Պապուասներ
Պապուասներ, (մալայերեն՝ papuwa — գանգրահեր), Նոր Գվինեա կղզու, հյուսիսարևմտքում Մելանեզիայի կղզիների, Հալմահերա կղզու հյուսիս և Տիմոր կղզու արևելքում մասերի բնիկների հավաքական անվանումը։ Թիվը՝ ավելի քան 4,8 միլիոն (2020)։ Մարդաբանորեն պատկանում են մելանեզիական ռասային։ Խոսում են պապուասյան լեզոններով։ պապուասների կրոն, հավատալիքների հիմնական տարրերն են՝ նախնիների պաշտամունքը, հմայությունն ու տոտեմիզմը։ 19-րդ դարի վերջից միսիոներները տարածել են քրիստոնեությունը, որն այժմ ձևականորեն դավանում է պապուասների մեծ մասը։ Մինչև վերջերս պապուասներ ապրում էին (Նոր Գվինեայի և հյուսիսարևմտյան․ Մելանեզիայի կղզիների որոշ շրջաններում այժմ էլ ապրում են) նախնադարյան համայնական կարգերով։ Զբաղվում են հիմնականում պալարային հողագործությամբ, արմավենու և պտղատու ծառերի աճեցմամբ, խոզաբուծությյսմբ, ձկնորսությամբ, մասամբ՝ որսորդությամբ։ Մի մասն աշխատում է պլանտացիաներում, լեռնարդյունաբերական ձեռնարկություններում։ Մինչև եվրոպական գաղութարարությունը հողի մասնավոր սեփականությունը պապուասներին անհայտ էր։ Գույքային և հասարակական շերտավորումը նոր էր նշմարվում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 134)։ ![]() |