Հակոբ Սիմիդյան
Հակոբ Սիմիդյան (ապրիլի 20, 1984, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, երկրաբան, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1]։ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար։
Հակոբ Սիմիդյան | |||
| |||
---|---|---|---|
2019 հունվարի 10-ից | |||
| |||
2018 հոկտեմբերի 17 - 2019 հունվարի 10 | |||
Կուսակցություն՝ | Քաղաքացիական պայմանագիր | ||
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և երկրաբան | ||
Ազգություն | հայ | ||
Ծննդյան օր | ապրիլի 20, 1984 (36 տարեկան) | ||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | ![]() |
ԿրթությունԽմբագրել
2000 թվականին ավարտել է Երևանի Նիկոլայ Գոգոլի անվան թիվ 35 դպրոցը։ 2004 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը[2]։
Աշխատանքային գործունեությունԽմբագրել
2009-2012 թվականներին որպես էլեկտրոնային կայքի համակարգողի օգնական աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում։ 2012-2018 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնական։
2015 թվականիի մայիսի 30-ին ընտրվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Վարչության անդամ[2]:
2018 թվակաբնի հոկտեմբերի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ[3]։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով[1]։
2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ[4][5][6][7][8][9]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 «ԿԸՀ-ն ամփոփեց մանդատ ստացած և մանդատից հրաժարված անձանց ցուցակները, որոշեց ԱԺ առաջին նիստի օրը»
- ↑ 2,0 2,1 «Հակոբ Սիմիդյան, ՔՊԿ»
- ↑ «Հակոբ Սիմիդյանը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ»
- ↑ Ովքե՞ր են ՔՊ-ի վարչության նոր կազմի անդամները. նրանք նիստ են հրավիրել, վարչության նախագահ են ընտրում
- ↑ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը՝ նախնական տեղեկություններով
- ↑ ՔՊ վարչության նոր կազմը հայտնի է. անուններ
- ↑ Ընտրության արդյունքները.ՔՊ վարչության նորընտիր անդամներն են․
- ↑ ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը
- ↑ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ վարչության կազմը․