում Աշխարհամաս Մարզի անվանում Բնօրինակ լեզվով Ցուցակ
  Բելառուս[3] Եվրոպա վոբլասց բելառուս․՝ вобласць Բելառուսի մարզեր
  Բելգիա Եվրոպա գեվեստ հոլ.՝ gewest Բելգիայի գավառեր
  Բուլղարիա Եվրոպա օբլաստ հոլ.՝ област Բուլղարիայի մարզեր
  Հայաստան Ասիա մարզ հայերեն՝ մարզ Հայաստանի մարզեր
  Ղազախստան[4] Ասիա օբլըս, նահանգ ղազ.՝ Облыс Ղազախստանի մարզեր
  Ռուսաստան[5] Եվրասիա օբլաստ, նահանգ ռուս.՝ область Ռուսաստանի մարզեր
  Ուկրաինա[6] Եվրոպա օբլաստ, նահանգ ուկրաիներեն՝ область Ուկրաինայի մարզեր

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Անգլիայի մարզերը չափսերով հավասար են մյուս երկրների նահանգներին, սակայն նահանգին բնորոշ իրավասություններ չունեն։
  2. Մյանման ունի և՛ մարզեր, և՛ նահանգներ։
  3. Բելառուսի մարզերը իրականում նահանգներ են, սակայն հայերենում տարածված է «մարզ» անվանումը։
  4. Ղազախստանի մարզերը իրականում նահանգներ են, սակայն հայերենում տարածված է «մարզ» անվանումը։
  5. Ռուսաստանի մարզերը իրականում նահանգներ են, սակայն հայերենում տարածված է «մարզ» անվանումը։
  6. Ուկրաինայի մարզերը իրականում նահանգներ են, սակայն հայերենում տարածված է «մարզ» անվանումը։