Ռոմանոս Պետրոսյան
Ռոմանոս Վանիչկայի Պետրոսյան (օգոստոսի 26, 1979, Չինարի, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական, քաղաքական և կուսակցական գործիչ: Հայաստանի Կոտայքի նախկին մարզպետ[1]: Հայաստանի շրջակա միջավայրի նախարար[2]։ Մասնագիտությամբ՝ երկրաբան։ Մինչ Հայաստանի Կոտայքի մարզպետի պաշտոնը ստանձնելը երկար տարիներ զբաղեցրել է ղեկավար պաշտոններ տեղական և միջազգային կազմակերպություններում:
Ռոմանոս Պետրոսյան | ||
![]() | ||
| ||
---|---|---|
2020 թվականի հուլիսի 30-ից | ||
| ||
01.06.2018 - 30.07.2020 | ||
Կուսակցություն՝ | Քաղաքացիական պայմանագիր | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |
Ազգություն | հայ | |
Ծննդյան օր | օգոստոսի 26, 1979 (41 տարեկան) | |
Ծննդավայր | Չինարի, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |
Քաղաքացիություն | ![]() | |
Ամուսին | Արմինե Պետրոսյան | |
Զավակներ | Վանիկ Պետրոսյան, Ադել Պետրոսյան |
ԿրթությունԽմբագրել
1996 թվականին ընդունվել և 2003 թվականին ավարտել է ԵՊՀ Երկրաբանության ֆակուլտետը՝ «Օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզում և գնահատում» մասնագիտությամբ:
ԱշխատանքԽմբագրել
2003-2006 թվականներին աշխատել է Աբովյանի քաղաքապետարանի Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում (ՄՊՍԿ)՝ որպես ուսումնական նախագծի ղեկավար: 2006 թվականին կարճաժամկետ պաշտոնավարել է որպես տնտեսագետ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում»: 2006-2007 թվականներին աշխատել է «Հայր և որդի Երիցյաններ» ընկերությունում: 2007-2008 թվականներին Մոսկվայի «Basis» շինարարական ընկերության ղեկավար մարմնի անդամ է եղել: 2009-2014 թվականներին «Օրանժ Արմենիա» ՓԲԸ գլխամասային վաճառքի գրասենյակում զբաղեցրել է տարբեր պաշտոններ: 2015-2016 թվականներին եղել է «ԷսԷյ-Ինթերփրայզիս» շինարարական հոլդինգի Կոմերցիոն բաժնի ղեկավար, 2017-2018 թվականներին՝ «Բիզնես Ռեջենթ» ՍՊԸ տնօրեն:
Զինվորական ծառայությունԽմբագրել
ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն է անցել 1999-2001 թվականներին:
Քաղաքական և հասարարակական գործունեությունԽմբագրել
2013 թվականից «Քաղաքացիական Պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման անդամ է[3]: 2015 թվականի մայիսի 30-ին ՔՊԿ հիմնադիր համաժողովին ընտրվել է կուսակցության վարչության անդամ:2016 թվականի հոկտեմբերի 30-ին ՔՊԿ 2-րդ համաժողովին վերընտրվել է Վարչության կազմում: 2017 թվականին «Ելք» դաշինքի կողմից առաջադրվել է պատգամավորի թեկնածու Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում[4]` ստանալով 924 ձայն:
2018 թվականին մասնակցել է Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրիից դեպի Երևան իրականացրած քայլարշավին: Կարճ ժամանակահատվածում նախաձեռնությունը վերածվում է Հանրապետական Հայաստանի պատմության մեջ քանակապես անգերազանցելի համարվող ժողովրդական շարժման՝ ընդգրկելով հասարակության ամենատարբեր շերտերը: Գործողությունների արդյունքում 2018 թվականի ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս: Մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվում է ՀՀ Վարչապետ, և նախկին իշխանություններին վերջնականապես տապալելու գործընթացում նոր պետական գործիչներ նշանակում նաև ՀՀ մարզերում: 2018 թվականի հունիսի 1-ին Ռոմանոս Պետրոսյանը նշանակվում է ՀՀ Կոտայքի մարզի մարզպետ:
ՔՊԿ Աբովյանի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ է: 2018 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններին Իմ քայլը դաշինքի կողմից առաջադրվել է պատգամավորի թեկնածու Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում[5]: Ստանալով 20,934 ձայն` անցել է խորհրդարան, սակայն հրաժարվել է մանդատից` պահպանելով Կոտայքի մարզպետի պաշտոնը: 1997 թվականից մինչ այժմ հանդիսանում է Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում «ՀՄԸՄ-ՀԱՍԿ» հասարակական կազմակերպության անդամ:
2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ[6][7][8][9][10][11]: : 2019 թվականի հունիսին ակտիվ մասնակցել է Աբովյանի քաղաքապետի ընտրություններին Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության կողմից առաջադրված Գրիգորի Գուլյանի քարոզարշավին, ընտրությունների ընթացքում եղել է նաև նրա վստահված անձը[12]: Ընտրություններում Վահագն Գևորգյանի հաղթանակից հետո, ընտրությունները որակել է, որպես քրեաօլիգարխիկ պանյատներով պատգամավորի հաղթանակ քաղաքացու նկատմամբ[13]:
2020 թվականի հուլիսի 30-ին ՀՀ կառավարության որոշմամբ ազատվել է ՀՀ Կոտայքի մարզպետի պաշտոնից։
2020 թվականի հուլիսի 30-ին ՀՀ վարչապետի առաջարկությամբ ՀՀ նախագահը Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար։
ԸնտանիքԽմբագրել
Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր: Կինն Արմինե Ռոբերտի Պետրոսյանն է (ծնված՝ 1985 թվականի մայիսի 10-ին), որդին՝ Վանիկ Ռոմանոսի Պետրոսյանը (ծնված՝ 2006 թվականի հոկտեմբերի 16-ին), դուստրը՝ Ադել Ռոմանոսի Պետրոսյանը (ծնված՝ 2014 թվականի հունվարի 2-ին):
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «ԻՐՏԵԿ - Իրավական տեղեկատվական կենտրոն»։ http://www.irtek.am։ Վերցված է 2018-08-16
- ↑ «Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարար»
- ↑ https://civilcontract.am/about-us/rhomanos-petrosyan
- ↑ «Կառավարություն - Մարզեր - Հայաստանի Հանրապետության Կառավարություն»։ www.gov.am։ Վերցված է 2018-08-16
- ↑ «ԱԺ Ընտրություններ»։ www.electionsv.am։ Վերցված է 2019-06-14
- ↑ Ովքե՞ր են ՔՊ-ի վարչության նոր կազմի անդամները. նրանք նիստ են հրավիրել, վարչության նախագահ են ընտրում
- ↑ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը՝ նախնական տեղեկություններով
- ↑ ՔՊ վարչության նոր կազմը հայտնի է. անուններ
- ↑ Ընտրության արդյունքները.ՔՊ վարչության նորընտիր անդամներն են․
- ↑ ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը
- ↑ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ վարչության կազմը․
- ↑ Ռոմանոս Պետրոսյանի՝ վստահված անձ լինելու փաստաթուղթն՝ ապագայից (լուսանկար
- ↑ Աբովյանցին պարտվեց քրեաօլիգարխիկ կրիմինալ պանյատներով ապրող պատգամավորին. Կոտայքի մարզպետ