Գալլական աքաղաղ
Գալլական աքաղաղ (ֆր.՝ le coq gaulois), Ֆրանսիայի ոչ պաշտոնական ազգային խորհրդանիշը, որը խորհրդանշում է ազգին, ի տարբերություն Մարիաննայի որը Ֆրանսիայի պետականության խարհրդանիշն է։ Աքաղաղը նաև Բելգիայի Վալոնիա տարածաշրջանի խորհրդանիշն է։ Պաշտոնապես խորհրդանիշ է համարվում մեկ այլ կենդանի, որը Ֆրանսիական կայսերական արծիվն է, որը Ֆրանսիայի կայսրության խորհրդանիշն էր։
Ֆրանսիա
խմբագրելՀին Հռոմի ժամանականերում Գայոս Տրանքվիլլոս Սվետոնիոսը իր «Տասներկու կեսարները» աշխատությունում նշել է, որ Լատիներենով աքաղաղը (gallus) և գալլերը (Gallus) համանուններ են[1]։ Այնուամենայնիվ, Գալլական աքաղաղին խորհրդանիշների դասման սկզբնաղբյուրը անհայտ է, քանի որ գալլերի մոտ աքաղաղը չի համարվել ո՛չ ազգային մարմնացում, ո՛չ էլ օգտագործվել է նրանց էպոսներում կամ առասպելներում։ Սակայն որոշ հնէաբաններ կարծում են, որ «Մերկուրի» աստվածը հաճախ պատկերվել է աքաղաղի տեսքով և համարվել է սուրբ կենդանի Մայրցամաքային կելտերի մետ[2]։ Հուլիոս Կեսարը իր գալլական պատերազմի մասին գրառություններում նշել է, որ գալլերը շատ ժամանակ գերադասում էին հռոմեական աստվածներին իրենց աստվածներից և Մերկուրի աստվծուն շատ էին հավատում Գալլիայում[3]։
Ֆրանսիայի հետ աքաղաղի ասոցացումը գալիս է Միջնադարից և քանի որ Լատիներենով Gallus, որը նշանակում է Գալլիայի բնակիչ և gallus, որը նշանակում էր աքաղաղ, տարբերություն չկար։ Այն հիմնականում օգտագործվում էր ֆրանսիացիների թշնամիների կողմից վերջիններիս ծաղրելու համար[1], և այս ասոցացիան օգտագործեցին ֆրանսիական արքաները որպես քրիստոնեության խորհրդանիշ և համարեցին, որ Քրիստոսը ձերբակալվելուց առաջ ասել էր, որ մինչև աքաղաղը կկանչի հաջորդ առավոտ, Պետրոսը իրեն երեք անգամ կուրանա։ Երբ աքաղաղը կանչեց, Պետրոսը հիշեց Հիսուսի խոսքերը։ Համարվում էր, որ ամեն առավոտ, երբ աքաղաղը կանչում էր, ապա այդ օրը կլինի լուսավոր և հաղթանակների օր։
Գալլական աքաղաղի ժողովրդականությունը որպես ազգային խորհրդանիշ ընկավ մինչև Ֆրանսիական հեղափոխությունը (1789)։ Հանրապետական պատմագրությունը վերափոխվեց հրաժարվելով արքայական ավանդական պատմագրությունից, որոնք Ֆրանսիայի ծագումը համարում էին առաջին քրիստոնյա արքա Կլովիս I-ի գահակալումից սկսած` 496 թվականը։ Հանրապետականները համարեցին, որ Ֆրանսիայի պատմությունը սկսվում է գալլական ժամանակաշրջանից, այդ պատճառով վերադարձրեցին հին խորհրդանիշները, այդ թվում նաև Գալլական աքաղաղին։
Գալլական աքաղաղին նաև անվանում են Chanteclair, որը դարձավ ազգային խորհրդանիշ հատկապես Երրորդ հանրապետության տարիներին։ Աքաղաղը նաև պատկերված էր 1899-ից 1914 թվականներին տպագրված 20 ֆրանկանոց ոսկե մետաղադրամին։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո այն պատկերեցին նաև պատերազմի հուշահամալիրներում։
Ներկայումս այն հաճախ օգտագործվում է որպես ազգային խորհրդանիշ հատկապես սպորտային իրադարձությունների ժամանակ, ինչպիսիք են ֆուտբոլը և ռեգբին։ 1998 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ, որը անցկացվեց Ֆրանսիայում, խորհրդանիշն էր Ֆուտիքս անվանումով աքաղաղը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.wallonie-en-ligne.net/Encyclopedie/Thematiques/Notices/DrapeauW.htm
- ↑ [1] Dictionary of Celtic Mythology (Oxford Paperback Reference) - Peter Berresford Ellis (Author) - Publication Date: June 23, 1994 | ISBN 0195089618 | ISBN 978-0195089615 ]
- ↑ Հուլիոս Կեսար, Commentarii de Bello Gallico 6.17