Դավիթ Խուդաթյան

հայ քաղաքական գործիչ, Արմավիրի քաղաքապետ

Դավիթ Հովհաննեսի Խուդաթյան (օգոստոսի 3, 1991(1991-08-03)[1], Արմավիր[1]), հայ քաղաքական գործիչ, Արմավիրի նախկին քաղաքապետ[2] (2018-2024): Արմավիրի մարզպետ։

Դավիթ Խուդաթյան
Դրոշ
Դրոշ
Արմավիրի քաղաքապետ
Դրոշ
Դրոշ
2018 - 2024
Դրոշ
Դրոշ
Արմավիրի մարզպետ
Դրոշ
Դրոշ
 2024
 
Կուսակցություն՝ Քաղաքացիական պայմանագիր
Կրթություն՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տնտեսագետ
Ծննդյան օր օգոստոսի 3, 1991(1991-08-03)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Արմավիր[1]
Քաղաքացիություն  Հայաստան

Կենսագրություն խմբագրել

Կրթություն խմբագրել

1998-2008 թթ. սովորել է Արմավիր քաղաքի Վ. Բախշյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում։

2008-2014 թթ. սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի Կառավարման տեղեկատվական համակարգեր մասնագիտությամբ։

Աշխատանք խմբագրել

2014-2017 թթ. աշխատել է «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպությունում, որպես Արմավիր մասնաճյուղի մասնագետ։

2017-2018 թթ. հունվար ամիսը աշխատել է «Ադմաքս» ՍՊԸ-ում, որպես կոմերցիոն մենեջեր։

2018թ. փետրվար ամսից մինչև հունիս ամիսը աշխատել է «ՄՈԳՈ» ՈՒնիվերսալ վարկային կազմակերպությունում, որպես Կենտրոն մասնաճյուղի մասնագետ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի հունիսի 27-ի 836-Ա որոշմամբ նշանակվել է Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Հոկտեմբերի 21-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրվել է Արմավիրի քաղաքապետի պաշտոնում։ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում, գլխավորել է ՔՊ ցուցակը և վերընտրվել Արմավիրի քաղաքապետ։ 2024 թվականի հունվարի 11-ին նշանակվել է Արմավիրի մարզպետ։

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է[2]։

Ամուսնացած է, ունի 2 երեխա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Համայնքի ղեկավար ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ
  2. 2,0 2,1 «Արմավիրի քաղաքապետ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր»-ը ներկայացնող Դավիթ Խուդաթյանը». Armtimes.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 6-ին.

Աղբյուրներ խմբագրել