Հակոբ Արշակյան
Հակոբ Վրեժի Արշակյան (ապրիլի 16, 1985, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ, պետական գործիչ։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար (04.10.2018-01.06.2019)[1][2], ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար (01.06.2019[3]-02.04.2021)[4][5]: ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (04.08.2021)[6]:
Հակոբ Արշակյան | ||||
| ||||
---|---|---|---|---|
2019-2021 | ||||
Նախորդող | պաշտոնը հիմնադրվել է | |||
| ||||
04.10.2018 - 01.06.2019 | ||||
Նախորդող | Աշոտ Հակոբյան | |||
Հաջորդող | պաշտոնը վերացվել է | |||
| ||||
16.05.2018 - 04.10.2018 | ||||
| ||||
02.08.2021-ից | ||||
| ||||
04.08.2021-ից | ||||
Կուսակցություն՝ | Քաղաքացիական պայմանագիր | |||
Կրթություն՝ | ՀԱՊՀ (2009) և ՀԱՊՀ (2011) | |||
Մասնագիտություն՝ | ճարտարագետ և պետական գործիչ | |||
Ծննդյան օր | ապրիլի 16, 1985 (38 տարեկան) | |||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կենսագրություն խմբագրել
Հակոբ Արշակյանը ծնվել է 1985 թվականին, Երևանում։ 2005-2009 թվականներին սովորել և ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Էլեկտրոնային հաշվողական միջոցների կառուցավորում (կոնստրուկտավորում) և տեխնոլոգիա» բաժինը՝ ստանալով միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր մասնագիտացումը, 2009-2011 թվականներին՝ նույն համալսարանի էլեկտրոնային տեխնիկա բաժնի մագիստրատուրայում և ստացել «Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում» մասնագիտացում։
2008-2012 թվականներին եղել է «ՀԻՄԱ» նախաձեռնության համահիմնադիր անդամ, 2012 թվականից՝ «ՀԻՄԱ» հասարակական կազմակերպության նախագահ։ 2010-2014 թվականներին «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերությունում եղել է համակարգերի ինժեներ, 2014-2017 թվականներին՝ «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային ղեկավար (տարածաշրջանն ընդգրկում է Հնդկաստանը, Ռուսաստանը և ԱՊՀ-ն, Արաբական երկրները և Աֆրիկան), 2017-2018 թվականներին «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն։
2018 թվականի մայիսի 16-ին նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ[7], 2018 թվականի հոկտեմբերի 4-ին նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար[1], 2019 թվականի հունիսի 1-ին՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար[3]։
ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտը համակարգող խորհրդակցության 38-րդ նիստում Հակոբ Արշակյանը ընտրվել է ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտը համակարգող խորհրդակցության նախագահի տեղակալ՝ 5 տարի ժամկետով[8]։
Կուսակցական գործունեություն խմբագրել
2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր վարչության անդամ է։
2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ[9][10][11][12][13][14]։
2021 թվականի հունիսի 20-ին ՀՀ ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։
2021 թվականի օգոստոսի 4-ին ԱԺ նիստում ընտրվել է ՀՀ ԱԺ փոխնախագահ։
Այլ տվյալներ խմբագրել
2003-2005 թվականներին ծառայել է ՀՀ Զինված ուժերում։ 2014 թվականին եղել է «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի», «Դեմ եմ» շարժման համակարգող խմբի անդամ։ 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո, մայիսի 14-ին ՔՊ ջոկատի հետ մարտական հերթապահություն է իրականացրել Արցախ Հանրապետության Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ բնակավայրում[15]։
Անձնական կյանք խմբագրել
Ամուսնացած է, ունի երեք դուստր։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ «Կենսագրություն | mtcit.am»։ mtcit.am (անգլերեն)։ Վերցված է 2018-10-05
- ↑ 3,0 3,1 «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ www.president.am (հայերեն)։ Վերցված է 2019-06-04
- ↑ Հակոբ Արշակյանին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից ազատելու մասին
- ↑ «Հակոբ Արշակյանը հրաժարական է ներկայացրել նախարարի պաշտոնից»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2021-03-31
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am»։ www.parliament.am։ Վերցված է 2021-08-06
- ↑ «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov»։ www.e-gov.am (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-02-ին։ Վերցված է 2018-05-18
- ↑ Հակոբ Արշակյանը ընտրվել է ԱՊՀ երկրների տրանսպորտը համակարգող խորհրդակցության փոխնախագահ
- ↑ Ովքե՞ր են ՔՊ-ի վարչության նոր կազմի անդամները. նրանք նիստ են հրավիրել, վարչության նախագահ են ընտրում
- ↑ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը՝ նախնական տեղեկություններով
- ↑ ՔՊ վարչության նոր կազմը հայտնի է. անուններ
- ↑ Ընտրության արդյունքները.ՔՊ վարչության նորընտիր անդամներն են․
- ↑ ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը
- ↑ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ վարչության կազմը․»։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-17-ին։ Վերցված է 2019-06-17
- ↑ One Studio։ «ՔՊ ջոկատը չի մասնակցել Ապրիլյանին, Արցախ է մեկնել մայիսի 14-ից»։ yerkir.am (ամհարերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-03-ին։ Վերցված է 2021-08-03
Արտաքին հղումներ խմբագրել
- Հակոբ Արշակյան
- Ո՞ւր է Հակոբ Արշակյանը Archived 2020-03-28 at the Wayback Machine.