Գևորգ Պապոյան

հայ քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պապոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գևորգ Պապոյան (փետրվարի 11, 1987(1987-02-11), Ուջան, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, ՀՀ ԱԺ 7-րդ[2][3] և 8-րդ գումարումների պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ՀՀ էկոնոմիկայի նախարար։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահն է 2022 թվականից։

Գևորգ Պապոյան
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
2019 - 2021
ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր
02.08.2021 - 04.03.2024
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
12.08.2021 - 04.03.2024
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահ
 2022 թվականից
Դրոշ
Դրոշ
ՀՀ էկոնոմիկայի նախարար
Դրոշ
Դրոշ
 05.03.2024 թվականից
 
Կուսակցություն՝ ՔՊ (2018-ներկա)
ՀՀԿ (2005-2018)[1]
Կրթություն՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտություն՝ տնտեսագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր փետրվարի 11, 1987(1987-02-11) (37 տարեկան)
Ծննդավայր Ուջան, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1987 թվականի փետրվարի 11-ին Արագածոտնի մարզի, Ուջան գյուղում։

2008 թվականին ավարտել է Հայաաստանի պետական տնտեսագիտական համալսարանը։ 2011 թվականին՝ ՀՊՏՀ մարկետինգի ամբիոնի ասպիրանտուրան։ Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ։ Հեղինակ է մեկ ուսումնական ձեռնարկի և գիտական տասնյակ հոդվածների։

2008-2009 թվականներին աշխատել է «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում։ 2009-2013 թվականներին աշխատել է «ԶԵԹ ԸՆԴ ԷՅ» ՍՊԸ-ում որպես մարկետինգային հետազոտությունների մասնագետ։ 2011 թվականից դասավանդում է ՀՊՏՀ մարկետինգի ամբիոնում։ 2015-2018 թվականներին եղել է «ԲԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ մարկետինգի բաժնի ղեկավար։ 2018-2019 թվականներին՝ «ԲԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի փոխտնօրեն։

Քաղաքական գործունեություն

խմբագրել

Ըստ Հայաստանի հանրապետական կուսակցության տարածած հայտարարության՝ 2005-2018 թվականներին Գևորգ Պապոյանը անդամակցել է ՀՀԿ-ին։ ՀՀԿ Արագածոտնի տարածքային կազմակերպության որոշման համաձայն՝ 2018 թվականի հուլիսի 3-ին վերջինս հեռացվել է կուսակցությունից՝ ներկուսակցական աշխատանքներին չմասնակցելու և կուսակցության կարգապահությունը խախտելու պատճառների ուժով[1]։

Անդրադառնալով ՀՀԿ-ի հայտարարությանը՝ Գևորգ Պապոյանը նշել է, որ ինքը նշյալ կուսակցությանն անդամակցել է մինչև 2007 թվականի հոկտեմբեր ամիսը[4] և որ իր անդամակցությունը բացառապես կրել է ֆիկտիվ բնույթ[1]։

  Հպարտությամբ եմ ասում, որ ես ՀՀԿ-ից դուրս եմ եկել այն ժամանակ, երբ բոլորը մտնում էին ՀՀԿ, չեմ էլ թաքցնում, որ մինչեւ 2012 թվականին համակրել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարները։
- Գևորգ Պապոյան
 

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։

2021 թվականի հունիսի 20-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

2022 թվականից՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահն է։

2024 թվականի փետրվարի 26-ին վայր է դրել պատգամավորական մանդատը։ Լիազորությունները դադարեցվել են մարտի 4-ին։

2024 թվականի մարտի 5-ին նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել

2020 թվականի մարտի 7-ին Երևան քաղաքի ավագանու անդամ, «Լույս» խմբակցություն ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտնել է, որ 2019 օգոստոսի 2-ին «Gevorg papoyan parl» մականունով մասնակիցը, ապա՝ 2020 թվականի մարտի 6-ին «Gevorg Papoyan 87» մականունով մասնակիցը, փորձել են սրբագրել սույն՝ Գևորգ Պապոյան հոդվածը Հայերեն Վիքիպեդիայում, հանելով Պապոյանի կենսագրության այն հատվածը, որտեղ ասվում է վերջինիս 2005-2018 թվականներին Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամակցելու մասին[5]։ Խաժակյանի պնդմամբ, մասնակիցների մականունները և կատարված խմբագրումների բովանադակությունը վկայուն են այն մասին, որ սրբագրումները կատարել է հենց Գևորգ Պապոյանը, փորձելով «սրբագրել» սեփական կենսագրությունը[5]։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը ռազմական ներխուժում իրականացրեց Արցախի Հանրապետության վրա, ամբողջությամբ բռնազավթեց այն և իրականացրեց հայերի էթնիկ զտում, Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ հենց այդ օրն է Հայաստանի իրական անկախության օրը[6][7]։

Ընտանիք

խմբագրել

Ամուսնացած է, ունի 1 զավակ[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 «Գևորգ Պապոյանը հեռացվել է կուսակցության կարգապահությունը խախտելու համար. ՀՀԿ». news.am. Վերցված է 2020 թ․ մարտի 6-ին.
  2. «ԿԸՀ-ն ամփոփեց մանդատ ստացած և մանդատից հրաժարված անձանց ցուցակները, որոշեց ԱԺ առաջին նիստի օրը».
  3. 3,0 3,1 «Գևորգ Պապոյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».
  4. «Իմքայլական պատգամավորը պարզաբանում է, թե ինչպես է ջահել-ջահել՝ 18 տարեկանում դարձել ՀՀԿ-ական». aravot.am.
  5. 5,0 5,1 «Իմ քայլի» պատգամավոր Գևորգ Պապոյանը «Վիքիպեդիայից» համառորեն փորձել է հեռացնել նախկինում իր հանրապետական լինելու փաստը. Դ. Խաժակյան, (արխիվացված 05․11․2021թ․):
  6. «Այդ տրամաբանությամբ, Հայաստանի անկախության հարցում ամենամեծ ներդրումն ունի Ալիևը. «ՉԻ»».
  7. «Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի անկախության հիմնադիրն Ալիևն է» հոդված 4rd.am կայքում, (արխիվացված 26․02․2024 թվականին)։