Կարլ Սագան
Կարլ Էդվարդ Սագան (անգլ.՝ Carl Sagan, նոյեմբերի 9, 1934[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - դեկտեմբերի 20, 1996[1][2][3][…], Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի աստղագետ, աստղաքիմիկոս, գրող և աստղագիտության, աստղաֆիզիկայի և այլ բնական գիտությունների ականավոր գիտնական։ Նա աստղակենսաբանության ռահվիրաներից է եղել և քաջալերել է Երկրից դուրս կյանքի հայտնաբերման հետազոտությունները։
Ճանաչված է աշխարհում իր գրած գիտահանրամատչելի գրքերի և մրցանակ ստացած 1980 թվականի հեռուստասերիալի՝ Կոսմոս. անձնական թռիչք (անգլ՝ Cosmos։ A Personal Voyage) շնորհիվ, որը դիտել է 500 միլիոնից ավելի անձինք 60 տարբեր երկրներում[17]։ Սերիալի հետ գիրք հրատարակել է նույն անվանմամբ՝ Կոսմոս։ Նա նաև գրել է «Շփում» վեպը, որը հիմք է հանդիսացել 1997 թվականի նույն անվանմամբ ֆիլմի։ Իր ամենավերջին գրքերից մեկն է Գունատ կապույտ կետ (անգլ՝ Pale Blue Dot) վեպը։ Իր կյանքի ընթացքում Սագանը հրատարակել է ավելի քան 600 գիտական գործեր և գիտահանրամատչելի հոդվածներ և ավելի քան 20 գրքերի հեղինակ, համահեղինակ կամ խմբագիր է հանդիսացել։ Իր գործերում նա հաճախ պաշտպանել է թերահավատությունը, աշխարհիկ մարդկայնությունը և գիտական մեթոդը։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 NooSFere (ֆր.) — 1999.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Notable Names Database — 2002.
- ↑ http://www.nasonline.org/publications/biographical-memoirs/memoir-pdfs/sagan-carl.pdf
- ↑ CONOR.Sl
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ https://www.pulitzer.org/prize-winners-by-category/223
- ↑ https://www.aapt.org/programs/awards/oersted.cfm
- ↑ https://aps.org/programs/honors/prizes/szilard.cfm
- ↑ https://www.nasonline.org/programs/awards/public-welfare-medal.html
- ↑ https://dps.aas.org/prizes/masursky
- ↑ https://www.nmspacemuseum.org/inductee/carl-sagan/
- ↑ X-Prize Group Founder to Speak at Induction — El Paso, El Paso: 2004. — P. 59.
- ↑ https://www.sfadb.com/Locus_Awards_1986
- ↑ «StarChild: Dr. Carl Sagan». NASA. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 8–ին-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Սագան» հոդվածին։ |