Ազգային անձնավորում
Ազգային անձնավորում, առանձին ազգերի կամ դրանց ներկայացուցիչների հավաքական կերպարն արտահայտող մարդակերպական անձնավորում։ Կարող է հայտնվել քաղաքական մուլտֆիլմերում կամ քարոզչության մեջ։ Որպես անձնավորում, կերպարը չի կարող լինել իրական (ազգի հոր կերպարով) կամ անտիկ պատմության դերակատարներից մեկը, որի հնարավոր գոյության փաստն անվիճելի է։
Արևմտյան աշխարհի որոշ վաղ անձնավորումներ եղել են իմաստության և պատերազմի աստվածությունների կերպարներ (Միներվա/Աթենաս) կամ էլ հաճախ կիրառվել Հռոմեական կայսրության պրովինցիաների անվանումները։ Դրանց շարքում են Բրիտանիան, Գերմանիան, Հիբերնիան, Հելվեցիան և Պոլոնիան։ Ազատության աստվածուհու անձնավորման օրինակներից են Մարիան, Ազատության արձանը (Ազատությունը լուսավորում է աշխարհը) և Միացյալ Նահանգների դրամների բազմաթիվ օրինակներ։ Անձնավորման հին օրինակներից մեկն էլ Դեա Ռոման է՝ իգական աստվածություն, որն անձնավորում է Հռոմ քաղաքը և, ավելին, Հռոմեական պետությունը։ Ավելի ուշ, 20-րդ դարի առաջին կեսին դարձել է Բենիտո Մուսոլինիի «Նոր հռոմեական կայսրության» խորհրդանիշ անձնավորումը։ Հասարակության կամ քաղաքացիների՝ որպես ազգության մարմնավորում, անձնավորման հայտնի օրինակներ են Միխել Գերմանացին, Ջոն Բուլ և Քեռի Սեմը[1]։
Անձնավորում ըստ երկրի կամ տարածքի
խմբագրելՊետություն | Պատկեր | Անձնավորում | Նույն նպատակով կիրառվող կենդանի |
---|---|---|---|
Ալբանիա | Մայր Ալբանիա (Nëna Shqipëria) | ||
Արգենտինա | Հանրապետության, ազատության, զարգացման, հայրենիքի մարմնավորում, Գաուչո | ||
Հայաստան | Մայր Հայաստան | ||
Ավստրալիա | Փոքրիկ տղան Մենլիից | Բռնցքամարտիկ կենգուրու | |
Ավստրիա | Ավստրիա | ||
Բանգլադեշ | Բանգամատա (թարգ․ Մայր Բենգալ);
Ջոյ Բանգլա (բենգալերեն՝ জয় বাংলা, թարգմանաբար "Բենգալիայի հաղթանակ"), Մուկտի Բահինիի կարգախոսներից մեկը, որը 1971 թվականին, Բանգլադեշի անկախության պատերազմի ժամանակ, կռվում էր Բանգլադեշի անկախության համար[2]։ |
Բենգալյան վագր[3]։ | |
Բելգիա | Լա Բելժիք կամ Բելխիկա։ Պետության խորհրդանիշներից մեկն է առյուծը, որը պատմականորեն հայտնի է Leo Belgicus (Բելգիական առյուծ) անվամբ։ | ||
Բրազիլիա | Հանրապետության կերպար, Բանդեյրանտներ (միայն Սան Պաուլու նահանգում), Կանդանգոն (Բրազիլիայում), Գաուչո (Ռիու Գրանդի դու Սուլ) | ||
Բուլղարիա | Մայր Բուլղարիա | ||
Կամբոջա | Փրեհ Թոնգ և Նենգ Նեք | ||
Կանադա | Կանադական թագավորական հեծյալ ոստիկանություն[4], Ջոննի Քանուկ[5], 37-ի ծեր տղամարդ (Կանադայի ֆրանսախոս հատված), Կանադա Բերեֆթ, հայտնի է նաև որպես Մայր Կանադա (Վիմիի ազգային հուշարձան) | ||
Չիլի | Ռոտո, Հուասո, Լա Կարմելա, Դոնյա Խուանիտա (մարզաբնակ միջին տարիքի չիլիացի կին), Մոյա (տարածված ազգանուն) | ||
Չինաստան, Թայվան | Յույ դի | Չինական վիշապ | |
Չեխիա | Չեչի, Չեխ Վաշեք, Շվեյկ. | Չեխական առյուծ | |
Դանիա | Օժիե Դանիացի, Մայր Դանիա | ||
Դոմինիկյան Հանրապետություն | Կոնչոպրիմո | ||
Եգիպտոս | Աշխարհի մայր (Օմ էլ Դոնիա) | ||
Սալվադոր | Աստվածային փրկչի հուշարձան | ||
Եվրոպա | Եվրոպա կամ Եվրոպա ռեգինա | Սպիտակ ցուլի կերպարանք ընդունած Զևս | |
Ֆինլանդիա | Կույս Ֆինլանդիա (Suomi-neito) | ||
Ֆրանսիա | Մարիան | Գալլական աքաղաղ | |
Վրաստան | Մայր Քարթլի հուշարձան (Քարթվլիս Դեդա) | ||
Գերմանիա | Գերմանիա՝ Գերմանիա, Միխել Գերմանացի
Բավարիա՝ Բավարիա, Բեռլին՝ Բեռոլինա, Բրանսվիք՝ Բրունոնիա, Ֆրանկոնիա՝ Ֆրանկոնիա, Համբուրգ՝ Համմոնիա, Պրուսիա՝ Բորուսիա, Պալատինատ՝ Պալատիա, Սաքսոնիա՝ Սաքսոնիա |
||
Հունաստան | Հելլաս | ||
Հայիթի | Էրզուլի Դանտոր, Քեթրին Ֆլոն (անձնավորումն առաջացել է ի պատիվ Հայիթիի իրական հերոս Քեթրին Ֆլոնի) | ||
Հունգարիա | Լեդի Հունգարիա | ||
Իսլանդիա | Լեռների տիրուհի (Fjallkonan) | ||
Հնդկաստան | Բհարատ Մատա ("Մայր Հնդկաստան") | Հնդկական վագր, Հնդկական փիղ | |
Ինդոնեզիա | Իբու Պերտիվի | Ինդոնեզիայի զինանշան | |
Իրան | Առյուծ և արև | ||
Իռլանդիա | Էրիու, Բանբա, Ֆոդլա, Քեթլին Նի Հուլիհան, Հիբերնիա, Կալեխ[6] | ||
Իսրայել | Սրուլիկ | ||
Իտալիա | Իտալիա տուրիտա | ||
Ճապոնիա | Ամատերասու, Ձիմմու կայսր | Կանաչ փասիան, Կոյի | |
Քենիա | Վանջիկու | ||
Հյուսիսային Կորեա, Հարավային Կորեա | Դանգուն, Ուննյեո, Յանբան | Ամուրյան վագր, Չհոլիմա | |
Ղրղզստան | Մանաս | ||
Մալայզիա | Հան Տուա | Մալայական վագր | |
Մալթա | Մելիտա | ||
Մեքսիկա | Մեքսիկայի հայր, Չինա պոբլանա | ||
Մարոկկո | Բերբերական առյուծ | ||
Չեռնոգորիա | Լովչենի փերի, Fairy of Lovćen, Մայր Մոնտենեգրո | ||
Նիդերլանդներ | Հոլանդացի կույս | Հոլանդական հանրապետական առյուծ | |
Նոր Զելանդիա | Զելանդիա[7] | Կիվի | |
Հյուսիսային Մակեդոնիա | Մայր Մակեդոնիա[8][9] | ||
Նորվեգիա | Մայր Նորվեգիա, Ուլա Նուրման, Կարի Նորդման, Նոռ | ||
Պաղեստին | Հանդալա | ||
Պերու | Չալան, Հայրենիքի մայր | ||
Ֆիլիպիններ | Ինան Բայան, Ֆիլիպիններ | ||
Լեհաստան | Պոլոնիա | ||
Պորտուգալիա | Զե Պովինյու, Սեբաստիանականություն, Հանրապետության կերպար, Պորտուգալիայի պահապան հրեշտակ | ||
Ռումինիա | Ռումինիա | ||
Ռուսաստան | Մայր Ռուսաստան | Ռուսական արջ | |
Սերբիա | Մայր Սերբիա, Կոսովոյի կույս | ||
Սինգապուր | Մերլայոն | ||
Սլովակիա | Յանոշիկ | ||
Սլովենիա | Յանեզ Կրանյսկի (միջին տարիքի տղամարդ Սլովենիայի կենտրոնական մարզերից), Պետեր Կլեպեչ | ||
Իսպանիա | Հիսպանիա | ||
Շրի Լանկա | Շրի Լանկա Մատա | ||
Սուրինամ | Մամա Սրանան (Մայր Սուրինամ), Յոզեֆ Կլասի 1965 թվականի հուշարձան, որը գտնվում է Պարամարիբոյի կենտրոնում։ Արձանում կերտված կինը ձեռքին բռնել է հինգ երեխաներ, որոնք խորհրդանշում են Սուրինամի էթնիկ խմբերը[10]։ | ||
Շվեդիա | Մայր Սվեա, Սվենե Սվենսոն | ||
Շվեյցարիա | Հելվեցիա | ||
Թաիլանդ | Պատկեր:Pra Siamdevadhiraj.png | Փրա Սիամ Դևադհիրաջ (พระสยามเทวาธิราช "Սիամի պահապան հրեշտակ"), Թայլանդ | Սպիտակ փիղ |
Ուկրաինա | Մամայ կազակ | ||
Միացյալ Թագավորություն | Բրիտանիա (Մեծ Բրիտանիա), Ջոն Բուլ (Անգլիա), Ջոզեֆ Մորվուդ Սթանիֆորթ (Ուելս) | Առյուծ և միեղջյուր (Անգլիա և Շոտլանդիա), Ուելսի վիշապ (Ուելս) | |
ԱՄՆ | Քեռի Սեմ (կառավարության անձնավորում), Ազատության արձան, Կոլումբիա, Ջոննի Ռեբել (ԱՄՆ հարավ, հնացած), Բիլլի Յանկ (ԱՄՆ հյուսիս, հնացած), Ջոնաթան եղբայր (Նոր Անգլիա, հնացած) | Սպիտակագլուխ ծովարծիվ | |
Ուրուգվայ | Ուրուգվայ | ||
Վիետնամ | Չորս անմահներ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Eric Hobsbawm, "Mass-Producing Traditions: Europe, 1870-1914," in Eric Hobsbawm and Terence Ranger, eds., The Invention of Tradition (Cambridge, 1983), 263-307.
- ↑ Ahmed, Salahuddin (2004). Bangladesh: Past and Present. APH Publishing. էջ 310. ISBN 8176484695. Վերցված է 2012 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «NATIONAL SYMBOLS». Bangladesh Tourism Board. Bangladesh: Ministry of Civil Aviation & Tourism. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
- ↑ McGill, Robert (2017). War Is Here: The Vietnam War and Canadian Literature. McGill-Queen's Press. էջ 37. ISBN 9780773551589. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.
- ↑ Barber, Katherine (2007). Only in Canada You Say: A Treasury of Canadian Language. Oxford University Press Canada. էջ 70. ISBN 9780195427073.
- ↑ O'Rourke Murphy, M. & MacKillop, J. (2006). An Irish Literature Reader: Poetry, Prose, Drama.
- ↑ https://teara.govt.nz/en/photograph/32532/south-african-war-memorial-waimate
- ↑ «A Manifesto from the Provisional Government of Macedonia». 1881. «Our mother Macedonia became now as a widow, lonely and deserted by her sons. She does not fly the banner of the victorious Macedonian army»
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Bulgarian graphic representation of Bulgaria, East Rumelia and North Macedonia
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
Գրականություն
խմբագրել- Lionel Gossman. "Making of a Romantic Icon: The Religious Context of Friedrich Overbeck's 'Italia und Germania.'" American Philosophical Society, 2007. 0-87169-975-3. [1]
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ազգային անձնավորում կատեգորիայում։ |