Փոքր Անտիլյան կղզիներ (անգլ.՝ Lesser Antilles, ֆր.՝ petites Antilles, իսպ.՝ Antillas Menores, հոլ.՝ Kleine Antillen), համեմատաբար ոչ շատ մեծ կղզիների շղթա Կարիբյան ծովում, որը գոյացնում է Անտիլյան կղզիներ կղզեխմբի հարավային և հարավարևելյան մասը, Մեծ Անտիլյան և Բահամյան կղզիների հետ միասին կազմում են տարաշրջան, որը պատմության մեջ մտել է Վեստ Ինդիա անունով։ Հայտնի են նաև «Կարիբյան կղզիներ» անունով[1]։ Ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 14 հազար կմ²[2].

Փոքր Անտիլյան կղզիներ
անգլ.՝ Lesser Antilles

'
Կոորդինատներ
Երկիր Անտիգուա և Բարբուդա, Բարբադոս, Գրենադա, Դոմինիկա, Սենտ Վինսենթ և Գրենադիններ, Սենթ Քիթս և Նևիս, Սենտ Լյուսիա, Տրինիդադ և Տոբագո, Ֆրանսիա, Նիդերլանդներ
Ամենամեծ կղզին Տրինիդադ (կղզի)
Ընդհանուր մակերեսը 13012 կմ2
Ամենաբարձր կետը 1467 մ
Ջրատարածություն Ատլանտյան օվկիանոս
Բնակչություն (2009) 3735636 մարդ
Բնակչության խտությունը 274.9 մարդ/կմ2

Աշխարհագրություն խմբագրել

Փոքր Անտիլյան կղզիներն իրենցից ներկայացնում են ոչ խոշոր կղզիների երկար շղթա հս.լ. 10 և 19°-ի միջև։ Կղզիները գոյացնում են կղզային աղեղ, որը սկսվում է Արուբա կղզուց և ձգվում է մինչև Տրինիդադ կղզին, այնուհետև թեքվում դեպի հյուսիս և հյուսիս-արևելք և հարում Պուերտո Ռիկոյի արևելյան անկյանը։ Նրանցից յոթի վրա գտնվում են ուժեղ հրաբուխներ։ Ընդհանուր առմամբ կղզիները լեռնաշղթայի տպավորություն են թողնում, որոնք բաժանված են Ատլանտյան օվկիանոսի և Կարիբյան ծովի կողմից։

Աշխարհագրորեն Փոքր Անտիլյան կղզիներն բաժանվում են Հողմակողմ կղզիների և Հողմատակ կղզիների (երբեմն առանձնացնում են նաև Վիրջինյան կղզիներ)։ Անգլիացիները և ֆրանսիացիները կղզիների հարավային, ինչպես նաև արևելյան ճյուղը Տոբագոյից մինչև Դոմինիկան անվանում են Հողմակողմ կղզիներ (անգլ.՝ Windward Islands, ֆր.՝ Iles-du-vent), իսկ Դոմինիկայից մինչև Պուերտո Ռիկո ընկած կղզիները` Հողմակողմ կղզիներ (անգլ.՝ Leeward Islands, ֆր.՝ Iles sous le vent): Իսպանացիները Հողմակողմ կղզիներ (իսպ.՝ Islas-barlo-vento) անվանում են բոլոր Փոքր Անտիլյան կղզիները Պուերտո Ռիկոյից մինչև Տոբագո, իսկ Հողմահակառակ կղզիներ (իսպ.՝ Islas-soto-vento) նրանք, իսկ այնուհետև նաև որոշ աշխարհագրագետներ անվանել են այն կղզիները, որոնք սփռված են Հարավային Ամերիկայի հյուսիսային ափի երկայնքով, Տրինիդադից արևմուտք մինչև Արուբան։

Ամենաբարձր կետը Սուֆրիեր հրաբուխն է (1467 մ), իսկ ամենացածր կետը` ծովի մակարդակը։

Կլիմա խմբագրել

Կլիման արևադարձային է, պասսատներային, շոգ, խոնավ։ Տեղումների տարեկան քանակը` 1200—2000 մմ, հողմակողմ լանջերին հորդառատ անձրևներն ավելի հաճախ են և ուժեղ` մինչև 5000 մմ, հողմահակառակ լանջերին` 700-800 մմ։ Հողերը շատ բերրի են։ Բնական բուսականությունը մարդու գործունեության արդյունքում իր տեղը զիջել է գյուղատնտեսական մշակաբույսերին և պահպանվել է միայն տեղ-տեղ` սավաննաներում, մշտադալար արևադարձային անտառներում, թփուտներում, լեռների լանջերին, որտեղ գյուղատնտեսական աշխատանքներ չեն իրականացվում, պահպանվել են խիտ մշտադալար անտառները[3]։

Ծովային քամին մեղմացնում է շոգ և խոնավ կլիման, հատկապես լեռներում։ Օրերի մեծ մասը արևոտ է։ Ապրիլին և մայիսին մոտ կեսօրին գրեթե ամեն օր անձրևներ են տեղում, հաճախ ուժեղ քամիներով, որոնք կարող են տևել մոտ մեկ ժամ։ Հաջորդ անձրևային սեզոնը լինում է օգոստոս-հոկտեմբեր ամիսներին, ընդ որում շոգը չի իջնում և հասնում է 45°С-ի։ Ծովն այստեղ շատ մաքուր է։ Մակընթացությունը և տեղատվությունը հազիվ են նկատվում։ Գրեթե բոլոր կղզիները տուժում են երկրաշարժերից և փոթորիկներից։

Պատմություն խմբագրել

Առաջին անգամ այդ կղզիների անվանումը` Անտիլիա (Antilles) հանդիպում է 1493 թվականին Պետրոս Մարտիր դ'Անգիերի մոտ։ Ավելի ուշ ի հայտ է եկել տարբերությունը Մեծ և Փոքր Անտիլյան կղզիների միջև[4]։

Կղզիների ցանկ խմբագրել

Փոքր Անտիլյան կղզեխմբի մի մասում գտնվում է ութ անկախ պետություն` Անտիգուա և Բարբուդա, Բարբադոս, Գրենադա, Դոմինիկա, Սենտ Վինսենթ և Գրենադիններ, Սենթ Քիթս և Նևիս, Սենտ Լյուսիա, Տրինիդադ և Տոբագո։ Կղզիների մյուս մասը պատմականորեն բաշխվել է որպես կախյալ տարածքներ Վենեսուելայի, Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև։

Աղյուսակում ներկայացված են Փոքր Անտիլյան կղզիների բնակեցված ամենախոշոր կղզիները` իրենց պատկանելությամբ.

Կղզի Մակերես,
կմ²
Բնակչություն,
մարդ
Բնակչության խտություն,
մարդ/կմ²
Պետություն
Անգիլիա 96,0 14 436 150,38 Մեծ Բրիտանիա
Անեգադա 38,0 200 5,26 Մեծ Բրիտանիա
Անտիգուա 281,0 67 000 238,43 Անտիգուա և Բարբուդա
Արուբա 180,0 106 050 589,17 Նիդերլանդներ
Բարբադոս 430,0 284 589 661,83 Բարբադոս
Բարբուդա 161,0 1 500 9,32 Անտիգուա և Բարբուդա
Բաս Տեր 848,0 186 000 219,34 Ֆրանսիա
Բեկիա 18,0 5 000 277,78 Սենտ Վինսենթ և Գրենադիններ
Բոնեյրե 288,0 13 389 46,49 Նիդերլանդներ
Կանուան 13,0 2 000 153,85 Սենտ Վինսենթ և Գրենադիններ
Վիրջին Գորդա 21,0 1 100 52,38 Մեծ Բրիտանիա
Գրանդ Տեր 589,0 197 000 334,47 Ֆրանսիա
Դոմինիկա 746,0 72 514 97,20 Դոմինիկա
Գրենադա 310,0 80 000 258,06 Գրենադա
Յոստ վան Դեյկ 8,0 260 32,5 Մեծ Բրիտանիա
Կարիակու 34,0 6 000 176,47 Գրենադա
Կոչե 61,0 8 242 135,11 Վենեսուելա
Կյուրասաո 444,0 142 180 320,23 Նիդերլանդներ
Լա Դեզիրադ 21,1 1 591 75,40 Ֆրանսիա
Մարգարիտա 956,8 436 900 456,63 Վենեսուելա
Մարի Գալանտ 158,0 13 470 85,25 Ֆրանսիա
Մարտինիկա 1128,0 397 730 352,60 Ֆրանսիա
Մերո (Մեյրո) 4,0 300 75,00 Սենտ Վինսենթ և Գրենադիններ
Մոնտսերատ 102,0 6 409 62,83 Մեծ Բրիտանիա
Մյուստիկ 5,7 500 87,72 Սենտ Վինսենթ և Գրենադիններ
Նևիս 93,0 11 500 123,66 Սենթ Քիթս և Նևիս
Օրչիլա 40,0 100 2,5 Վենեսուելա
Փոքր Մարտինիկա 2,4 900 375,00 Գրենադա
Սաբա 13,0 1 737 133,62 Նիդերլանդներ
Սանտա Կրուս 213,0 53 234 249,92 ԱՄՆ
Սուրբ Բարդուղիմեոս 21,0 8 255 393,10 Ֆրանսիա
Սենթ Վինսենթ 346,0 117 000 338,15 Սենտ Վինսենթ և Գրենադիններ
Սեյնթ Ջոն 50,8 4 197 82,62 ԱՄՆ
Սենթ Քիթս 169,0 39 000 230,77 Սենթ Քիթս և Նևիս
Սենտ Լյուսիա 619,2 172 884 279,21 Սենտ Լյուսիա
Սեն Մարտեն 91,9 68 382 744,09 Նիդերլանդներ/Ֆրանսիա
Սենտ Թոմաս 80,9 51 181 632,65 ԱՄՆ
Սինտ Էվստատիուս 21,0 2 886 137,43 Նիդերլանդներ
Տոբագո 300,0 54 084 180,28 Տրինիդադ և Տոբագո
Տորտոլա 55,7 14 000 251,35 Մեծ Բրիտանիա
Տրինիդադ 4821,0 1 250 000 259,28 Տրինիդադ և Տոբագո
Յունիոն 8,0 5 000 625,00 Սենտ Վինսենթ և Գրենադիններ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան
  2. Малые Антильские острова // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  3. Антильские острова // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  4. Antilles // Encyclopædia Britannica, 1911

Արտաքին հղումներ խմբագրել

  • Rogonzinski, Jan. A Brief History of the Caribbean. New York: Facts on File, 1992.