Բացել գլխավոր ցանկը

Լուսավոր Հայաստան կուսակցություն

կուսակցություն

Լուսավոր Հայաստան, գործող ընդդիմադիր կուսակցություն Հայաստանում։ Նախագահն է ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյան։ 18 պատգամավորներով ներկայացված է 7-րդ գումարման ազգային ժողովում։

Լուսավոր Հայաստան կուսակցություն
Bright Armenia founding.JPG
Տեսակկուսակցություն
ԵրկիրՀայաստան
ԱռաջնորդԷդմոն Մարուքյան
ՀիմնադիրԷդմոն Մարուքյան
Հիմնադրվածդեկտեմբերի 12, 2015
Գաղափարախոսությունclassical liberalism? և պրո-եվրոպեականություն
ՇտաբԲաղրամյան 1, Երևան
ՀՀ Ազգային ժողով
18 / 132
Կայքbrightarmenia.am
ԽորհուրդԷդմոն Մարուքյան, Անի Սամսոնյան, Դավիթ Խաժակյան, Գրիգորի Դոխոյան, Կարեն Սիմոնյան, Մանե Թանդիլյան, Նորայր Մովսիսյան, Գևորգ Գորգիսյան, Արտակ Ոսկանյան, Ջիվան Նադարյան, Հայկազ Սիմիկյան

ՀիմնադրումԽմբագրել

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հիմնադրվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին Երևանում՝ կուսակցության հիմնադիր համագումարով[1][2]։

ԽորհուրդԽմբագրել

Կուսակցության խորհրդի անդամներ են Էդմոն Մարուքյանը, Անի Սամսոնյանը, Դավիթ Խաժակյանը, Գրիգորի Դոխոյանը, Կարեն Սիմոնյանը, Մանե Թանդիլյանը, Նորայր Մովսիսյանը, Գևորգ Գորգիսյանը, Արտակ Ոսկանյանը, Ջիվան Նադարյանը և Հայկազ Սիմիկյանը[3]։

Մասնակցությունն ընտրական գործընթացներինԽմբագրել

Վանաձորի ավագանու ընտրություններինԽմբագրել

2016 թվականի հուլիսի 6-ին կուսակցության Լոռու մարզային խորհուրդը որոշեց մասնակցել 2016 թվականի հոկտեմբերի 2-ին Վանաձոր քաղաքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու, կուսակցության նախագահ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր էդմոն Մարուքյանի եղբայր Քրիստ Մարուքյանի գլխավորությամբ[4][5]:

Նախընտրական քարոզչական գործընթացներում կուսակցությունը քննադատել է ոչ միայն ՀՀ-ում իշխանություն ձևավորած Հանրապետական և Դաշնակցական կուսակցություններին, այլև իրենց ընդդիմադիր հռչակած Հայկական վերածնունդ, Բարգավաճ Հայաստան, Քաղաքացիական պայմանագիր և Գալա կուսակցություններին: Փոխադարձ մեղադրանքներից հետո «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների նախագահներ Էդմոն Մարուքյանն ու Նիկոլ Փաշինյանը տեսականորեն հաշտվում են ՀՀ ԱԺ մեկ այլ պատգամավոր՝ Թևան Պողոսյանի կողմից իր տանը կազմակերպած խնջույքի ժամանակ: Հակամարտության պատճառն այն էր, որ Ն.Փաշինյանը Է.Մարուքյանին մեղադրում էր իշխանությունների շահերը պաշտպանելու, ՀՀ ԱԺ նիստերին իշխանական օրինագծերին, այդ թվում՝ ՀՀ պետական բյուջեի կատարողականը հաստատելուն կողմ քվեարկելու համար[6][7][8][9]:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ընտրություններում հավաքեց ավագանու 10 մանդատ: Ավագանիում մեծամասնություն կազմելու նպատակով բանակցություններից հետո դաշինք կազմեց «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հետ, որոնց սուր քննադատության էր ենթարկել նախընտրական գործընթացում՝ մեղադրելով իշխանության հետ համագործակցելու գործում: 2016 թվականիհոկտեմբերի 10-ին կայացած Վանաձորի ավագանի նիստում քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանը՝ չնայած այն հանգամանքին, որ դաշինք կազմած կուսակցությունների ձայները ավելի շատ էին կարող էին լինել: Խնդիրն այն էր, որ դաշինք կազմած կուսակցությունները ներկայացնող որոշ անդամներ գաղտնի կերպով քվեարկել էին իշխող Հանրապետական կուսակցության թեկնածուի օգտին[10][11][12][13][14][15]։

Մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին (2017)Խմբագրել

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կոալիցիոն պայմանագիր է կնքել «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութունների հետ «Ելք» անունը կրող դաշինքով 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով[16][17]։ Դաշինքի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ ընդդիմադիր դաշտում միակ ուժը, որը կարող է պայքարել իշխող Հանրապետական կուսակցության դեմ, իր ներկայացրած «Ելք» դաշինքն է[18]:

Մասնակցությունը Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրություններին (2017)Խմբագրել

Մասնակցել է «ԵԼք» դաշինքով ՔՊԿ-ի և «Հանրապետության» հետ։

Մասնակցությունը Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրություններին (2018)Խմբագրել

Մասնակցել է «Լույս» դաշինքով «Հանրապետություն» կուսակցության հետ, քաղաքապետի թեկնածուն՝ Արտակ Զեյնալյան: Ընտրությունների արդյունքում Լույս դաշինքը ստացել է 3 մանդատ, որից 2-ը եղել են Լուսավոր Հայաստան Կուսակցության անդամներ (Դավիթ Խաժակյան և Անի Սամսոնյան) : Հետագայում Անի Սամսոնյանը դարձել է ՀՀ ԱԺ պատգամավոր, և տեղը զիջել է «Հանրապետություն» կուսակացության անդամ Թեհմինա Վարդանյանին:

Մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին (2018)Խմբագրել

«Լուսավոր Հայաստանը» մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի արտահերթ ընտրություններին՝ ստանալով ընտրողների ձայների 6,37%-ը։ 18 պատգամավորներով ներկայացված են ՀՀ ԱԺ 7-րդ գումարման խորհրդարանում[19]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Լուսավոր Հայաստան»-ի հիմնադիր համագումարը. 1in.am. ուղիղ (տեսանյութ)
  2. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նոր գույն կբերի Հայաստանի քաղաքական ներկապնակում ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն
  3. Կուսակցության խորհուրդ
  4. Վանաձորի քաղաքապետի թեկնածուն «Լուսավոր Հայաստան»-ից Քրիստ Մարուքյանն է:
  5. Որոշվեց` Վանաձորի ընտրություններում ով կլինի «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածուն:
  6. ՔՊ թեկնածուն Վանաձորում ինքնաբացարկ չի հայտնի. Փաշինյանի պատասխանը Մարուքյանին:
  7. Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանին պայման է ներկայացրել
  8. Վանաձորում «Լուսավոր Հայաստանը» ցույց է տալիս, որ սկզբունքային է. ՔՊ փոխնախագահ:
  9. Փաշինյանն ու Մարուքյանը իրենց ընտանիքներով՝ Թեւան Պողոսյանի տանը. Հաճելի ընթրիք, ոչ մի քաղաքականություն:
  10. Վանաձորի ՏԻՄ ընտրություններում Լուսավոր Հայաստանը ստացել է տասը մանդատ:
  11. [1]
  12. ԲՀԿ-ի եւ ՀՎ-ի քաղաքական շուստրիությունն ու քաղաքական պոռնիկների փնտրտուքը:
  13. Վանաձորում ստորագրել են համագործակցության հուշագիր Քրիստ Մարուքյանին սատարելու մասին:
  14. ՀՎԿ-ն Վանաձորում պաշտպանելու է Լուսավոր Հայաստան կուսակցության թեկնածուին. Հայտարարություն:
  15. Արթուր Բաղդասարյանն ակնարկում է, որ Վանաձորում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կձեւավորի:
  16. «Ելք». Փաշինյանի, Մարուքյանի ու Արամ Սարգսյանի դաշինքի անունը հայտնի է
  17. «Լուսավոր Հայաստան»-ը, «ՔՊ»-ն ու «Հանրապետություն»-ն ընտրություններին կմասնակցեն «ԵԼՔ դաշինք» անվանումով
  18. Ընդդիմադիր դաշտում միակ ուժը, որը կարող է մարտահրավեր նետել «Հանրապետական» համակարգին, «Ելք» դաշինքն է. Էդմոն Մարուքյան:
  19. «ՀՀ 7-րդ գումարման ազգային ժողովում կլինի 132 պատգամավոր. «Իմ քայլը» դաշինքը կունենա 88 մանդատ, ԲՀԿ-ն՝ 26, ԼՀԿ-ն՝ 18» 

Արտաքին հղումներԽմբագրել