Հովիկ Աղազարյան

հայ մեխանիկ, պետական և քաղաքական գործիչ

Հովիկ Հովսեփի Աղազարյան (փետրվարի 9, 1960(1960-02-09), Այգեձոր), հայ քաղաքական և պետական գործիչ, մեխանիկ, տեխնիկական գիտությունների թեկնածու։ ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ (2018-2019)։ ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ (2019-2021)։ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, տնտեսկան հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

Հովիկ Աղազարյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 9, 1960(1960-02-09) (64 տարեկան)
ԾննդավայրԱյգեձոր
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1982) և Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան (1987)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունպետական գործիչ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
Պարգևներ և
մրցանակներ
«Դրաստամատ Կանայան» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Հովիկ Աղազարյանը ծնվել է 1960 թվականի փետրվարի 9-ին, Սյունիքի մարզի Այգեձոր գյուղում։ 1961 թվականին ընտանիքը տեղափոխվել է Արարատի շրջանի Սուրենավան գյուղ։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1977 թվականին։ 1977-1982 թվականներին սովորել է ԵՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետում։ Ավարտելուց հետո աշխատանքի է անցել Երևանի փոքր հզորությամբ էլեկտրաշարժիչների գիտահետազոտական ինստիտուտում։

Գիտական գործունեություն խմբագրել

1984-1987 թվականներին սովորել է Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի ասպիրանտուրայում։ Տեխնիկական գիտությունների թեկնածու է։ 1982-1983 թվականներին եղել է Երևանի փոքր հզորությամբ էլեկտրաշարժիչների գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող, 1988-1991 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի կրտսեր գիտաշխատող։

Արցախյան ազատամարտ խմբագրել

1988-1990 թվականներին հանդիսացել է Սուրենավան գյուղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար, մասնակցել է Երասխավանի ինքնապաշտպանական մարտերին[1]։

ՀՅԴ խմբագրել

1990-1995 թվականներին եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր[2], ՀՅԴ խմբակցության անդամ (1990 թվականից)։ 1996 թվականին ընտրվել է ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահ։ 1998 թվականին հեռացվել է կուսակցության շարքերից։

2000-2013 թվականներին զբաղվել է արտագնա աշխատանքով։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբագրել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է[3]։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևավորած ջոկատի հետ Ապրիլյան դեպքերի ժամանակ եղել է լարված գոտում։

2017 թվականի ԱԺ ընտրություններում առաջադրվել է «Ելք» դաշինքի ցուցակով։

2018 թվականի մայիսի 16-ից ԱԺ պատգամավոր է[1][4]։

2019-2021 թթ. եղել է ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքից։ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համապետական ցուցակով ընտրվել է ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր։

Պարգևներ խմբագրել

  • «Դրաստամատ Կանայան» մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». parliament.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
  2. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
  3. Հովիկ Աղազարյան, «Քաղաքացիական պայմանագիր»(չաշխատող հղում)
  4. «Ելքը» ևս երկու նոր պատգամավոր կունենա՝ Հովիկ Աղազարյան և Հայկ Կոնջորյան