Բացել գլխավոր ցանկը

Վիրջինյան կղզիներ (անգլ.՝ Virgin Islands), մանր կղզիների խումբ (մոտ 100) Վեստ Ինդիայում։ Տարածությունը 497,4 կմ² է, որից 153,4 կմ² պատկանում է Մեծ Բրիտանիային (վարչական կենտրոնը՝ Ռոդ Թաուն), 344 կմ²՝ ԱՄՆ-ին (վարչական կենտրոնը՝ Շառլոտա Ամալյա)։ Բնակչությունը 122 հզ․( 1977), իսկ 106,4 հազար ներառյալ տարածում տեղակայված զորքը: Ընդհանուր տարածքը՝ 650 կմ²:

Picto infobox map.png
Վիրջինյան կղզիներ
en/Virgin Islands

Երկիր Վեստ Ինդիա
Բնակչություն 106,4 մարդ


Բովանդակություն

ՍտուգաբանությունԽմբագրել

Հայտնագործել է Ք.Կոլոմբոսը 1493 թվականին և անվանել «Տասնմեկ հազար կույսերի կղզիներ» ⟨լատին. Virginis` «կույսեր»⟩: Նա այս կղզիներն այդպես է անվանել, որովհետև դրանք ծովում սփռված են երկար շարանով, որը փոխաբերաբար հիշեցնում է «տասնմեկ հազար կույսերի» երթը: Ըստ կաթոլիկական ավանդության՝ կելտ. արքայադուստր Սուրբ Ուրուսուլայի առաջնորդությամբ Հռոմ ուխտագնացություն կատարած կույսերը վերադարձի ճանապարհին ⟨Քյոլն քաղաքի մոտ⟩ կոտորվել են թշնամու՝ հոների կողմից: Ամենօրյա գործածությունում այդ երկար անվանումը կրճատվել և դարձել է «Կույսերի կղզի»: 17-րդ դարի վերջից կղզիներն անցան անգլիախոս երկրներին ⟨Մեծ Բրիտանիա, ԱՄՆ⟩, և «Կույսերի կղզի» անվանումը ⟨իսպ.՝ lslas de las Virgines⟩ վերաիմաստավորվեց որպես անվանում, որն իբր առաջացել է Անգլիայի թագուհի Եղիսաբեթի մականունից՝ Կույս, հետևաբար դարձավ Վյորջեն կղզիներ ⟨անգլ.՝ Virgin lslands⟩: Ռուս.` Виргинкские острова:


ԵրկրաբանությունԽմբագրել

Կազմված են գլխավորապես կրաքարերից, խոշոր կղզիները՝ բյուրեղային կամ հրաբխային զանգվածներից (բարձրությունը՝ մինչև 543 մ)։ Կլիման արևադարձային է։ Հաճախակի են փոթորիկները։ Պահպանվել են մշտադալար անտառների փոքր տարածություններ։ Մշակում են շաքարեղեգ, բանջարեղեն, զբաղվում՝ անասնապահությամբ։ Արտահանում են շաքար, ռոմ, անասուն։


ՏնտեսությունԽմբագրել

Վիրջինյան կղզիներում հիմնական բիզնեսը տուրիզմն է: Դրամական միավորը՝ ԱՄՆ դոլարը:


Տես նաևԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 472