Սասուն Միքայելյան
Սասուն Մեխակի Միքայելյան (նոյեմբերի 7, 1957, Ախտայի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական - կուսակցական գործիչ, ազատամարտիկ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հրազդանի նախկին քաղաքապետ, Երկրապահ կամավորական միության վարչության անդամ (1993 թվականից) և ԵԿՄ Հրազդանի տարածքային բաժանմունքի նախագահ (1996 թվականից)։
Սասուն Միքայելյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 7, 1957 (63 տարեկան) |
Ծննդավայր | Ախտայի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ[1] |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր |
Քաղաքական կուսակցություն | Քաղաքացիական պայմանագիր |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1958 թվականի նոյեմբերի 7-ին Հրազդանի Վանատուր (Աթարբեկյան) թաղամասում։ Մասնակցել է Արցախյան պատերազմին, եղել է «Սասուն» ջոկատի հրամանատար։
1976-1978 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ Ավարտել է Չարենցավանի Գ. Մագիստրոսի անվան համալսարանը (1997) և Հայկական գյուղատնտեսական ակադեմիան (2002)։ 1978-1983 թվականներին աշխատել է ՌԴ Դոնի Ռոստով, Կուրգան, Չելյաբինսկ քաղաքների շինարարական կազմակերպություններում, 1983-1987 թվականներին՝ Հրազդանի ավտոձեռնարկաթյունում, 1996-1999 թվականներին՝ Հրազդանի քաղաքապետ[2]։
1988 թվականին Հրազդան քաղաքում հիմնադրել է «Սասուն» կամավորական ջոկատը։ 1988 թվականին հրազդանցի կամավորականների հետ 25-30 ավտոմեքենաներից բաղկացած ավտոշարասյունով մտել է Շամխորի շրջանի Ձապախլու, Բուղա, Ջագիր գյուղեր և կազմակերպել հայ բնակչության անվտանգ տարհանումը Հայաստանի Հանրապետություն։ 1990-1994 թվականներին «Սասուն», «Կոռնիձոր», «Սասունցի Դավիթ» և այլ կամավորական ջոկատների, «Փառանձեմ» ծածկանունով գործող խափանարարական խմբի կազմերում մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի (Բերդավան, Բաղանիս, Ոսկեպար), Տավուշի (Պառավաքար), ԼՂՀ Ասկերանի (Խոջալու), Մարտակերտի (Մրխավենդ, Կիչան, Հաթերք, Ումուդլու), Շուշիի, Քելբաջարի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Շուշիի ազատագրական մարտերի ժամանակ վիրավորվել Է, ապաքինվելուց հետո վերադարձել է մարտադաշտ։ 1993 թվականին եղել է ԵԿՄ Հրազդանի տարածքային բաժանմունքի նախագահ, 1996 թվականից՝ ԵԿՄ Կոտայքի մարզային խորհրդի նախագահ: 1995-1999 թթ. եղել է Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 75 ընտրատարածք): Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ: 1996-1999 թվականներին եղել է Հրազդանի քաղաքապետ։ 1999-2003 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 54 ընտրատարածք), Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Միասնություն» խմբակցության, ապա «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ։ 2003-2007 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 41 ընտրատարածք), Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Խմբակցություններում և պատգամավորական խմբերում չի ընդգրկվել։ 2007-2012 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր՝ թիվ 25 ընտրատարածքից։
2008 թվականի մարտի 4-ին ՀՀ Ազգային ժողովի համաձայնությամբ՝ ներգրավվել էր որպես մեղադրյալ «Մարտի 1-ի» գործով և կալանավորվել էր[3]։ Դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։ 2011 թվականին համաներմամբ ազատ է արձակվել։
2011-2012 թվականներին եղել է «Հայ ազգային կոնգրես» դաշինքի անդամ։
2013-2015 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ:
2015 թվականի մայիսի 30-ին ընտրվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Վարչության անդամ:
2016 թվականի ապրիլին մասնակցել է Հրազդանի քաղաքապետի ընտրություններին: Կիսատ թողնելով ընտրապայքարը մեկնել է առաջնագիծ ապրիլյան քառօրյա պատերազմին Հայաստանի պաշտապանության համար։
2017 թվականի ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի Կոտայքի մարզի վարկանիշային ցուցակով՝ հավաքելով ավելի քան 30000 քվե։
ԵԿՄ նախագահԽմբագրել
Հայկական հեղափոխությունից և Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո ԵԿՄ անդամներ և այլ ազատամարտիկներ առաջարկել էին Սասուն Միքայելյանին առաջադրել իր թեկնածությունը ԵԿՄ նախագահի պաշտոնում, սակայն վերջինս հրապարակայնորեն կտրականապես հրաժարվել էր այդ գաղափարից[4]: Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց Միքայելյանը առաջադրել է իր թեկնածությունը, ապա՝ 2019 թվականի ապրիլի 7-ին «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության 12-րդ արտահերթ համագումարում միաձայն ընտրվել է վարչության նախագահ[5]:
ԸնտանիքԽմբագրել
Ամուսնացած է, ունի երեք երեխա։
ՊարգևներԽմբագրել
Պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով» և ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Карабахская освободительная война 1988–1994 (հայ.) — 2004. — 865 p.
- ↑ https://civilcontract.am/about-us/sasown-mik-ayelyan
- ↑ ՍԱՍՈՒՆ ՄԵԽԱԿԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱԼԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
- ↑ «Խնդրեն էլ, աղաչեն էլ ես ԵԿՄ նախագահ չեմ դառնա Սասուն Միքայելյան»
- ↑ «Սասուն Միքայելյանն ընտրվեց ԵԿՄ վարչության նախագահ»
Արտաքին հղումներԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |