Գվադելուպա
Գվադելուպա (ֆր.՝ Guadeloupe), Ֆրանսիայի անդրծովյան դեպարտամենտ Վեսթ Ինդիայում, Կարիբյան ծովի արևելյան մասում։ Տարածքը 1,628 կմ² է։ Կազմի մեջ են մտնում Գվադելուպ գլխավոր կղզին և Մարի Գալանտ, Դեզիբադ, Լը Սենտ, Սեն Բարտելմի, Պտիտ Տեր մանր կղզիներն ու Սեն Մարտեն կղզու հյուսիսային մասը (հարավային մասը պատկանում է Նիդերլանդներին)։
| |||||
Ֆրանսերեն Guadeloupe | |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Կարգավիճակ | Ֆրանսիայի երկրամասեր, Ֆրանսիայի անդրծովյան դեպարտամենտ և կախյալ տարածքներ | ||||
Մտնում է | Ֆրանսիա | ||||
Վարչկենտրոն | Բաս Տեր | ||||
Ամենաբարձր կետ | Soufrière? | ||||
Բնակչություն | ▲384 315 մարդ (հունվարի 1, 2021)[1] | ||||
Տարածք | 1628 կմ² | ||||
Հիմնադրված է | մարտի 21, 1946 թ. | ||||
Ժամային գոտի | UTC−4 | ||||
Հապավում | 🇬🇵 | ||||
ISO 3166-2 կոդ | FR-971 | ||||
Ինտերնետ-դոմեն | .gp | ||||
Հայտնաբերել է Քրիստափոր Կոլումբոսը, 1493 թվականին։
Գլխավորապես բնակվում են մուլատներ և սևամորթներ։ Տնտեսության հիմքը շաքարեղեգի, բանանի մշակությունն է։ Վարչական կենտրոնը Բաս Տերն է, գլխավոր առևտրական կենտրոնն ու նավահանգիստը՝ Պուենտա-պիտրը։
Աշխարհագրություն
խմբագրելԳվադելուպան կազմված է երկու մոտ նույն չափ ունեցող կղզիներից, որոնք բաժանվում են նեղուցով:Արևմտյան մասը Բաս-Տերը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «ներքև»:Այդտեղ է գտնվում Փոքր Անտիլյան կղզնիների ամենաբարձր կետը Սուֆրիեր հրաբուխը (1467մ):Գրանդ-Տեր կղզին հարթավայրային է մաքսիմալ բարձրությունը 130 մետր է։
Պատմություն
խմբագրել1635 թվականին Գվադելուպան զավթել են ֆրանսիացիները. 1674 թվականին հայտարարել են ֆրանսիական տիրույթ։ Մինչ 1816 թվականը Գվադելուպայի համար պայքար է գնացել Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև։ 1946 թվականին ստավել է Ֆրանսիայի «անդրծովյան դեպարտամենտի» ստատուս[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Populations légales 2021 — The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գվադելուպա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 183)։ |