Արայիկ Հարությունյան (քաղաքական գործիչ)
հայ քաղաքական գործիչ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան (դեկտեմբերի 14, 1973, Ստեփանակերտ, ԼՂԻՄ, Ադրբեջան ԽՍՀ), խոշոր գործարար[1] [2], կուսակցական[3][4], պետական-քաղաքական գործիչ Արցախի Հանրապետությունում, Արցախի նախկին պետական նախարար, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու։
Արայիկ Հարությունյան հայ․՝ Արայիկ Հարությոնյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 14, 1973 (45 տարեկան) |
Ծննդավայր | Ստեփանակերտ, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() Արցախ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան և Արցախի պետական համալսարան |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Լեռնային Ղարաբաղի վարչապետների ցանկ |
Քաղաքական կուսակցություն | Ազատ Հայրենիք |
Երեխաներ | Ամուսնացած է, ունի երեք զավակ։ |
Arayik Harutyunyan Վիքիպահեստում |
ԿրթությունԽմբագրել
- 1990 թվականին ավարտել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը և նույն թվականին ընդունվել Երևանի ժողտնտեսության ինստիտուտը։
- 1994 թվականին տեղափոխվել և 1995 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1996 թվականին ընդունվել և 1998 թվականին ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ։
- 2013 թվականին պաշտպանել է ատենախոսությունը և դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու։
ԳործունեությունԽմբագրել
- 1992 թվականին Արայիկ Հարությունյանը անդամագրվել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերին և ակտիվ մասնակցություն ունեցել պատերազմական գործողություններին։
- 1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական։
- 1997-1999 թվականներին նա աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։
- 1999-2004 թվականներին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
- 2005- թվականին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, միաժամանակ եղել է Հայրենիք խմբակցության ղեկավարը։
- 2005- 2007 Ազատ Հայրենիք կուսակցության համանախագահը, ապա և՝ նախագահն էր:
- 2007- 2009թթ - Պատգամավորական գործունեությունը դադարեցրել և կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
- Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007 թվականի սեպտեմբերի 14-ին։
- Արայիկ Հարությունյանը 2009 թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։
- ԱՀ Նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է ԱՀ վարչապետ։
- 2017թ-ին որպես վարչապետ և իշխող կուսակցության ղեկավար աջակցել է Արցախում իրականացվող սահմանադրական փոփոխություններին, որի արդյունքում գործող նախագահը շարունակել է պաշտոնավարումը երրորդ ժամկետով առանց ընտրությունների անցկացման:
- Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար:
- 2018 թվականի հունիսի 6-ին Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[5], ապա նշանակվել Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդատու:
- Համարվում է 2020թ-ին կայանալիք նախագահական ընտրությունների հավանական թեկնածու:
- Արայիկ Հարությունյանի անունը կապվում է մի շարք խոշոր կոռուպցիոն սկանդալների հետ: Նա Արցախի ամենահայտնի օլիգարխներից է: Դեռևս իր կարիերայի սկզբից զբաղվել է գործարարությամբ: Օլիգարխ Բարսեղ Բեգլարյանի հետ մի շարք համատեղ բիզնեսներ ունի: Համարվում է Արցախի խոշոր հողատերերից մեկը: Պետական բարձր պաշտոնը օգտագործել է անձնական հարստացման համար:[փա՞ստ]
Կոչումներ և պարգևներԽմբագրել
Արայիկ Հարությունյանը պարգևատրվել է «Շուշիի ազատագրման համար» մեդալով, «Մարտական Խաչ» II աստիճանի շքանշանով։ Իսկ Արցախի նախագահի՝ 2016 թվականի օգոստոսի 30-ի հրամանագրով՝ Ա. Հարությունյանը պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար և ի նշանավորումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Միչեւ վարչապետ դառնալը եղել եմ Արցախի ամենախոշոր գործարարը. Արայիկ Հարությունյանը՝ իր ունեցվածքի մասին» (արխիվացված):
- ↑ «Ղարաբաղի պաշտոնաթող վարչապետը խոսել է իր բիզնեսների մասին» (արխիվացված):
- ↑ «2020 թ. «Ազատ հայրենիք» կուսակցությունը ակտիվորեն մասնակցելու է Արցախում քաղաքական բոլոր գործընթացներին. Արայիկ Հարությունյան» (արխիվացված):
- ↑ «2020 թվականին «Ազատ հայրենիք» կուսակցությունն ակտիվորեն մասնակցելու է քաղաքական բոլոր գործընթացներին. Արայիկ Հարությունյան»:
- ↑ «Նախագահ Սահակյանն ստորագրել է մի շարք հրամանագրեր»։ http://www.president.nkr.am։ 2018-06-06