Մեծ Ջրբաժան (Great Dividing Range) (Արևելա-Ավստրալիական լեռներ), Ավստրալիայում[1]։ Ձգվում է Ավստրալիայի արևելյան և հարավարևելյան ափով, Քեյփ Յորք թերակղզուց մինչև Բասսի նեղուց, ավելի քան 3.500 կմ։ Լայնությունը տատանվում է 160-ից 300 կիլոմետրի միջև[2]։ Երբեմն Մեծ Ջրբաժան լեռնաշղթա անունը տարածվում է միայն արևմտյան շղթայի վրա Քվինսլենդում։ Խոշոր կամարաձև բարձրացում է, առաջացած նեոգեն-անթրոպոգենում։ Հիմնականում կազմված է պալեոզոյան, սակավ՝ մեզոզոյան նստվածքներից։ Երկրաբանական տեսակետից համապատասխանում է Թասմանյան պալեոզոյան ծալքավորման մարզին։ Օգտակար հանածոներից կան նավթ և գազ, անագ, բազմամետաղներ, ոսկի, պղինձ, տիտանամագնետիտային և մոնացիտային ավազներ, քարածուխ և այլն։ Հարավային լայնության 28°-ից հյուսիս բաղկացած է մոտ 1000 մ բարձրության զանգվածներից, սարահարթերից ու գոգավորություններից, դեպի հարավ՝ առանձին զանգվածներից մինչև 2230 մ բարձրությամբ (Կոսցյուշկո լեռ)։ Գտնվում է մերձհասարակածային և մերձարևադարձային գոտիներում։ Մեծ Ջրբաժան լեռնաշղթայի արևելյան լանջերից սկիզբ են առնում՝ կարճ, սահանքավոր, ջրառատ գետեր, արևմտյան լանջերից՝ Մուրեյը և Դառլինգը։ Արևելյան լանջերը ծածկված են խոնավտերևաթափ մշտականաչ անտառներով, արևմտյան լանջերը՝ անտառասավաննաներով, սավաննաներով ու քսերոֆիտային թփուտներով։

Մեծ Ջրբաժան լեռնաշղթա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. www.britannica.com
  2. Shaw, John H., Collins Australian Encyclopedia, William Collins Pty Ltd., Sydney, 1984, 0-00-217315-8

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ Ջրբաժան լեռնաշղթա» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 438