Գարիկ Սարգսյան (նոյեմբերի 17, 1987(1987-11-17), Նոր Կյանք, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, Արարատի նախկին մարզպետ (2018 թվականի հունիսի 1-ից[1] 2020 թվականի դեկտեմբերի 9-ը), ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ։

Գարիկ Սարգսյան
Գարիկ Սարգսյան.jpg
Դրոշ
ՀՀ Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի ղեկավար
Դրոշ
2016 - 2018
Դրոշ
ՀՀ Արարատի մարզպետ
Դրոշ
2018 - պաշտոնավարում է
 
Ծննդյան օր նոյեմբերի 17, 1987(1987-11-17) (33 տարեկան)
Ծննդավայր Նոր Կյանք, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

ԿենսագրությունԽմբագրել

Գարիկ Սարգսյանը ծնվել է 1987 թվականի նոյեմբերի 17-ին Նոր Կյանք գյուղում։

1994-2004 թվականներին սովորել է Նոր Կյանք գյուղի միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտել է գերազանց առաջադիմությամբ։

2004 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի «Միջազգային հարաբերություններ» ֆակուլտետի «Դիվանագիտություն» բաժին։

2005-2007 թվականներին ծառայել է ՀՀ Զինված Ուժերում։

Զորացրվելուց հետո՝ 2007 թվականից, շարունակել է ուսումը։ Բակալավրիատն ավարտել է 2010 թվականին։

2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն (CES)»-ում՝ ստանալով մագիստրոսի աստիճան՝ եվրոպագետի որակավորմամբ։

ՀՀ-ում աշխատանք չգտնելով՝ 2012-2015 թվականներին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։

2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ջոկատի հետ մեկնել է Արցախ` մասնակից լինելու սահմանի պաշտպանությանը[1]։

Հասարակական-քաղաքական գործունեությունԽմբագրել

2015 թվականի մայիսի 30-ից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ։ Նախաձեռնող խմբի կազմում մասնակցել է կուսակցության կանոնադրության և ծրագրի մշակման աշխատանքներին։ Ղեկավարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նոր Կյանքի տարածքային կառույցը[2]։

2016 թվականի սեպտեմբերի 18֊ին ընտրվել է Նոր Կյանքի համայնքապետ[3][4][5]։

2016 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության վարչության անդամ։

2018 թվականի մայիսի 31-ին նշանակվել է Արարատի մարզպետ[6][7][8][9][10][11]։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 22 604 ձայն[12][13][14]։

2019 թվականի հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից[15][16]։

ԸնտանիքԽմբագրել

Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել