Երևանի ավագանու ընտրություններ 2018
Երևանի ավագանու ընտրություններ 2018, Երևան քաղաքի ավագանու 4-րդ ընտրությունները, որը կայացել է 2018 թվականի սեպտեմբերի 23-ին արտահերթ ընթացակարգով[1][2]։ Արտահերթ ընտրությունների պատճառը հուլիսի 9-ին նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականն է[3]։ Ընտրությունների արդյունքում հաղթեց «Իմ քայլը» դաշինքը, իսկ դաշինքի ցուցակը գլխավորող դերասան և պրոդյուսեր Հայկ Մարությանը դարձավ Երևանի քաղաքապետ։
Երևանի ավագանու ընտրություններ 2018 | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
Սեպտեմբերի 23, 2018[1] | ||||
| ||||
Տեսակ | ընտրություններ | |||
| ||||
Պաշտոն | Երևանի քաղաքապետ | |||
| ||||
Նախորդ | Երևանի ավագանու ընտրություններ 2017 | |||
| ||||
Հաջորդ | Երևանի ավագանու ընտրություններ 2023 |
Մասնակիցներ
խմբագրելԸնտրություններին մասնակցել են 12 քաղաքական սուբյեկտ՝ 8 կուսակցություն և 4 դաշինք[4]։ Ավագանու 65 տեղի համար հայտ էր ներկայացրել 979 թեկնածու[5]։
Դաշինքներ
խմբագրելՍտորև ներկայացված է ընտրություններին մասնակցած դաշինքների անվանումներն ու քաղաքապետի թեկնածուները․
- «Երևանի հանրություն» դաշինք, Անահիտ Թարխանյան,
- «Լույս» դաշինք, Արտակ Զեյնալյան,
- «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, Հայկ Մարության,
- «Երևանցիներ» դաշինք, Արարատ Զուրաբյան։
Կուսակցություններ
խմբագրելՍտորև ներկայացված է ընտրություններին մասնակցած կուսակցությունների անվանումներն ու քաղաքապետի թեկնածուները.
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, Նաիրա Զոհրաբյան,
- «Երկիր ծիրանի» կուսակցություն, Զարուհի Փոստանջյան,
- «Ժառանգություն» կուսակցություն, Րաֆֆի Հովհաննիսյան
- «Ժողովրդավարական ուղի» կուսակցություն, Մանուել Գասպարյան,
- Հայ հեղափոխական դաշնակցություն, Միքայել Մանուկյան,
- «Հայք կամ Հայկազուններ», Գևորգ Հովսեփյան,
- Ռեֆորմիստների կուսակցություն, Արտակ Դավթյան,
- «Օրինաց երկիր» կուսակցություն, Մհեր Շահգելդյան[6][7]։
Արդյունքներ
խմբագրելԿուսակցություն / Դաշինք | Քվե | % | Մանդատ | +/- | Ավագանիում (%) | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | «Իմ քայլը» դաշինք | 294 092 | 81,06 % | 57 | 57 | 87,69 % | |||
2. | ԲՀԿ | 25 218 | 6,95 % | 5 | 5 | 7,69 % | |||
3. | «Լույս» դաշինք | 18 114 | 4,99 % | 3 | 3 | 4,61 % | |||
4. | ՀՅԴ | 5882 | 1,62 % | 0 | 0 | 0 % | |||
5. | «Երկիր ծիրանի» | 5059 | 1,39 % | 0 | 5 | 0 % | |||
6. | «Օրինաց երկիր» | 3947 | 1,09 % | 0 | 0 | 0 % | |||
7. | «Երևանցիներ» դաշինք | 2986 | 0,82 % | 0 | 0 | 0 % | |||
8. | «Ժառանգություն» կուսակցություն | 2709 | 0,75 % | 0 | 0 | 0 % | |||
9. | «Երևանի հանրություն» դաշինք | 2502 | 0,69 % | 0 | 0 | 0 % | |||
10. | «Ժողովրդական ուղի» կուսակցություն | 799 | 0,22 % | 0 | 0 | 0 % | |||
11. | Ռեֆորմիստների կուսակցություն | 792 | 0,22 % | 0 | 0 | 0 % | |||
12. | «Հայք» կուսակցություն | 692 | 0,19 % | 0 | 0 | 0 % | |||
Աղբյուրը՝ ԿԸՀ կայք | Մշակված տեղամասերի քանակը՝ 475 |
Ընտրակարգ
խմբագրելԱվագանու ընտրություններին ընտրելու իրավունք ունի 18 տարին լրացած ՀՀ քաղաքացին, որը մինչ քվեարկության օրն ունեցել է 6 ամսվա հաշվառում Երևանում։ Բացառություն են կազմում զինվորական ծառայությունից զորացրվածները և ազատազրկման վայրերից ազատվածները, որոնց հաշվառման ժամկետը Երևանում սահմանափակված չէ։ Ի տարբերություն համապետական ընտրություններին, այս դեպքում ընտրական իրավունք ունենալու համար պարտադիր չէ ունենալ ՀՀ քաղաքացիություն։ Քվեարկելու իրավունք ունեն նաև ՀՀ քաղաքացիություն չունեցող, սակայն Երևանում մեկ տարվա հաշվառում ունեցող անձինք։ Նույն պայմաններն են գործում նաև ավագանու անդամի թեկնածուների, բայց ոչ քաղաքապետի թեկնածուի համար։
Մանդատները բաշխվում են համամասնորեն բոլոր քաղաքական ուժերի մեջ, որոնք հաղթահարել են նվազագույն ձայների պատնեշը (6% կուսակցությունների համար և 8% կուսակցությունների դաշինքների համար)։
Նախընտրական իրադարձություններ
խմբագրելՔարոզարշավը պաշտոնապես մեկնարկեց սեպտեմբերի 10-ին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին». 18.08.2018.
- ↑ ««Հրապարակ». Այսօր ՀՀ կառավարության նիստի օրակարգում է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու ու անցկացնելու մասին հարցը». 16/08/2018 10:24.
- ↑ «Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել Երևանի քաղաքապետի պաշտոնից». 9 հուլիս, 2018 18:55. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «ԿԸՀ փաստաթղթեր է ներկայացրել 13 քաղաքական սուբյեկտ. ԿԸՀ քարտուղար».
- ↑ «Yerevan Elections in Numbers». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «ԿԸՀ գրանցման համար փաստաթղթեր է ներկայացրել 9 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք».
- ↑ «Տեղեկություններ 2018թ. սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
{{cite web}}
:|first=
missing|last=
(օգնություն)