Էրատոսթենես Կիրենացի (Ἐρατοσθένης ὁ Κυρηναῖος, մ. թ. ա. 276[1][2][3], Կիրենա, Պտղոմեոսյան Եգիպտոս[2] - մ. թ. ա. 194[2][4][5], Ալեքսանդրիա, Պտղոմեոսյան Եգիպտոս[6]), հելլենիստական դարաշրջանի հույն աշխարհագետ, աստղագետ, մաթեմատիկոս և բանասեր։ Մուսեյոնի գրադարանի (հնարավոր է նաև Ալեքսանդրիայի գրադարանի) վարիչ, թագաժառանգ, ապագա Պտղոմեոս IV Փիլոպատոր արքա դաստիարակ։ Ճշգրիտ կերպով հաշվարկել է երկրագնդի շրջագծի (էկվատոր) երկարությունը, ստեղծել է ֆիզիկամաթեմատիկական աշխարհագրության հիմքերը։ Առաջին անգամ կիրառել է «աշխարհագրություն» (գեոգրաֆիա) եզրույթը։ Լինելով պալատական գիտնական Էրատոսթենեսը նաև հորինել է ոտանավորներ ի պատիվ Պտղոմեոսյան հարստության ներկայացուցիչների։ Որպես գիտնական, Էրատոսթենեսը հետաքրքրվել է բազմաթիվ բնագավառներով և այդ տեսակետից նրան հաճախ համեմատում են Արիստոտելի հետ։ Նրան տվել են Բետա ածականը։ Դա նշանակում էր, որ ամեն մի բնագավառում գիտնականների արժանիքները քննարկելիս նա երկրորդ տեղում է եղել։ Էրատոսթենեսի լավագույն աշխատությունները նվիրված են աշխարհագրությանը։ Նրա ժամանակ աշխարհագրությունը գիտական տեսակետից գտնվել է անբավարար վիճակում։ Էրատոսթենեսը կատարել է Երկրագնդի և բնակելի տարածքի (օյկումենայի) մեծությունների չափումը։

Էրատոսթենես Կիրենացի
հին հունարեն՝ Ἐρατοσθένης ὁ Κυρηναῖος
Ծնվել էմ. թ. ա. 276[1][2][3]
Կիրենա, Պտղոմեոսյան Եգիպտոս[2]
Մահացել էմ. թ. ա. 194[2][4][5]
Ալեքսանդրիա, Պտղոմեոսյան Եգիպտոս[6]
Մասնագիտությունմաթեմատիկոս, աստղագետ, բանաստեղծ, գրադարանավար, պատմաբան, գրող, երաժշտագետ, երաժշտության տեսաբան, աշխարհագրագետ, elegist և փիլիսոփա
Հաստատություն(ներ)Ալեքսանդրիայի գրադարան
Գործունեության ոլորտերկրաչափություն, թվերի տեսություն և աշխարհագրություն
Պաշտոն(ներ)Ալեքսանդրիայի գրադարանի տնօրեն
Տիրապետում է լեզուներինհին հունարեն[7]
Հայտնի աշակերտներՊտղոմեոս IV Ֆիլոպատոր
 Eratosthenes Վիքիպահեստում

«Աշխարհագրություն» աշխատություն

խմբագրել
 
Էրատոսթենեսի կազմած քարտեզը

Էրատոսթենեսի «Աշխարհագրություն» դասական աշխատությունը բաղկացած է եղել երեք գրքից, չի պահպանվել, սակայն դրա բովանդակությունը մեզ է հասել Ստրաբոնի աշխատությունների շնորհիվ։

«Աշխարհագրություն» աշխատության առաջին գրքում հեղինակը տվել է աշխարհագրության պատմությունը՝ սկսկելվ աշխատանք որ թե Հոմերոսից, այլ հոնիական հին քարտեզներից։ Նա Հոմերոսի հաղորդումները համարել է ամբողջովին մտացածին և դրանք ժխտել է։

Երկրորդ գրքում նա հանգամանորեն շարադրել է Երկրի գնդաձևության տեսությունը։ Երկրի գնդաձևությունը ցույց տալու համար, սովորական ապացույցներից բացի, նա հավանաբար տվել է նաև այլ ապացույցներ, հենվելով այն բանի վրա, որ Լուսնի միևնույն խավարումը տարբեր տեղերում երևում է տարբեր ժամանակ։

Երկրի գնդաձևության մասին խոսելուց հետո Էրատոսթենեսը հիշատակել է նաև Երկրի մեծությունը որոշելու նշանավոր մեթոդի մասին։ Էրատոսթենեսն իր «Աշխարհագրություն» աշխատության մեջ աշխարհագրության պատմությունից և Երկրի գնդաձևության տեսությունից բացի շարադրել է նաև Երկրի մասին ունեցած իր ամբողջ գիտելիքները։ «Աշխարհագրություն» տերմինը առաջին անգամ կիրառել է Էրատոսթենեսը, այդ պատճառով էլ նրան անվանում են «աշխարհագրության հայր»։

Իր աշխատությանը Էրատոսթենեսը կցած է եղել հայտնի աշխարհի քարտեզը։ էրատոսթենեսի մի բանաստեղծությունից երևում է, որ նա իրենց հայտնի աշխարհներից բացի ենթադրել է նաև այլ ցամաքների գոյության մասին։

Նրա աշխատությունից պահպանված բոլոր հատվածները հավաքվել և 1822 թ. «Էրատոսթենիկա» վերնագրով տպագրվել է գերմանացի գիտնական Բեռնհարդի կողմից։

Աղբյուրներ

խմբագրել
  • Հին Հունաստանի պատմություն, Երևան, 1982։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրատոսթենես Կիրենացի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 90