Բարդուղիմեոս Դիաշ դը Նովաիշ (պորտ.՝ Bartolomeu Dias de Novaes, 1450[1] կամ 1451[2], Ալգարվե, Պորտուգալիայի թագավորություն - մայիսի 29, 1500(1500-05-29)[3][4], Բարեհուսո հրվանդան, Հարավային Աֆրիկա), պորտուգալացի ծովագնաց։

Բարդուղիմեոս Դիաշ
պորտ.՝ Bartolomeu Dias
Դիմանկար
Ծնվել է1450[1] կամ 1451[2]
ԾննդավայրԱլգարվե, Պորտուգալիայի թագավորություն
Մահացել էմայիսի 29, 1500(1500-05-29)[3][4]
Մահվան վայրԲարեհուսո հրվանդան, Հարավային Աֆրիկա
ՔաղաքացիությունFlag of Portugal (1495) alternative.svg Պորտուգալիայի թագավորություն
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող
Commons-logo.svg Bartolomeu Dias Վիքիպահեստում

1487 թվականին ղեկավարել է Հնդկաստանի ծովային ճանապարհը հայտնաբերող արշավախումբը, հետազոտել Աֆրիկայի հարավարևմտյան ափերը, հարավային լայնության 22°-ից մինչև 33°-ը։ Եվրոպացիներից առաջինն է շրջանցել Աֆրիկան հարավից։ Գնալով Աֆրիկայի հարավային ափերի երկարությամբ մինչև Ալգոա ծովախորշը, անձնակազմի պահանջով հարկադրված վերադառնում է Պորտուգալիա։ Հետադարձ ճանապարհին հայտնագործում է Բարեհուսո հրվանդանը (14881500 թվականին մասնակցել է Պեդրու Ալվարեշ Կաբրալի արշավախմբին և մահացել ճանապարհին՝ Բարեհուսո հրվանդանից ոչ հեռու։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 374