Հայաստանի խորհրդարանական ընտրություններ (2021)

Հայաստանի խորհրդարանական ընտրություններ (2021), Հայաստանի Ազգային Ժողովի 8-րդ գումարման արտահերթ ընտրություններ, որոնք կայացան 2021 թվականի հունիսի 20-ին[1][2]։ Ընտրությունները նախատեսված էին 2023 թվականի դեկտեմբերի 9-ին, սակայն անցկացվեցին ավելի վաղ՝ 2020 թվականի Հայ-ադրբեջանական պատերազմից հետո Հայաստանում տևական քաղաքական ճգնաժամի պատճառով[3]։ Հիմնական պայքարը Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և քաղաքական ասպարեզ վերադարձաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև էր։ Այս ընտրություններով Քաղաքացիական պայմագիրը կրկին ստացավ սահմանադրական մեծամասնություն, երկրորդ և երրորդ տեղերը բաժին հասան «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին։

Հայաստանի խորհրդարանական ընտրություններ (2021)
Հայաստան
հունիսի 20, 2021
Կուսակցություն Քաղաքացիական պայմանագիր Հայաստան դաշինք Պատիվ ունեմ դաշինք
Ընտրաձայների քանակ: 53․95% 21.11% 5.22%

Տեսակ Հայաստանի խորհրդարանական ընտրություն և արտահերթ ընտրություններ

Պաշտոն Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Թեկնածուներ Քաղաքացիական պայմանագիր, Հայաստան դաշինք, Պատիվ ունեմ, Բարգավաճ Հայաստան, Հանրապետություն, Հայ ազգային կոնգրես, Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք, Ազգային ժողովրդավարական բևեռ, Լուսավոր Հայաստան, 5165 շարժում, Լիբերալ կուսակցություն, Հայոց Հայրենիք կուսակցություն, Մեր տունը Հայաստանն է, Հայաստանի Դեմոկրատական Կուսակցություն, Ազգային քրիստոնեական կուսակցություն, Ազատ հայրենիք, Ինքնիշխան Հայաստան կուսակցություն, Արդար Հայաստան, ՔՈ, Հայաստանի եվրոպական կուսակցություն, Ազատություն, Վերելք կուսակցություն, Միացյալ հայրենիք կուսակցություն, Համահայկական ազգային պետականություն կուսակցություն և Ազգային օրակարգ կուսակցություն

Հաղթող Քաղաքացիական պայմանագիր, Հայաստան դաշինք, Պատիվ ունեմ, Հանրապետություն և Բարգավաճ Հայաստան

Նախորդ 2018

Հաջորդ 2026

Նախապատմություն Խմբագրել

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության դեմ և 44 օր տևած պատերազմի և կապիտուլացիոն ակտի արդյունքում բռնազավթեց Արցախի տարածքների մոտ 75%-ը։ Պատերազմի ավարտից հետո Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի զանգվածային ցույցեր սկսեցին Հայաստանում և մասնավորապես մայրաքաղաք Երևանում։

Ընտրակարգ Խմբագրել

Այս ընտրություններում Ազգային ժողովը ձևավորվեց պարզ համամասնական ընտրական համակարգով[4]։ Թեկնածուները ընտրություններին կարողացան մասնակցել միայն կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների համապետական ցուցակում ընդգրկվելով[5]։ Ընտրությունների համար Հայաստանը բաժանվեց 13 ընտրատարածքի[6]։ Պատգամավորի թեկնածուն պետք է լիներ նվազագույնը 25 տարեկան, վերջին 4 տարում ունենա միայն Հայաստանի քաղաքացիություն և մշտապես ապրած լիներ Հայաստանում, ունենա ընտրական իրավունք և տիրապետի հայերենին։ Հայաստանի Սահմանադրության համաձայն, Ազգային ժողովն ընտրվեց 5 տարի ժամկետով և պետք է ունենա առնվազն 101 պատգամավոր[7]։

Մանդատները բաշխվում են Դոնթի մեթոդով համամասնորեն բոլոր քաղաքական ուժերի մեջ, որոնք հաղթահարել են նվազագույն ձայների պատնեշը (5% կուսակցությունների համար և 7% կուսակցությունների դաշինքների համար)։ Մանդատների բաշխման կարգը ներառում է լրացուցիչ անդամի ընտրակարգ։ Ազգային փոքրամասնությունների համար նախատեսված է առնվազն չորս տեղ խորհրդարանում։

Քարոզարշավ Խմբագրել

Մարտ ամսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց մարզային այցելություններ, որն ըստ ընդդիմադիրների, ըստ էության քարոզարշավի մեկնարկ էր[8]։

Հունիսի 10-ին հայտնի դարձավ, որ ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Տիգրան Արզաքանցյանի գրանցումը[9]։ Նույն օրը «Քանաքեռ ՀԷԿ»-ի տարածքում ծեծի են ենթարկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական բուկլետներ բաժանող նախկին ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը և ևս 3 քպ-ականներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց[10]։

Հունիսի 11-ին ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածու, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը[11]։

Հունիսի 11-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն տարածեց որում մասնավորապես նշվում է.

  Քարոզարշավը «մարդկանց համար փոխադարձ մեղադրանքներ, հայհոյանքի հանրային տեսարաններ ապահովելու համար չէ»
- Արման Թաթոյան[12]։
 

Հունիսի 17-ի Նիկոլ Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքը Հանրապետության հրապարակում Խմբագրել

Հունիսի 17-ին ՔՊ֊ն Փաշինյանի գլխավորությամբ կազմակերպեց 20.000֊անոց հանրահավաք։

2021թ. հունիսի 17-ին կայացած հանրահավաքին քաղաքացիները եղել են մուրճերով, ինչը մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը համարում է վտանգավոր և դատապարտելի։

Ակնհայտ է, որ սա կապված է նախընտրական քարոզարշավի հանդիպումների ժամանակ Վարչապետի պաշտոնակատարի կողմից մուրճի ցուցադրման ու մուրճի հետ կապված պատկերավոր համեմատությունների, ատելության ու վիրավորանքի, սպառնալիքների հռետորաբանության հետ։ Հունիսի 17-ին Հանրապետության հրապարակում կայացած Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հանարհավաքի ժամանակ, քաղաքացիները եկել էին մուրճերով, տեղի ունեցածը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը համարել է խիստ վտանգավոր և դատապարտել է տեղի ունեցածը։ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.

  2021թ. հունիսի 17-ին կայացած հանրահավաքին քաղաքացիները եղել են մուրճերով, ինչը մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը համարում է վտանգավոր և դատապարտելի։
Ակնհայտ է, որ սա կապված է նախընտրական քարոզարշավի հանդիպումների ժամանակ Վարչապետի պաշտոնակատարի կողմից մուրճի ցուցադրման ու մուրճի հետ կապված պատկերավոր համեմատությունների, ատելության ու վիրավորանքի, սպառնալիքների հռետորաբանության հետ։
- Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ[13]։
 

Հունիսի 18-ի Ռոբերտ Քոչարյանի ամփոփիչ հանրահավաքը Հանրապետության հրապարակում Խմբագրել

Հունիսի 18֊ին Քոչարյանի <<Հայաստան>> դաշինքը կազմակերպեց 30.000-անոց հանրահավաք։ Վահե Հակոբյանը հայտարարեց,որ մեր հաղթանակին մնացել է 2 օր։

Ռոբերտ Քոչարյանը խոսեց Հայաստանին սպառնացող 4 հիմնական խնդիրների մասին։

Առաջինը դա սահմանների անվտանգությունն է։

Երկրորդը Արցախի ապագան ։

Երրորդը երկրի տնտեսական վիճակն է։

Չորորդը ներքաղաքական ճգնաժամն է և ատելությունը։

Հանրահավաքի վերջում բեմ բարձրացավ Լևոն Քոչարյանի կինը՝ Սիրուշոն և երգով ավարտեց հանրահավաքը։

Կուսակցություններ և դաշինքներ Խմբագրել

2021 թվականի հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ-ում գրանցվել է 22 կուսակցություն և 4 կուսակցությունների դաշինք[14]։ Հունիսի 8-ին ինքնաբացարկ է ներկայացրել «Հայոց Արծիվներ» կուսակցությունը[15]։

Ստորև, ներկայացված են ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ցանկը ըստ ԿԸՀ-ում կայացած վիճականության արդյունքների հերթականությամբ[16].

Անվանումը Ցուցակի առաջին համար Մանդատների քանակը նախորդ՝ 7-րդ գումարման ԱԺ-ում
1 «Արդար Հայաստան» կուսակցություն Նորայր Նորիկյան[17] 0
2 «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն Լևոն Տեր-Պետրոսյան 0
3 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն Նիկոլ Փաշինյան[18] 88
4 «Զարթոնք ազգային քրիստոնեական» կուսակցություն Արա Զոհրաբյան 0
5 «Ազատություն» կուսակցություն Հրանտ Բագրատյան 0
6 Պատիվ ունեմ դաշինք Արթուր Վանեցյան[19] 0
7 «Միասնական հայրենիք» կուսակցություն Մհեր Տերտերյան 0
8 «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն Արթուր Վարդանյան 0
9 «Լուսավոր Հայաստան» կուսակցություն Էդմոն Մարուքյան 18
10 «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն Տիգրան Ուրիխանյան 1(Տիգրան Ուրիխանյան)
11 «Հանրապետություն» կուսակցություն Արամ Զ. Սարգսյան 0
12 «Հայոց Հայրենիք» կուսակցություն Արտակ Գալստյան[20] 0
13 «Ազատ Հայրենիք» դաշինք Միքայել Հայրապետյան[21] 0
14 «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն Գագիկ Ծառուկյան 26
15 Հայաստանի դեմոկրատական կուսակցություն Տիգրան Արզաքանցյան 0
16 «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն Կարին Տոնոյան[22] 0
17 «Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցություն Սուրեն Սահակյան 0
18 Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք Արման Բաբաջանյան[23] 1(Արման Բաբաջանյան)
19 «Ազգային օրակարգ» կուսակցություն Արա Հակոբյան 0
20 «Վերելք» կուսակցություն Ալեքսան Մինասյան 0
21 «Ազատական» կուսակցություն Սամվել Բաբայան 0
22 «Հայոց Արծիվներ Միասնական Հայաստան» կուսակցություն [24] Խաչիկ Ասրյան 0
23 «Հայաստանի Եվրոպական» կուսակցություն Տիգրան Խզմալյան 0
24 Հայաստան դաշինք Ռոբերտ Քոչարյան[25] 1[26](Աննա Գրիգորյան)
25 «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն Վահե Գասպարյան 0
26 «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն Դավիթ Սանասարյան[27] 0

Սոցհարցումներ Խմբագրել

Ըստ «Գելլափ ինթերնեշնլ» ընկերության հայաստանյան գրանսենյակի կազմակերպած նախընտրական վերջին՝ 5-րդ հարցման, 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք արտհերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը գրանցել են հետևյալ արդյունքը.

№/հերթ.

համար

Կուսակցություն / դաշինք Արդյունք(%)
1 / 24 Հայաստան դաշինք 28,7%
2 / 3 Քաղաքացիական պայմանագիր 25,2%
3 / 6 Պատիվ ունեմ դաշինք 10,8 %
4 / 14 Բարգավաճ Հայաստան կուսակցություն 5,4%
5 / 9 Լուսավոր Հայաստան կուսակցություն 5,2%
6 / 18 Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք 2,8%
7 / 11 Հանրապետություն կուսակցություն 2,6%
8 / 2 Հայ ազգային կոնգրես կուսակություն 1,5%
9 / 10 Մեր տունը Հայաստանն է կուսակցություն 1,2%
10 / 16 5165 ազգային պահպանողական շարժում 1,0%
11 / 12 Հայոց հայրենիք կուսակցություն 0,8%
12 / 25 Ազգային-ժողովրդավարական բևեռ 0,7%
13 / 1 Արդար Հայաստան կուսակցություն 0,6%
14 / 26 Ինքնիշխան Հայաստան 0,4%

1,1%-ը, հարցմանը հրաժարվել է պատասխանել հարցվածների 5,2%-ը, «ոչ մեկին» պատասխանել է հարցվածների 2,7%-ը, դժվարացել է պատասխանել հարցվածների 4,1%-ը։

Նախնական արդյունքները Խմբագրել

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունիսի 21-ի առավոտյան հրապարակած խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների, Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստանում է 53․92% ձայն կամ 72 մանդատ՝ ստանալով սահմանադրական մեծամասնություն որն առանց ընդդիմադիր ուժերի աջակցության կարող է ընդունել ցանկացած օրենք և սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարել։ Երկրորդ տեղում Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքն է, որ ստացած 21․04% քվեներն ապահովում են 27 մանդատ և Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքը, որը չի հաղթահարել դաշինքների համար սահմանված 7% պատնեշը, 6 պատգամավորով ներկայացված կլինի ԱԺ-ում քանի որ ըստ օրենսդրական կարգավորումների՝ ԱԺ-ում պարտադիր պետք է ներկայացված լինի քաղաքական 3 ուժ՝ անկախ նրանից՝ երրորդ ուժը հաղթահարում է անցողիկ շեմը։ Փաստացի ԱԺ-ից դուրս մնացին Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն և Էդմոն Մարուքյանի ԼՀԿ[28]։

Արդյունքների բողոքարկումներ Խմբագրել

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մեծամասնությունը չեն ընդում արդյունքները, հայտարարություններում նշվում է, որ գործող իշխանությունը, օգտագործել է վարչական ռեսուրս, նաև ահազանգեր կան բազմաթիվ ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները կեղծվել են, միայն «Հանրապետություն» կուսակցությունը և «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքն» է շնորհվորել ՔՊ-ին[29]։

Խորհրդարան անցած «Հայաստան» դաշինքը պատրաստվում է դիմել ՍԴ, վիճարկելու արդյունքները[29], իսկ «Հայոց հայրենիք» կուսակցությունը ՍԴ դիմելու է ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար[30]։

2021 թվականի հուլիսի 17-ին, Սահմանադրական դատարանը որոշեց անփոփոխ թողնել հունիսի 20-ին կայացած ընտրությունների արդյունքները։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. «Հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ» 
  2. «Նախագահը ստորագրել է հունիսի 20-ին արտահերթ ընտրություն նշանակելու մասին հրամանագիրը»։ CIVILNET (hy-AM)։ 2021-05-11։ Վերցված է 2021-05-13 
  3. «Armenia PM says open to early elections to end crisis»։ www.aljazeera.com (անգլերեն)։ Վերցված է 2021-03-04 
  4. ««Ռեյտինգային» ընտրական համակարգը փոխարինվեց պարզ համամասնականով. նախագիծն ընդունվեց»։ CIVILNET (hy-AM)։ 2021-04-01։ Վերցված է 2021-04-05 
  5. «DocumentView»։ www.arlis.am։ Վերցված է 2018-01-25 
  6. res.elections.am http://res.elections.am/images/doc/police.02.04.17.pdf։ Վերցված է 2018-12-13 
  7. www.parliament.am http://www.parliament.am/law_docs5/Sahmanadrutyun_06.12.2015.pdf։ Վերցված է 2018-12-13 
  8. «Փաշինյանի այցը դե ֆակտո քարոզարշավի մեկնարկ էր, վստահ է թե՛ ընդդիմությունը, թե՛ քաղհասարակությունը»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2021-03-28 
  9. «ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել Տիգրան Արզաքանցյանի գրանցումը»։ www.1lurer.am (հայերեն)։ Վերցված է 2021-06-11 
  10. Սիմոնյան Կորյուն (2021-06-11)։ «Տարեցին վիրավորելու համար Արշակյանն ու 3 ՔՊ-ականներ ծեծվել են»։ ՀՐԱՊԱՐԱԿ (hy-AM)։ Վերցված է 2021-06-11 
  11. «Ձերբակալվել է «Պատիվ ունեմ»-ի թեկնածու, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2021-06-11 
  12. «Քարոզարշավը «մարդկանց համար փոխադարձ մեղադրանքներ, հայհոյանքի հանրային տեսարաններ ապահովելու համար չէ»»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2021-06-11 
  13. facebook.com (հայերեն) իրավունքների պաշտպանի գրասենյակի հայտարարությունը https://www.facebook.com/Armenianombudsman/photos/pb.535326509988151.-2207520000../1720052614848862/?type=3&theater=Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հայտարարությունը։ Վերցված է 2021-06-18 
  14. Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ «Գրանցման համար փաստաթղթեր է ներկայացրել 23 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք»։ www.elections.am։ Վերցված է 2021-05-26 
  15. «Առաջին ինքնաբացարկն ընտրապայքարում․ «Հայոց Արծիվներ» կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին»։ CIVILNET (hy-AM)։ 2021-06-08։ Վերցված է 2021-06-08 
  16. «Հայտնի է, թե կուսակցությունները և դաշինքները որ համարների ներքո կմասնակցեն ընտրություններին»։ www.tert.am (հայերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-06-02-ին։ Վերցված է 2021-06-02 
  17. ««Արդար Հայաստան» կուսակցության անդամները ԿԸՀ-ում են»։ factor.am։ Վերցված է 2021/05/30 
  18. «Հրապարակվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին 100 համարները»։ www.1lurer.am (հայերեն)։ Վերցված է 2021-05-30 
  19. ««Պատիվ ունեմ» դաշինքը ներկայացրել է ընտրացուցակի առաջին 10 համարները»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2021-05-30 
  20. ««Հայոց հայրենիք» կուսակցությունը գլխավորում է Արտակ Գալստյանը (տեսանյութ)»։ Փաստարկ (hy-AM)։ 2021-05-26։ Վերցված է 2021-05-30 
  21. ««Ազատ հայրենիք» դաշինք»։ YouTube / A1plus։ Վերցված է 2021/05/21 
  22. «Հայտնի են 5165 ազգային պահպանողական շարժում կուսակցության ցուցակի առաջին երեք անունները |news.am|»։ infocom.am (անգլերեն)։ Վերցված է 2021-05-30 
  23. ««Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Արման Բաբաջանյանը»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2021-05-30 
  24. «ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության գրանցումը»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2021-06-11 
  25. ««Հայաստան» դաշինքը հրապարակեց նախընտրական ցուցակի առաջին 20 անունները»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2021-05-30 
  26. «Նախկին «Իմ քայլական» Աննա Գրիգորյանը ընտրություններին մասնակցելու է «Վերածնվող Հայաստան» կուսակցության ցուցակով»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2021-06-16 
  27. ««Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին 20 համարները»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2021-05-30 
  28. https://factor.am/385179.html
  29. 29,0 29,1 ««Հայաստան» դաշինքը չի ընդունում քվեարկության արդյունքները և դիմելու է ՍԴ. Վահե Հակոբյան»։ www.tert.am (հայերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-06-21-ին։ Վերցված է 2021-06-22 
  30. «Անցողիկ շեմը չհաղթահարած ուժերից մի քանիսը չեն ընդունում ընտրությունների նախնական արդյունքները»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2021-06-22