Բացել գլխավոր ցանկը

Ռենե Բարի (ֆր․՝ le Bon Roi René , 16 հունվար, 1409 թվական, Անժե 10 հուլիս 1480, Էքս-ան-Պրովանս), Լոթարինգիայի դուքս (1431-1453), Անժեյի դուքս (1434-1475), Նեապոլի, Երուսաղեմի թագավոր, Գիզի կոմս (1417-1425)։

Ռենե Բարի
ֆր.՝ René d'Anjou
Renedesanjou.jpg
Ծնվել էհունվարի 19, 1409[1]
ԾննդավայրԱնժե, Մեն և Լուար[1]
Մահացել էհուլիսի 10, 1480(1480-07-10)[1][2][3][4][5][6] (71 տարեկանում)
Մահվան վայրԷքս-ան-Պրովանս[1][7]
ՔաղաքացիությունՖրանսիա
Ազգությունֆրանսիացիներ
Մասնագիտությունմիապետ, բանաստեղծ և քաղաքական գործիչ
ԱմուսինIsabella, Duchess of Lorraine?[8] և Jeanne de Laval?[8]
Ծնողներհայր՝ Louis II of Naples?[1], մայր՝ Yolande of Aragon?[1]
Զբաղեցրած պաշտոններking of Majorca?
ԵրեխաներJohn II, Duke of Lorraine?[8], Louis of Anjou, Marquis of Pont-à-Mousson?[8], Yolande of Anjou?[8], Nicolas of Anjou?[8], Margaret of Anjou?[8][7], Charles of Anjou?[8], Isabel of Anjou?[8], René of Anjou?[8], Ann of Anjou?[8] և John, Bastard of Anjou?
René I of Naples Վիքիպահեստում

Լյուդովիկոս ॥ Անժուի և Յոլադա Արագոնացի երկրորդ որդին։ Իզաբելլա Լոթարինգիացու հետ ամուսնության շնորհիվ ժառանգություն է ստանում Բարի (1430) և Լոթարինգիայի (1431) դքսությունը։ Վերջին դքսությունը ուներ ևս մեկ հավակնորդ, որը Ֆիլիպ ৷৷৷ Բարեգործն էր։ Լոթարինգիայի պատերազմում Ռենեն գերի է ընկնում և պահվում է մինչև 1437 թվականը։

Այդ ժամանակահատվածում Լոթարիգիայի դքսության կայսր ճանաչվեց Սիգիզմունդը։ 1434 թվականին իր մեծ եղբայր Լյուդովիկոս III Անժուի մահից հետո ժառանգություն ստացավ Անժեի և Պրովանսի դքսությունը, ինչպես նաև Ջովանի ॥-ի ժառանգորդը լինելու կարգավիճակը։ Նրա մահից հետո դարձավ Նեապոլի թագավոր։

Բովանդակություն

Իտալական մոտեցումԽմբագրել

Գերությունից ազատվելուց հետո Ռենեն գալիս է Իտալիա, որպեսզի հետ գրավի Նեապոլը Արագոնի և Սիցիլիայի թագավոր Ջովանիի նախկին ժառանգորդ Ալֆոնս V-ից։ 1442 թվականին Ռենեն Ալֆոնս V-ի կողմից ենթարկվում է ջախջախիչ պարտության և վերադառնում է Ֆրանսիա, որտեղ գտնվում էր ԱՆժերի շքեղ արքունիքը։

Դստեր ամուսնությունը Անգլիայի թագավորի հետԽմբագրել

Միջնորդական մեծ դեր խաղաց Անգլիայի և Ֆրանսիայի միջև Տուրի զինադադարի կնքման համար։ Զինադադարի պայմանններից մեկի համաձայն Ռենեի դուստր Մարգարիտա Անժուացի (1429-1482) ամուսնացավ Անգլիայի թագավոր Հենրի VI-ի հետ։ Լոթարինգիայի հանդեպ ունեցած իրավունքները կնոջ մահից հետո տվեց որդուն՝ ժան II-ին (1425-1470)։ Նույն Ժան II-ը նորից փորձեց հետ գրավել Նեապոլը Արագոնների տոհմից, սակայն Տրոյայի մոտ ջախջախիչ պարտություն կրեց (1462)։ Հետագայում, օգտվելով Կատալոնիայում Խուան II-ի դեմ տեղի ունեցող ապստամբությունից, Արագոնի թագավոր (1458-1479)՝ Ժան II-ը փորձեց իրեն հռչակել Բարսելոնայի կոմս և տիրել Կատալոնիային, սակայն մահացավ՝ ոչնչի չհասնելով։

Անժեի շրջանը դառնում է թագավորական սեփականությունԽմբագրել

Որդու մահից հետո Ռենեն ստիպված էր Անժուն կտակել Լյուդովիկոս XI-ին, որը 1475 թվականին նվաճեց Անժուն։ 1473 թվականին Ռենեն վերջնականապես բնակեցրեց իր տիրապետության տակ գտնվող Պրովանսը։ Այնտեղ՝ Էքս-ան-Պրովանս քաղաքի իր արքունիքում հավաքեց բազմաթիվ պոետների, նկարիչների, երաժիշտների։ Ռենեն պատմության մեջ մտավ որպես վերջին տրուբադուր թագավոր։

Ռենեի մահից հետո Պրովանսի շրջանը և Նեապոլի թագավոր հռչակվեց իր զարմիկ՝ Կարլ Մենսկին (1436-1481), որը կրում էր Կարլ IV անունը։ Նրա մահից հետո, ժառանգորդ չունենալու պատճառով Պրովանսը ժառանգեց Լյուդովիկոս XI-ը։

ԱշխատանքներԽմբագրել

Ասպետական էթիկետի շրջանում համարվում էր հայտնի գիտակ և օրենսդիր։ «Մրցախաղերը գրքում» (Le Livre des tournois, 1460), որը ենթադրաբար գրվել էր Լյուդովիկոս Լյուքսեմբուրսկու կողմից, մանրամասն նկարագրում և մասամբ պարզաբանում էր[9] ասպետական բանավեճերի կազմակերպման սկզբունքները և անցկացման կանոնները, ինչպես նաև զինամթերքը, զինվորական հանդերձանքը, արարողությունները և ծեսերը, մինչև անգամ մրցախաղային բանկետների կազմակերպումը։ Ձեռնարկն ուներ 109 էջ, ինչպես նաև մանրանկարչության 26 միակողմանի թերթ, որի զգալի մասը պատկանում էր հայտնի նկարիչ Բարտելեմի Դ՝եյկայի վրձնին[10]։

ԸնտանիքԽմբագրել

  • Առաջին կինը Իզաբելլա Լոթարինգիացին (1400-1453) Երեխաներ
  • Ժան 2 (1425 1470), լոթարինգիայի դուքս (1453-1470), Կոլաբրիական դուքս և Բարսելոնայի կոմս։
  • Յոլանդա (02․11․1428-23․03․1483), Նեապոլի թագուհի, ամուսնացած ֆրեդերիկ 6ի (1417-31․08․1470) հետ։ 1477 թվականից հետո նրանց ժառանգները համարվեցին Լոթարինգիայի դուքսերը։
  • Մարգարիտա Անժու (23.03.1430-25.08.1482), Հենրի VI-ի կինը (1421-1471), Անգլիայի թագուհի (1422-1461, 1470-1471)
  • Լյուդովիկ (1427-1444), Պոնտ-ա-Մուսոնի մարքիզ
  • Երկրորդ կինը՝ ժաննա դը Լավալ (1433-1498)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Cawley C. Medieval Lands: A prosopography of medieval European noble and royal families
  2. Encyclopædia Britannica
  3. Babelio
  4. Diccionario biográfico españolReal Academia de la Historia.
  5. Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  6. The Peerage
  7. 7,0 7,1 Magnusson M. Chambers Biographical DictionaryW & R Chambers, 1990. — ISBN 978-0-550-16041-6
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 Cawley C. Medieval Lands: A prosopography of medieval European noble and royal families — P. http://fmg.ac/Projects/MedLands/ANJOU,%20MAINE.htm.
  9. Дюби Жорж. Европа в средние века / Пер. В. Колесникова. — Смоленск: Полиграмма, 1994. — С. 244.
  10. Окшотт Э. Рыцарь и его замок. — М.: ЗАО «Центрполиграф», 2007. — С. 177.

ԳրականությունԽմբագրել

  • Jules de Glouvet, Histoires du Vieux Temps, Calmann Lévy, Paris, [./https://ru.wikipedia.org/wiki/1889 1889]
  • Marie-Louyse des Garets "le Roi René 1409-1480" La Table Ronde 1946 et 1980
  • Jacques Levron, Le Bon Roi René, Arthaud.
  • Vincent Caillaud, Au temps où l'Anjou avait un roi, Courrier de l'Ouest, 6 nov 1996.
  • E. Verry, Le Roi René à l'occasion de la commémoration du 5ème centenaire de sa mort, 1981, Archives départementales du Maine-et-Loire.
  • Noël Coulet, Alice Planche, Le Roi René, Edisud, 1982.
  • Brochure "Angers Tourisme", Office du Tourisme d'Angers.
  • Brochures du Château d'Angers, Caisse Nationale des Monuments Historiques.