Իմ քայլը դաշինք

քաղաքական դաշինք

«Իմ քայլը» դաշինք, լուծարված քաղաքական դաշինք Հայաստանում, որի հիմքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էր, և որի մաս էին կազմում նաև քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչներ։ Այն ձևավորվել էր 2018 թվականի օգոստոսին Երևանի ավագանու 2018 թվական ընտրություններից առաջ։ Լուծարվել է 2021 թվականի մայիսին՝ հայտարարելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն անկախ է մասնակցելու 2021 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրություններին։

«Իմ քայլը» դաշինք
Изображение логотипа
«Իմ քայլը» դաշինքի տարբերանշան
ՏեսակՔաղաքական դաշինք
ԵրկիրՀայաստան
ԱռաջնորդՆիկոլ Փաշինյան
ՀիմնադիրՆիկոլ Փաշինյան
Հիմնադրվածօգոստոսի 1, 2018
Լուծարվածմայիս, 2021
ԳաղափարախոսությունՊոպուլիզմ, Նեոլիբերալիզմ, Ռեֆորմիզմ
Քաղաքական հայացքցենտրիզմ և Մեծ վրան
Պաշտոնական գույն(եր)կապույտ, կարմիր
ՇտաբԵրևան, Հայաստան
Կայքcivilcontract.am/imqayl

Դաշինքի առաջնորդը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր։

Պատմություն խմբագրել

2018 թվականի սեպտեմբերի 23-ին դաշինքը մասնակցել և քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հետ հաղթել է Երևանի ավագանու ընտրություններին՝ ստանալով ավագանու 65 տեղերից 57-ը։

Դաշինքը մասնակցել է նաև Հայաստանի 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին[1]։

Ընտրություններ խմբագրել

Երևանի ավագանու ընտրություններ խմբագրել

Ընտրություն Քաղաքապետի թեկնածու Քվեներ % Տեղեր
2018
Հայկ Մարության
294,109
81.06%
57 / 65

Հայաստանի խորհրդարանական ընտրություններ, 2018 խմբագրել

Ընտրություն Ցուցակը գլխավորող Քվեներ % Տեղեր
2018
Նիկոլ Փաշինյան
884,864
70,42%
88 / 132

Ծանոթագրություններ խմբագրել