Մարդակերություն
Մարդակերություն, մարդու միս ուտելու երևույթ, կաննիբալիզմի (միևնույն տեսակի կենդանիների՝ միմյանց ուտելու երևույթը (ֆրանս.` cannibale, իսպ.` canibal-մարդակեր)) տարատեսակ։ Անցյալում տարածված է եղել մի շարք ցեղերի ու ժողովուրդների մոտ։ Գոյություն են ունեցել կենցաղային (իբրև զուտ սննդի միջոց) և կրոնա-հմայական մարդակերություն։ Կենցաղային մարդակերություն գործնականում կիրառվել է քարի դարի հնագույն շրջանում։ Շատ ցեղերի ու ժողովուրդների մոտ տարածված կրոնա-հմայական մարդակերություն արտահայտվել է սպանված թշնամիների, ռազմագերիների, մեռած ցեղակիցների մարմնի զանազան մասերն ուտելով։ Նման սովորույթը հիմնված է եղել այնպիսի համոզման վրա, ըստ որի, սպանվածի ուժը և այլ հատկանիշներ, իբր փոխանցվում էին նրա միսն ուտողին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 306)։ |