Բարեհուսո հրվանդան

Բարեհուսո հրվանդան (աֆրիկաանս՝ Kaap die Goeie Hoop, հոլ.՝ Kaap de Goede Hoop, պորտ.՝ Cabo da Boa Esperança, անգլ.՝ Cape of Good Hope), հրվանդան Աֆրիկայի հարավում՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում, հարավային լայնության 34°21′32″֊ի և արևելյան երկայնության 18°28′21″֊ի տակ։

Բարեհուսո հրվանդան
Cape of Good Hope (Zaian 2008).JPG
Տեսակհրվանդան և headland?
ԵրկիրFlag of South Africa.svg ՀԱՀ
ՎարչատարածքԱրևմտյան Կապ, Կապի գաղութ, Կապի նահանգ, Dutch Cape Colony? և Հարավային Աֆրիկա
Ջրլիցի ափինԱտլանտյան օվկիանոս
Քարտեզ
Քարտեզ

ՊատմությունԽմբագրել

1488 թվականին պորտուգալացի ծովագնաց Բարդուղիմեոս Դիաշը Հնդկաստան ուղևորվելիս հայտնագործեց հրվանդանը և այն կոչեց Փոթորիկների հրվանդան (պորտ.՝ Cabo das Tormentas)։ Այստեղ հանդիպում են Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների փոթորիկները։ Սակայն Պորտուգալիայի թագավոր Ժուան II֊ը չհաստատեց դաժան և վախեցնող անվանումը և հրվանդանը վերանվանեց Բարեհուսո՝ նկատի ունենալով այստեղից երազած Հնդկաստան հասնելու հույսը[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս» 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 316