Արսեն Թորոսյան (հունիսի 21, 1982(1982-06-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ առողջապահության կազմակերպիչ և պետական գործիչ, 2018 թվականի մայիսի 12-ից մինչև 2021 թվականի հունվարի 18-ը[6] ՝ ՀՀ առողջապահության նախարար, ՀՀ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար [7]։ ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ։ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

Արսեն Թորոսյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար[1]
2021 հունվարի 18-ը - հուլիսի 1
Նախորդող Էդուարդ Աղաջանյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ առողջապահության նախարար[2]
2018 մայիսի 12-ից - 2021 հունվարի 18
Նախորդող Լևոն Ալթունյան
Հաջորդող Անահիտ Ավանեսյան[3]
ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր
 2021 օգոստոսի 2-ից
 
Կուսակցություն՝ Քաղաքացիական պայմանագիր
Կրթություն՝ Երևանի պետական բժշկական համալսարան
Մասնագիտություն՝ առողջապահության կազմակերպիչ
Դավանանք աթեիզմ[4][5]
Ծննդյան օր հունիսի 21, 1982(1982-06-21) (41 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ամուսին Վարդուհի Թևանյան

Կենսագրություն Խմբագրել

Ծնվել է 1982 թվականի հունիսի 21-ին, Երևանում։ 2004 թվականին ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը՝ բուժական գործ մասնագիտությամբ։ 2006 թվականին ավարտել է ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը` սոցիալական հիգիենա եւ առողջապահության կազմակերպում մասնագիտությամբ, որտեղ էլ 2006-2009 թվականներին ուսումը շարունակել է ասպիրանտուրայում` հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում մասնագիտությամբ։ 2015-2016 թվականներին ծառայել է ՀՀ Զինված ուժերում որպես բուժծառայության լեյտենանտ, այդ թվում՝ ապրիլյան պատերազմի ժամանակահատվածում (զինվորական ծառայությունը տասը ամիս ծառայելուց հետո դադարել է հիվանդության կապակցությամբ)։

Մասնակցել է Առողջապահության կառավարման Միջին Արևելքի ծրագրին (INSEAD, Աբու Դաբի, ԱՄԷ 2010, 1 շաբաթ), հանրային առողջապահության դասընթացի (Վիեննայի բժշկական համալսարան, Վիեննա, Ավստրիա 2008, 1 շաբաթ), Առողջապահության կառավարման եվրոպական ծրագրին (INSEAD, Ֆոնտենբլո, Ֆրանսիա 2007, 1 շաբաթ), Բանակցությունների վարման եւ կոնֆլիկտների հանգուցալուծման դասընթացին (Հարվարդի Համալսարանի Քենեդու անվան դպրոց, Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ 2005-2006 թվականներ, 1 շաբաթ), 2004-2005 թվականներին ղեկավարել է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպությունը։

2010-2011 թվականներին հանդիսացել է ՀՀ ԱՆ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի մոնիտորինգի և գնահատման բաժնի վարիչ և տնօրենի պաշտոնակատար։ 2011-2015 և 2016-2018 թվականներին եղել է ՄԻԲՍ բժշկական ախտորոշիչ կենտրոնի տնօրեն` կենտրոնը կարճ ժամկետում դարձնելով տոմոգրաֆիայի ոլորտում առաջատար[8]։

Քաղաքական գործունեություն Խմբագրել

Հայաստանի Հանրապետական կուսակցության իշխանության ժամանակահատվածում ունեցել է ընդդիմադիր կեցվածք։ Հանդիսացել է «ՀԻՄԱ» քաղաքացիական նախաձեռնության անդամ։ 2018 թվականի Հայաստանում թավշյա հեղափոխության ժամանակ մասնակցել է քաղաքացիական անհնազանդության պայքարին։

2018 թվականի օգոստոսից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ[9][10]։ 2018 թվականի մայիսի 12-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար[11]։ 2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ [12][13][14][15]։ 2021 թվականի հունվարի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Թորոսյանն ազատվել է առողջապահության նախարարի պաշտոնից[6] և նշանակվել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար[16]։ 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքով ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

Հասարակական կերպար Խմբագրել

Արսեն Թորոսյանը հայտնի է բանավիճային ակումբներին ակտիվ մասնակցությամբ, զանգվածային կանխարգելիչ պատվաստման[17], հակածխախոտային պայքարի[18] և պարտադիր ապահովագրության[19][20] կողմնակից լինելով, ճանապարհային ոստիկանության աշխատանքի բարելավմանն ուղղված առաջարկներով։

Աթեիստ լինելով[21][22], Թորոսյանը բազմիցս խոսել է եկեղեցու, պետության և կրթության տարանջատման կարևորության մասին, դեմ արտահայտվել հանրակրթական հաստատություններում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդմանը, քրիստոնեական օրացույցի համաձայն շաբաթվա օրերը ոչ աշխատանքային հայտարարելուն[21]։

Ընտանիք Խմբագրել

Ամուսնացած է Հայկական բժշկական ասոցիացիայի նախկին ադմինիստրատիվ քարտուղար Վարդուհի Թևանյանի հետ, ունի երկու զավակ՝ դուստր և որդի։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. «Էդուարդ Աղաջանյանն ազատվեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, նոր ղեկավար նշանակվեց Արսեն Թորոսյանը»։ Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան։ 2021-01-18։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-18-ին։ Վերցված է 2021-01-21 
  2. https://www.gov.am/am/gov-members/795/
  3. https://armenpress.am/eng/news/1040544.html
  4. Բաց նամակ ՀՀ վարչապետին
  5. Հոսանքին հակառակ՝ աթեիստները Հայաստանում
  6. 6,0 6,1 «Անահիտ Ավանեսյանը նշանակվեց առողջապահության նախարար»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2021-01-18 
  7. «Էդուարդ Աղաջանյանն ազատվեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, նոր ղեկավար նշանակվեց Արսեն Թորոսյանը»։ Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան։ 2021-01-18։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-18-ին։ Վերցված է 2021-01-21 
  8. «Հաջողության չորս տարիներ ՄՌՏ ծառայությունների մատուցման ոլորտում. Արսեն Թորոսյան | NEWS.am Medicine - Ամենը առողջության եւ բժշկության մասին»։ med.news.am։ Վերցված է 2018-05-24 
  9. «Արսեն Թորոսյանն անդամագրվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը», (արխիվացված)։
  10. «Արսեն Թորոսյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է դարձել», (արխիվացված)։
  11. «Արսեն Թորոսյանը նշանակվեց առողջապահության նախարար» (հայերեն)։ Վերցված է 2018-05-24 
  12. Ովքե՞ր են ՔՊ-ի վարչության նոր կազմի անդամները. նրանք նիստ են հրավիրել, վարչության նախագահ են ընտրում
  13. ՔՊ վարչության նոր կազմը հայտնի է. անուններ
  14. Ընտրության արդյունքները.ՔՊ վարչության նորընտիր անդամներն են․
  15. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ վարչության կազմը․»։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-17-ին։ Վերցված է 2019-06-17 
  16. «Էդուարդ Աղաջանյանն ազատվեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, նոր ղեկավար նշանակվեց Արսեն Թորոսյանը»։ Ազատություն Ռադիոկայան։ 2021-01-18։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-18-ին։ Վերցված է 2021-01-21 
  17. Aravot Daily (2017-11-08), Արսեն Թորոսյան. «Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումից հաշմանդամություն կամ չբերություն չի գրանցվել», https://www.youtube.com/watch?v=2CyoLWayj-k, վերցված է 2018-05-24 
  18. «Ծխելու արգելք հանրային վայրերում, ծխախոտի վաճառքի սահմանափակում»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2018-05-24 
  19. (անգլերեն) Ես առողջ եմ 27.10.2017, https://soundcloud.com/armradio/27102017a-2, վերցված է 2018-05-24 
  20. «Շատ ցածր ապահովագրավճարը նշանակում է բժշկական ծառայությունների ցածր որակ. Արսեն Թորոսյան»։ ՄԱՄՈՒԼ.am։ Վերցված է 2018-05-24 
  21. 21,0 21,1 «Բաց նամակ ՀՀ վարչապետին | Atheist.am»։ http://atheist.am/։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-06-ին։ Վերցված է 2018-10-22 
  22. «Հոսանքին հակառակ՝ աթեիստները Հայաստանում», (արխիվացված)։
Նախորդող
Լևոն Ալթունյան
ՀՀ առողջապահության նախարար
Արսեն Թորոսյան

մայիսի 12, 2018 - հունվար 18, 2021
Հաջորդող
Անահիտ Ավանեսյան