Տիգրան Ավինյան
քաղաքական գործիչ
Տիգրան Ավինյան (փետրվարի 28, 1989, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կուսակցական[1], պետական-քաղաքական գործիչ, Հայաստանի փոխվարչապետ (2018 թվականի մայիսի 11-2021 թվականի օգոստոսի 2)[2]։ Երևանի փոխքաղաքապետ։
Տիգրան Ավինյան | ||||
![]() | ||||
| ||||
---|---|---|---|---|
11 մայիսի 2018-ից - 2 օգոստոսի 2021 | ||||
Նախագահ | Արմեն Սարգսյան | |||
Վարչապետ | Նիկոլ Փաշինյան | |||
Հաջորդող | Սուրեն Պապիկյան | |||
| ||||
09.06.2017 - 11.05.2018 | ||||
| ||||
23 սեպտեմբերի, 2022 | ||||
Կուսակցություն՝ | Քաղաքացիական պայմանագիր | |||
Կրթություն՝ | Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց, Լոնդոնի Մարիա թագուհու համալսարան և Հայ-Ռուսական համալսարան | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |||
Ծննդյան օր | փետրվարի 28, 1989 (34 տարեկան) | |||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||
Քաղաքացիություն | ![]() | |||
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1989 թվականի փետրվարի 28-ին Երևանում[2]։
ԿրթությունԽմբագրել
- 2005 թվականին ավարտել է Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը։
- 2009 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բակալավրիատը։
- 2011 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրան (տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով)։
- 2014 թվականին գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանը, ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում[2]։
Աշխատանքային գործունեությունԽմբագրել
- 2009-2013 թվականներին աշխատել է Զարգացման Հայկական Բանկում որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ։
- 2010-2011 թվականներին հիմնադրել և ղեկավարել է ոռոգման համակարգերի տեղադրմամբ և լանդշաֆտային դիզայնով զբաղվող «Իրիգեյթ» ընկերությունը։
- 2014-2016 թվականներին աշխատել է ՇՏԵ ընկերությունում որպես SAP համակարգերի խորհրդատու։
- 2014-2018 թվականներին ղեկավարել է ծրագրային ապահովմամբ զբաղվող «Սայբեր Վիժըն» ընկերությունը։
- 2017-2018 թվականներին եղել է Երևան քաղաքի ավագանու անդամ «ԵԼՔ» խմբակցությունից։
- 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ[2]։
- 2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ[3][4][5][6][7][8]։
- 2022 թվականի սեպտեմբերի 23-ին ընտրվել է Երևանի փոխքաղաքապետ։
ՊարգևներԽմբագրել
ԸնտանիքԽմբագրել
Ամուսնացած է, կինը՝ Մարիամ Պահլավունի։ Ունեն երեք դուստր[2]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ձերբակալվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Տիգրան Ավինյանի կենսագրությունը ՀՀ կառավարության կայքում
- ↑ Ովքե՞ր են ՔՊ-ի վարչության նոր կազմի անդամները. նրանք նիստ են հրավիրել, վարչության նախագահ են ընտրում
- ↑ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը՝ նախնական տեղեկություններով
- ↑ ՔՊ վարչության նոր կազմը հայտնի է. անուններ
- ↑ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ վարչության կազմը․»։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-17-ին։ Վերցված է 2019-06-17
- ↑ Ընտրության արդյունքները.ՔՊ վարչության նորընտիր անդամներն են․
- ↑ ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը