Զարուհի Բաթոյան
Զարուհի Վալերիանի Բաթոյան (սեպտեմբերի 29, 1979, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հասարակական և պետական գործիչ, Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար[1] (2019-2020)։ ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
Զարուհի Բաթոյան | ||||
| ||||
---|---|---|---|---|
09.06.2017 - 11.06.2018 | ||||
| ||||
11.06.2018 - 19.01.2019 | ||||
| ||||
19.01.2019-ից - 20.11.2020 | ||||
| ||||
2021 օգոստոսի 2-ից | ||||
Կուսակցություն՝ | Քաղաքացիական պայմանագիր | |||
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան (2008) | |||
Մասնագիտություն՝ | լրագրող, հասարակական գործիչ և պետական գործիչ | |||
Ծննդյան օր | սեպտեմբերի 29, 1979 (45 տարեկան) | |||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||
Քաղաքացիություն | Հայաստան | |||
Կենսագրություն
խմբագրելԶարուհի Բաթոյանը ծնվել է 1979 թվականին Երևանում։ Սովորել է Երևանի թիվ 44 միջնակարգ դպրոցում (տնային կրթություն)։ 2008 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ 2008-2009 թվականներին սովորել է «Երիտասարդ առաջնորդների դպրոցում»։ «Mobility International USA (MIUSA)» կազմակերպության «Կանանց առաջնորդության և հաշմանդամության ինստիտուտի (WILD)» շրջանավարտ է (2012, Օրեգոն, ԱՄՆ)։ 1999-2014 թվականներին եղել է «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի գլխավոր խմբագիր։ 2007 թվականից եղել է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու։ 2012 թվականից եղել է հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանն աջակցող «Զարտպրինտ» ՍՊԸ տնօրեն։ 2013-2017 թվականներին համակարգել է «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միությունը։ 2014 թվականից «Disability Info» տեղեկատվական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահն է։
Որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով փորձագետ՝ աշխատել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, «Հայկական կարիտասի», «Առաքելություն Արևելք» դանիական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի, ՕՔՍՖԱՄ բրիտանական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի և այլ կազմակերպությունների հետ[2]։
Քաղաքական գործունեություն
խմբագրել2016 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ 2017 թվականին «ԵԼՔ» խմբակցության ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ[3]։ 2018 թվականի հունիսի 11-ին նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ[4]։ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրի համաձայն՝ 2019 թվականի հունվարի 19-ին նշանակվել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում[5]։ 2020 թվականի նոյեմբերի 20-ին ազատվել է պաշտոնից։ 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքով ընտրվել է ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։
Պարգևներ
խմբագրել2016 թվականին արժանացել է Համընդհանուր իրավունքների մրցանակին՝ «Ներառման խթանում» անվանակարգում, որը շնորհվել է ԵԱՀԿ-ի, ԱՄՆ դեսպանատան, ԵՄ պատվիրակության, Բրիտանական դեսպանատան, Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի գրասենյակի կողմից[6]։
Հետազոտություններ
խմբագրել«Հաշմանդամության խնդիրը և զանգվածային լրատվության միջոցները» (2009 թվական) և «Վերարտադրողական առողջության ծառայությունների ներառականությունն ու հասանելիությունը հաշմանդամություն ունեցող կանանց համար Հայաստանում» հետազոտությունների (2014 թվական) հեղինակն է։
Երկեր
խմբագրել- «Անմոռուկ» բանաստեղծական ժողովածուի հեղինակն է[7]։
- «Այսօրվա, վաղվա և մյուս օրերի համար» բանաստեղծությունների ժողովածուի հեղինակն է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Զարուհի Բաթոյանը նշանակվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար».
- ↑ «Զարուհի Բաթոյան».
- ↑ «yerevan.am | Պաշտոնական կայք | Խմբակցություններ». www.yerevan.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
- ↑ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Զարուհի Բաթոյանը
- ↑ Զարուհի Բաթոյան(չաշխատող հղում)
- ↑ Զարուհի Բաթոյան | Անմոռուկ