Հարավային կղզի (Նոր Զելանդիա)
Հարավային կղզի (անգլ.՝ South Island, մաորի՝ Te Wai-pounamu, Տե-Վաի-Պոունամու, 1840-ական թվականներին նաև Նոր Մանսթեր), Նոր Զելանդիայի ամենամեծ կղզին (ըստ մեծության՝ երկրորդը Հյուսիսային կղզին է)։
Հարավային կղզի | |
---|---|
Տեսակ | կղզի |
Մայրցամաք | Օվկիանիա |
Երկիր | Նոր Զելանդիա[1] |
Վարչատարածք | Նոր Զելանդիա |
Ամենաբարձր կետ | Կուկի լեռ |
Մակերես | 150 437 կմ² |
Մասն է | Նոր Զելանդիա |
Աշխարհագրական տեղադրություն | Նոր Զելանդիա |
Ջրլիցի ափին | Թասմանյան ծով |
Անվանված է | հարավ |
Աշխարհագրություն
խմբագրելԿղզու մակերեսը 150 437կմ² է[2]։ Ըստ իր մեծության՝ աշխարհի 12-րդ կղզին է։
Կուկի նեղուց՝ նեղուց, որը Հարավային և Հյուսիսային կղզիները բաժանում է իրարից։
Արևմտյան ափի երկայնքով ձգվում է Հարավային Ալպեր լեռնաշղթան։ Այստեղ է գտնվում ձյունապատ Կուկի լեռը, որը Նոր Զելանդիայի ամենաբարձր կետն է (3724 մ)։ Այս կղզու 18 պիկերը 3000 մետրից ավելի բարձրություն ունեն։ Լեռներում հաշվվում է 360 սառցադաշտ, որոնցից խոշորագույնները Թասմանի, Ֆրանց-Իոսիֆի, Ֆոքսի սառցադաշտերն են։ Պլեյստոցենային սառցե դարաշրջանում սառցադաշտերը մեծ հզորություն ունեին, անընդհատ գահավիժում էին դեպի Քենթբերիսկի հարթավայր և զբաղեցնում էին ժամանակակից Օտագո պրովինցիայի հարավի զգալի մասը։ Այս շրջաններին բնորոշ են U-աձև հովիտները, խիստ մասնատված ռելիեֆը և սառը լճերը, որոնք ձգվածձև ունեն (Տե-Անաու, Մանապոուրի, Ուակատիպու և Հավեա)։ Այստեղ է գտնվում նաև Նոր Զելանդիայի ամենաբարձր ջրվեժներից մեկը՝ Սազերլենդը, որն ունի 580 մ բարձրություն։
Այստեղ տեղակայված են այնպիսի էնդեմիկ տեսակների արեալներ, ինչպիսին է կեա (Nestor notabilis) թութակը։
Բնակչություն
խմբագրել2010 թվականի տվյալների համաձայն՝ այստեղ բնակվում է 1 038 600 մարդ, որը կազմում է ողջ Նոր Զելանդիայի բնակչության մոտավորապես 24 %-ը։ Ամենախոշոր քաղաքները Քրայստչերչը և Դանիդինն են։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ «Հարավային կղզու մասին աշխարհագրական տեղեկություն webcitation կայքում». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 14-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Նոր Զելանդիայի ատլաս (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավային կղզի (Նոր Զելանդիա)» հոդվածին։ |