Արթուր Իսպիրյան

հայ երգիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսպիրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արթուր Դավիթի Իսպիրյան (օգոստոսի 15, 1962(1962-08-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիչ։ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ (2018-2023)։ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ։

Արթուր Իսպիրյան
Ի ծնե անունԱրթուր Դավիթի Իսպիրյան
Ծնվել էօգոստոսի 15, 1962 (61 տարեկան),
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ժանրերջազ
Մասնագիտություներգիչ, Երևանի ավագանու անդամ
Գործիքներվոկալ
ԿրթությունՀԱՊՀ
 Arthur Ispiryan Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ինժեներական ֆակուլտետը։ Երգել սկսել է վաղ տարիքից։ Երաժշտական գործունեությունը սկսել է 1988 թվականին կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի աջակցությամբ։ 1989 թվականին Տալլինում Վահագն Հայրապետյանի հետ հանդես է եկել մենահամերգով։ 1992 թվականին Արթուր Գրիգորյանի և Տաթևիկ Հովհաննիսյանի հետ Լոս Անջելեսում հանդես է եկել համերգային ծրագրով, 1996 թվականին համերգով ներկայացել է Էլվինա Մակարյանի հետ։

Արժանացել է տարբեր մրցանակների, այդ թվում՝ «Տարվա լավագույն երգիչ»[1]։

2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ։

2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ։

Կուսակցական պատկանելությունը

Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն

Ձայնասկավառակներ

խմբագրել
  • «Colors of StevieLand», 1999
  • «Երեք մոմեր», 2001
  • «Ասում են, թե», 2003
  • «Art & Ispace», 2005
  • «Ջազավանս», 2005
  • «Ռադիո Երևան», 2008
  • «Inspiration», 2009[2], ալբոմը նվիրված է որդիներին՝ Դավիթին ու Շահենին և կնոջը՝ Մադլեն Մինասյանին
  • «Once Upon a Time in Yerevan», 2012[3]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Արթուր Իսպիրյանի կենսագրությունը AV Production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  2. Inspiration by Arthur Ispirian
  3. «Ամենակարևորը քաղաքացու գիտակցությունն է». Արթուր Իսպիրյան

Արտաքին հղումներ

խմբագրել