Աշխարհագրական լայնություն
Աշխարհագրական լայնություն, աշխարհագրական կոորդինատներից մեկը, որը ցույց է տալիս կետի դիրքը Երկրի մակերևույթի և այլ երկնային մարմինների վրա, ինչպես նաև երկնոլորտում[1]:

Լայնությունն ընդունված է հաշվարկել հասարակածից դեպի հյուսիս: Այդպիսով, կետերի լայնությունը, որոնք տեղակայված են հյուսիսային կիսագնդում, դրական է, իսկ հարավայինում՝ բացասական։ Հասարակածի ցանկացած կետի լայնությունը հավասար է 0°-ի, հյուսիսային բևեռինը՝ +90 °C-ի, հարավային բևեռինը՝ -90 °C-ի։ Միևնույն զուգահեռականի բոլոր կետերի լայնությունը միևնույնն է։ Այն լայնությունները, որոնք մոտ են հասարակածին, անվանում են «ցածր», իսկ բևեռներին մոտ գտնվողները՝ «բարձր»:
Լայնությունն Երկրի մակերևույթի վրա կարելի է որոշել տարբեր եղանակներով մի փոքր տարբեր արդյունքներով[1]:
- Աստղագիտական լայնություն ՝ անկյունն ուղղահայաց գծի (գեոիդին ուղղահայաց) և Երկրի հասարակածի հարթության միջև։ Հավասար է երկրի բևեռի անկյունային բարձրությանը։ Որոշվում է աստղագիտական դիտարկումների օգնությամբ։
- Գեոդեզիական լայնություն ՝ ուղղահայաց գծի անկյունն էլիպսոիդի միջև։ Հաշվարկվում է երկրի մակերևույթին արված չափանիշներին համաձայն։
- Գեոցենտրիկ լայնություն ՝ երկրի էլիպսոիդի կենտրոնից անցնող անկյունը շառավղի և նրա հասարակածի հարթության միջև։ Գեոդեզիական լայնությունից տարբերվում է երկրի էլիպսոիդի գնդոլորտից տարբերվելու պատճառով։
Այդ մեծությունների տարբերությունը մեծ չէ։ Գեոդեզիական և գեոցենտրիկ լայնությունների տարբերությունը հասնում է առավելագույնի (մոտ 12') պայմաններում։ Հասարակածում և բևեռներում այն հավասար է զրոյի[2]:
Տեղանքի լայնությունը կարելի է որոշել այնպիսի աստղագիտական սարքերի օգնությամբ, ինչպիսիք են սեքստանտը և գնոմոնը, ինչպես նաև կարելի է օգտագործել GPS կամ ԳԼՈՆԱՍ համակարգերը։ Լայնությունից, ինչպես և տարվա եղանակից, կախված է օրվա տևողությունը։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 БСЭ|http://dic.academic.ru/dic.nsf/bse/151720%7Cзаглавие=Широта%7Cиздание=3-е%7Cавтор=Михайлов А. А.
- ↑ Жаров В. Е. Геоцентрическая и геодезическая системы координат // Сферическая астрономия. — М., 2002.