Լենա Նազարյան
Լենա Ռաֆայելի Նազարյան (մարտի 9, 1983, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման խորհրդարանի փոխխոսնակ[1]։ ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,)[2]։
Լենա Նազարյան | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
2017 ապրիլի 2-ից | |||
Կուսակցություն՝ | «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն | ||
Կրթություն՝ | ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ | ||
Մասնագիտություն՝ | լրագրող և քաղաքական գործիչ | ||
Ազգություն | հայ | ||
Ծննդյան օր | մարտի 9, 1983 (37 տարեկան) | ||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | ![]() | ||
Հայր | Ռաֆայել Նազարյան | ||
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1983 թվականի մարտի 9-ին Երևանում, Հայկական ԽՍՀ[2]:
ԿրթությունԽմբագրել
2007 թվականին ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, միաժամանակ՝ Ժուռնալիստիկայի հայկական դպրոցի մեկամյա դասընթացը: 2014 թվականին ավարտել է Ժամանակակից արվեստի ինստիտուտը[2]:
Աշխատանքային գործունեությունԽմբագրել
- 2005-2009 թվականներին աշխատել է «Հետք» շաբաթաթերթում որպես լրագրող:
- 2008-2009 թվականներին աշխատել է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնում որպես լրագրող:
- 2008-2009 թվականներին «Եվրոպական կամավորական ծառայության» շրջանակում եղել է կամավոր Ռումինիայում։
- 2009-2015 թվականներին աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ում որպես ընտրական ծրագրերի համակարգող:
- 2015-2016 թվականներին աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի» շրջակա միջավայրի մոնիտորինգի ծրագրի համակարգող[2]:
2013-2015 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ: 2015 թվականին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ: 2016 թվականին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ[2]:
- 2017 թվականի ապրիլի 2-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 6-րդ գումարման պատգամավոր՝ «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով[2]: ՀՀ ԱԺ 6-րդ գումարման Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի և ՀՀ ԱԺ 6-րդ գումարման հաշվիչ հանձնախմբի անդամ է[2]:
- 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
ՊարգևներԽմբագրել
2013 թվականին «Ասպարեզ» լրագրողների ակումբի կողմից արժանացել է «Խոսքի ազատություն» մրցանակին[2]:
ԸնտանիքԽմբագրել
Ամուսնացած է Պետգույքի վարչության պետ Նարեկ Բաբայանի հետ[2]։