Բացել գլխավոր ցանկը

Հոնիարա, անվանումն առաջացել է (nagho ni ara) արևելյան քամու վայր արտահայտությունից: Հոնիարան Սողոմոնյան Կղզիների մայրաքաղաքն է, ամենամեծ քաղաքը, գլխավոր նավահանգիստը և առևտրական կենտրոնը։

Քաղաք
Հոնիարա
Honiara
Դրոշ
Flag of Honiara.svg

Honiara general view.jpg
Կոորդինատներ: 9°26′0″ հվ. լ. 159°57′0″ ավ. ե. / 9.43333° հս․. լ. 159.95000° ավ. ե. / 9.43333; 159.95000
ԵնթարկումՄայրաքաղաք
Հիմնադրված է1940 թ.
Մակերես21,16 կմ²
ԲԾՄ29 մ
Բնակչություն81,117 մարդ
Խտություն3,833 մարդ/կմ²
Կրոնական կազմՔրիստոնեություն
Ժամային գոտիUTC+11, ամառը UTC+12
Հեռախոսային կոդ00 677
Պաշտոնական կայքsibconline.com.sb
##Հոնիարա (Աշխարհ)
Red pog.png

Բովանդակություն

ԱշխարհագրությունԽմբագրել

Գտնվում է Գուադալկանալ կղզու հյուսիսարևմտյան մասում, նեղ մերձափնյա հարթավայրում, Մատանիկաու գետի վրա, Սողոմոնի ծովի Այրոնբոթոմ Սաունդ ծոցի ափին:

ՊատմությունԽմբագրել

Տարածքը բնակեցված է եղել մ. թ. ա. 4-րդ հազարամյակում: Եվրոպացիներից առաջինը, ով 1569 թվականին հայտնաբերել է այս վայրերը, եղել է իսպանացի ծովագնաց Ալվարո դե Մենդանյա դե Նեյրան: Հետագա դարերում իսպանացիներին չհաջողվեց գաղութացնել տարածքը և միայն 1885 թվականին գերմանացիներն այն գրավեցին: 1893 թվականին տարածքն անցավ բրիտանացիների հսկողության տակ: Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ 1942 թվականին այն գրավվեց ճապոնական զորքերի կողմից և ազատագրվեց 1943 թվականի փետրվարին: Պատերազմից հետո ամերիկացիները կառուցեցին այստեղ ռազմական բազա, որի տեղում 1952 թվականին բրիտանացիները հիմնեցին այժմյան բնակավայրը և հռչակեցին բրիտանական Սողոմոնի Կղզիների պրոտեկտորատի վարչական կենտրոն: 1978 թվականի հուլիսի 7-ից անկախ Սողոմոնյան կղզիների մայրաքաղաքն է:

ՏնտեսությունԽմբագրել

Զարգացած են առևտուրը, գյուղատնտեսությունը, ձկնորոսությունը, ֆինանսական և սպասարկման ոլորտը, զբոսաշրջությունը[1]:

Քույր քաղաքներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Աշխարհի խոշորագույն և կարևորագույն քաղաքների տեղեկատու։ 2016։ էջ 318։ ISBN 978-99941-2-925-6 
  2. «Luganville and Honiara establish sister city relations»։ Vanuatu Daily Post։ 21 March 2013։ Վերցված է 15 July 2013