Բեդա Պատվելի
Բեդա Պատվելի (լատին․՝ Beda Venerabilis, անգլ.՝ Bede the Venerable, հին անգլերեն՝ Bǣda կամ Bēda, մոտ 672[1], միգուցե Ջարոու, Նորթումբրիա[2] - 735[3][2][4], Ջարոու, Նորթումբրիա[2]), անգլիացի պատմիչ և աստվածաբան, Հին և Նոր Կտակարանների գրքերի և աստվածաբանական բնույթի երկերի մեկնությունների հեղինակ է։ Սակայն նրա գլխավոր ստեղծագործությունն է համարվում «Անգլիացիների եկեղեցական պատմություն» երկը (բաղկացած է 5 գրքից), որի շնորհիվ նա հռչակվել է «Անգլիայի պատմահայր»։ 1899 թվականին կաթոլիկ եկեղեցու կողմից դասվել է սրբերի շարքը։
Բեդա Պատվելի լատին․՝ Beda Venerabilis | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մոտ 672[1] |
Ծննդավայր | միգուցե Ջարոու, Նորթումբրիա[2] |
Մահացել է | 735[3][2][4] |
Մահվան վայր | Ջարոու, Նորթումբրիա[2] |
Քաղաքացիություն | Նորթումբրիա |
Ազգություն | անգլոսաքս |
Կրոն | քրիստոնեություն |
Երկեր | Ecclesiastical History of the English People?[5], Chronica minora?, The Reckoning of Time?, On times?, De natura rerum?, De die iudicii?, Sermons?, Explanatio Apocalypsis?, Commentarium super Lucam?, Hexaemeron?, Historia abbatum?, Grammatica?, De arte metrica?, Epistola ad Egbertum?, Vita sancti Albani? և Vita sancti Cuthberti? |
Մասնագիտություն | վարքագիր, բանաստեղծ, եկեղեցական պատմաբան, թարգմանիչ, աստվածաբան, գրող, աստվածաշնչի թարգմանիչ, պատմաբան, քրիստոնեական հիմների հեղինակ և վանական |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԲեդան ծնվել է 673 թվականին։ Նրա ծագման մասին ոչինչ հայտնի չէ, բայց հավանաբար նրա ծնողները գյուղացիներ են եղել։ 7 տարեկանում ընդունվել է Ուիրմուտ վանքը` աբբա Բենեդիկտ Բիսկոպի մոտ սովորելու։ Այնուհետև սովորել է 681 թվականին հիմնադրված Յարոու վանքում` կուսակրոն Կեոլֆրիտի մոտ։ Ըստ որոշ աղբյուրների` ժանտախտի համաճարակից հետո` 19 տարեկանում, դարձել է սարկավագ, 702 թվականին՝ քահանա, ինչում աջակցել է Հեքսեմի եպիսկոպոս Յոհանը։ Այդ ժամանակից էլ սկսվել է Բեդայի գրական գործունեությունը, որը հիմնականում բաղկացած է Հին և Նոր Կտակարանների առանձին գրքերով մեկնություններից։ Սակայն, ունենալով հարուստ գրադարան, նա եկեղեցական աշխատություններից բացի ուսումնասիրել է նաև գիտական աշխատանքներ և անտիկ պոեզիա[6]։
Բեդան գրել է բանաստեղծություններ ինչպես լատիներենով, այնպես էլ մայրենի լեզվով, սակայն այդ ժառանգությունից պահպանվել է միայն Էտելֆրիտա թագուհու լատիներեն հիմնը և անգլոսաքսոնական «Հոգեվարքի երգը» ստեղծագործությունը։ Նրա լատիներենը, ժամանակակից լատիներենի հետ համեմատած, տարբերվում է լավ ոճով և այդ պատճառով էլ մատչելի է։ Բեդան տիրապետել է շատ արհեստների, լավ երգել է, և չնայած գիտության նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությանը, ակտիվ մասնակցել է Անգլիայի հասարակական կյանքին[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Berry A. A Short History of Astronomy (բրիտ․ անգլ.) — London: John Murray, 1898.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Istituto dell'Enciclopedia Italiana Enciclopedia on line (իտալ.)
- ↑ 3,0 3,1 3,2 BeWeB
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.bartleby.com/library/bios/index2.html
- ↑ Cassell's Dictionary of Norse Myth & Legend — 2002. — P. 50. — 494 p. — ISBN 0-304-36385-5
- ↑ 6,0 6,1 Беда Достопочтенный. Церковная история народа англов. / Пер.: В. В. Эрлихман. — СПб.: Алетейя, 2001
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեդա Պատվելի» հոդվածին։ |