Վիլեն Գաբրիելյան
Վիլեն Կարենի Գաբրիելյան (առավել հայտնի որպես՝ Նավակ ճոճողը[1], օգոստոսի 25, 1983, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքացիական ակտիվիստ[2][3], կուսակցական, քաղաքական գործիչ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ[4], ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր[5][6]։
Վիլեն Գաբրիելյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 25, 1983 (41 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն
խմբագրել2000-2006 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի դեղագիտության ֆակուլտետը։ Բուժծառայության ավագ լեյտենանտ է։
Ակտիվիստական գործունեություն
խմբագրելՄինչև 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը՝ Վիլեն Գաբրիելյանը հանդես է եկել որպես քաղաքացիական ակտիվիստ։ Նրա կատարած տարբեր գործողություններ լայն արձագանք են ստացել մամուլում[7][8][9][10][11][12][13][14]։
2014 թվականի հունիսի 5-ին Վիլեն Գաբրիելյանը Երևան քաղաքի Անաստաս Միկոյանի անվան փողոցում տեղադրված և փողոցի անունը պատկերող վահանակի վրա գրել է «Էնվեր փ․»։ Նա իր այդ արարքը մեկնաբանել է՝ ասելով, որ «տարբերություն չկա՝ Էնվեր փաշա, թե Անաստաս Միկոյան, որովհետև Միկոյանը նույն կերպ պետական հանցագործ է, ընդ որում միջազգային մակարդակի»[7][8][9]։
2014 թվականին հուլիսի 18-ին Վիլեն Գաբրիելյանը Օրինաց Երկիր կուսակցության հանրահավաքի ղեկավար Արթուր Բաղդասարյանի ելույթի ժամանակ մոտեցել է ամբիոնին և փակցրել Ա4 ձևաչափի թուղթ վրան գրված «ԱԽՔ»։ Նա իր այդ արարքը մեկնաբանել՝ ասելով «…Որովհետև այդ մարդը ԱԽՔ է»[10][11][12]։
Ըստ մամուլի հրապարակումների՝ Վիլեն Գաբրիելյանը հաճախ է իր ֆեյսբուքյան էջով քննադատել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը։ Ըստ նրա՝ ինքը նույնիսկ այն ժամանակվա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կազմակերպմամբ ծեծի է ենթարկվել։ Իր պնդումը հիմնավորելիս՝ Վիլեն Գաբրիելյանն ասել է, որ «ոստիկանական համակարգը, Վովայի գլխավորությամբ, անկազմակերպ, անօրեն, ոչ պրոֆեսիոնալ կառույց է, որը բացի ակցիա ցրելուց, այն էլ երբ ակցիան փոքրաթիվ է ու գողերի համար սխոդկեք կազմակերպելուց, այլ բանի ունակ չէ»[13][14]։
Անվանում
խմբագրելՎիլեն Գաբրիելյանը հանրությանն առավել հայտնի «Նավակ Ճոճողը» անունով[15][16]։ Ինքն իրեն կոչում է նաև «Օմարի արծիվ»[17]։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել2020 թվականի հունվարի 29-ին Վիլեն Գաբրիելյանը նշանակվել է Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնում[18]։
Քաղաքական գործունեություն
խմբագրել2021 թվականի հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով[19]։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
Ընտանիք
խմբագրելԱմուսնալուծված է, ունի մեկ զավակ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ««Ես Դավիթ Տոնոյանին շատ լավ ճանաչում եմ և վստահ եմ, որ նա անմեղ է». «Նավակ ճոճողը» դատարանի բակ է եկել». news.am. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Ասել եմ, որ Վլադիմիր Գասպարյանն է, պնդում եմ, որ ինքն է». Նավակ Ճոճող, (արխիվացված 30․09,․2021թ․)
- ↑ Ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը լքել է հիվանդանոցը, (արխիվացված 30․09,․2021թ․)
- ↑ ՔՊԿ վարչության կազմը
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն - Վիլեն Գաբրիելյան». www.civilcontract.am. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ 7,0 7,1 Փչացրել են Միկոյանի փողոցի մասին ազդարարող ցուցանակը, (արխիվացված 30․09․2021թ․)։
- ↑ 8,0 8,1 Միկոյանի անվան վրա «Էնվեր» գրելու համար ոստիկանություն են կանչել, (արխիվացված 30․09․2021թ․)։
- ↑ 9,0 9,1 Ակտիվիստի համար տարբերություն չկա՝ Էնվեր փաշա, թե Անաստաս Միկոյան, (արխիվացված 30․09․2021թ․)։
- ↑ 10,0 10,1 «Ախք» գրությամբ ակտիվիստին ոստիկանները հեռացրին հարթակից, (արխիվացված 30․09/2021թ․)։
- ↑ 11,0 11,1 «…Որովհետև այդ մարդը ԱԽՔ է». Նավակ Ճոճողը՝ պաստառը փակցնելու մասին, (արխիվացված 30․09/2021թ․)։
- ↑ 12,0 12,1 «Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց` կա՛մ պետք է միանաս ինձ, կա՛մ քեզ քաղաքականապես կոչնչացնեմ. Արթուր Բաղդասարյան։». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ 13,0 13,1 Ո՞վ է «ճոճել» Վիլեն Գաբրիելյանի նավակը, (արխիվացված 30․09․2021թ․)։
- ↑ 14,0 14,1 «Նավակ ճոճողին» ծեծի ենթարկելու առնչությամբ դեռ գործ չի հարուցվել. «Շարունակելու ենք, դեռ մի բան էլ ավելի», (արխիվացված 30․09․2021թ․)։
- ↑ hraparak (2015 թ․ հունվարի 20). «Ո՞վ է «ճոճել» Վիլեն Գաբրիելյանի նավակը». ՀՐԱՊԱՐԱԿ. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Արմենիա, Sputnik (20200129T1927+0400). ««Նավակ ճոճողը» փորձագիտական կենտրոնի տնօրեն է նշանակվել». Sputnik Արմենիա (ամհարերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ ««Հրապարակ». Ինչ առաքելությամբ է կամավորագրվել Օմարի արծիվ-Նավակ ճոճողը». news.am. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ ««Նավակ ճոճողը» նշանակվել է փորձագիտական կենտրոնի տնօրեն | 24news». www.24news.am. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Ովքե՞ր են ԱԺ-ում հայտնված նոր պատգամավորները․ նախնական տվյալներ