Ազորյան կղզիներ
Ազորյան կղզիներ, կղզեխումբ Ատլանտյան օվկիանոսում, Աֆրիկայի հյուսիսարևմտյան ափի մոտ։ Պատկանում է Պորտուգալիային։ Ունի շուրջ 2,3 հազար քառակուսի կմ տարածք:։ Բաղկացած է 9 խոշոր կղզիներից (ամենամեծը՝ Սան Միգել կղզին) և մի քանի խութերից։ Բարձրությունը մինչև 2351 մետր (Պիկու կղզում)։ Խոշոր քաղաքն ու նավահանգիստը՝ Պոնտա Դելգադա (Սան Միգել կղզում)։
'
| ||
Կոորդինատներ | 38°29′35″ հս․. լ. 28°22′48″ ամ. ե.HGЯO | |
Երկիր | Պորտուգալիա | |
Կղզիների քանակը | 9 | |
Ամենամեծ կղզին | Սան Միգել | |
Ընդհանուր մակերեսը | 2322 կմ2 | |
Ամենաբարձր կետը | 2351 մ | |
Բնակչություն (2011) | 246 772 մարդ | |
Բնակչության խտությունը | 106,276 մարդ/կմ2 | |
Վիքիպահեստում |
Անվանում
խմբագրելԴեռ միջին դարերում կարթագենցիներին հայտնի այս կղզիները նորման և արաբ ծովագնացներն անվանում էին Թռչունների կղզիներ։ Պորտուգալացիները 1431-ին կրկին «հայտնագործեցին» այդ կղզիները և, այնտեղ տեսած մեծ քանակությամբ բազեների պատճառով, տվեցին Ilhas dos Açores «Բազեների կղզիներ» անվանումը (պորտուգալերեն՝ Açores «բազե»)[1]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 12.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազորյան կղզիներ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 125)։ |