Սուրեն Պապիկյան

հայ քաղաքական գործիչ, պատմաբան

Սուրեն Ռաֆիկի Պապիկյան (ապրիլի 26, 1986(1986-04-26), Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական, քաղաքական և կուսակցական գործիչ, պատմաբան, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախկին նախագահ[1], Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախկին նախարար[2] (2018-2019), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար, ՀՀ նախկին փոխվարչապետ (02.08.2021)[3]: ՀՀ պաշտպանության նախարար (15.11.2021)[4]։

Սուրեն Պապիկյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար
Դրոշ
Դրոշ
2018 - 2019
Նախորդող Դավիթ Լոքյան
Հաջորդող պաշտոնը վերացվել է
Դրոշ
Դրոշ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Դրոշ
Դրոշ
2019 - 2021
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է
Հաջորդող Գնել Սանոսյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ փոխվարչապետ
Դրոշ
Դրոշ
 2021 օգոստոս 2-նոյեմբերի 15
Նախորդող Տիգրան Ավինյան
Հաջորդող Համբարձում Մաթևոսյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ պաշտպանության նախարար
 2021 թվականի նոյեմբերի 15-ից
Նախորդող Արշակ Կարապետյան
Դրոշ
Դրոշ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահ
Դրոշ
Դրոշ
2019 թվականի հունիսի 16-ից - 29.10.2022
Նախորդող Սասուն Միքայելյան
Հաջորդող Նիկոլ Փաշինյան
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան և Սանկտ Պետերբուրգի համալսարան
Մասնագիտություն՝ պատմաբան և քաղաքական գործիչ
Ծննդյան օր ապրիլի 26, 1986(1986-04-26) (37 տարեկան)
Ծննդավայր Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան
 
Պարգևներ
Գարեգին Նժդեհ մեդալ

Կենսագրություն Խմբագրել

Սուրեն Պապիկյանը ծնվել է 1986 թվականի ապրիլի 26-ին, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում։

2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ։ Ուսումնառության ընթացքում զորակոչվել է Հայաստանի զինված ուժեր։

2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում։ Մագիստրատուրան ավարտել է գերազանց առաջադիմությամբ[5]։

2009-2012 թվականներին գլխավորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը։ Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի։

Ուսմանը զուգահեռ՝ 2010-2016 թվականներին, որպես պատմության ուսուցիչ՝ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011 թվականից՝ «Քվանտ» վարժարանում։

2012-2016 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում։

Քաղաքական գործունեություն Խմբագրել

2016 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ[6]։

2016 թվականի նոյեմբերի 4-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ[7]«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է։ 2017 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է կուսակցության վարչության անդամ։

2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու՝ Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում[8]։

2018 թվականին «Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնության անդամ է, մասնակցել է Թավշյա հեղափոխությանը, որի ընթացում ապրիլի 10-ին բերման է ենթարկվել[9]։

2018 թվականի մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սուրեն Պապիկյանին նշանակել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ղեկավարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը[10][11][12]։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի համամասնական բաց ցուցակի թեկնածուներից մեկը՝ ստացել է 14 885 ձայն[13][14]։

2019 թվականի հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից[15][16][17]։

2019 թվականի հունիսի 1-ին ՀՀ վարչապետի առաջարկությամբ ՀՀ նախագահը Սուրեն Պապիկյանին նշանակել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար[18]։

2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության նախագահ[19][20][21][22][23][24][25]։

Հայաստանի պաշտպանության նախարար Խմբագրել

2021 թվականի նոյեմբերի 15-ին Սուրեն Պապիկյանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի համաձայնությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար[26][27]։

Հայ-ադրբեջանական ընդհարումներ (նոյեմբեր, 2021) Խմբագրել

Հայ-ադրբեջանական պատերազմ, 2022 Խմբագրել

Սուրեն Պապիկյանի պաշտոնավարման ընթացքում՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ից 14-ին տեղի է ունեցել հայ-ադրբեջանական լայնամասշտաբ պատերազմ։ Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են գործել հայ-ադրբեջանական շփման գծի Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի հայկական մարտական դիրքերի, ռազմական օբյեկտների, բնակավայրերի և այլ ենթակառուցվածքների նկատմամբ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմը պաշտոնական տվյալներով ունեցել է 207 զոհ[28][29], ավելի քան 20 գերևարված[29] և 293 վիրավոր[28]։ Բացի այդ, հայկական կողմը կորցրել է տասնյակ հեկտարներով տարածք[30], ինչպես նաև բազմաթիվ բնակավայրերում բնակֆոնդի ու ենթակառուցվածքների ավերածություններ[31][32][33]։

Դատվածություն Խմբագրել

Սուրեն Պապիկյանը 2006 թվականի մարտի 27-ին զինվորական ծառայության ընթացքում զենքի գործադրմամբ վերադասի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով 5-րդ զինվորական կայազորի դատարանի կողմից դատապարտվել է 2 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման[34][35], սակայն 2007 թվականի փետրվարի 23-ին համաներմամբ ազատ է արձակվել[36]։ Տեղեկությունը մամուլում հրապարակվելուց հետո 2020 թվականի փետրվարի 14-ին այդ ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանը դիմել է ՀՀ ԱԱԾ և ոստիկանության պետերին՝ պարզելու ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրը և հանգամանքները[37]։ Փետրվարի 20-ին քրեական գործ է հարուցվել Սուրեն Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունն ապօրինի տարածելու համար[38]։

Պարգևներ Խմբագրել

2011 թվականին պարգևատրվել է ԵՊՀ ուսանողական խորհրդի արծաթապատ մեդալով։

2016 թվականին պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալով[39]։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. «Սուրեն Պապիկյանն ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ»։ armenpress.am։ Վերցված է 2019-06-16 
  2. ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ նախագահի հրամանագիր https://president.am/hy/decrees/item/4541/ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ նախագահի հրամանագիր 
  3. «ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 
  4. https://factor.am/441556.html/ 
  5. ՀՀ Կառավարություն. Սուրեն Պապիկյան http://www.gov.am/am/gov-members/789/ ՀՀ Կառավարություն. Սուրեն Պապիկյան 
  6. Ընտրության պաշտոնական տվյալները https://civilcontract.am/News/FullNews/?newsID=43073 Ընտրության պաշտոնական տվյալները 
  7. Սուրեն Պապիկյանը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահ https://civilcontract.am/News/FullNews/?newsID=43074 Սուրեն Պապիկյանը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահ 
  8. Սուրեն Պապիկյան
  9. Սուրեն Պապիկյան. «Իմ քայլը» նախաձեռնության ևս երկու անդամի բերման են ենթարկել ու վարչական իրավախախտման արձանագրություն կազմել http://hetq.am/arm/news/87262/ Սուրեն Պապիկյան. «Իմ քայլը» նախաձեռնության ևս երկու անդամի բերման են ենթարկել ու վարչական իրավախախտման արձանագրություն կազմել 
  10. «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը ղեկավարելու է Սուրեն Պապիկյանը
  11. Սուրեն Պապիկյանը՝ «Իմ քայլը» դաշինքի շտաբի պետ
  12. «Սուրեն Պապիկյանը կգլխավորի «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը»։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-10-ին։ Վերցված է 2019-01-14 
  13. «Իմ քայլը» դաշինքի 10 ամենից շատ ձայն հավաքած թեկնածուները
  14. Ով որքան ձայն է ստացել Լոռու մարզում
  15. «Իմ քայլը» դաշինքից 18 թեկնածու հրաժարվել է պատգամավորական մանդատից
  16. «ԱԺ առաջին նիստը տեղի կունենա հունվարի 14-ին, իսկ մանդատից հրաժարվել է 20 ընտրված թեկնածու, 18-ը՝ «Իմ քայլը» դաշինքից»։ Արխիվացված է օրիգինալից 2021-04-18-ին։ Վերցված է 2019-01-05 
  17. Պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել 20 թեկնածու
  18. «ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՒ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 
  19. «ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը. նախկին նախագահ Սասուն Միքայելյանը չընտրվեց վարչության նոր կազմում (տեսանյութ)»։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-16-ին։ Վերցված է 2019-06-16 
  20. Սուրեն Պապիկյանն ընտրվեց ՔՊ վարչության նախագահ
  21. Սուրեն Պապիկյանն ընտրվեց ՔՊ վարչության նախագահ
  22. ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը
  23. Սուրեն Պապիկյանն ընտրվեց ՔՊ վարչության նախագահ
  24. ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը
  25. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ վարչության կազմը․»։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-17-ին։ Վերցված է 2019-06-17 
  26. Սուրեն Պապիկյանը նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարար, (արխիվացված16․11․2021թ․
  27. Սուրեն Պապիկյանը նշանակվել է պաշտպանության նախարար, (արխիվացված16․11․2021թ․
  28. 28,0 28,1 «Ինքնասպան եղած մարդու որդին զոհվել է» հոդված hraparak.am կայքում, (արխիվացված 05․10․2022թ․)։
  29. 29,0 29,1 Այս պահի դրությամբ հայկական կողմն ունի 135 զոհ. Փաշինյան
  30. հոդված «5-րդ ալիք» հեռուստաընկերության կայքում, (արխիվացված 05․10․2022թ․)։
  31. «Ջերմուկը` գնդակոծության տակ․ ի՞նչ է այնտեղ կատարվում» հոդված armeniasputnik.am կայքում, (արխիվացված 05․10․2022թ․)։
  32. «7 հոգի ենք, սրա-նրա տանն ենք ապրում. Սոթքի բնակչի տունը, տրանսպորտային միջոցները հրետակոծվել են» հոդված factor.am կայքում, (արխիվացված 05․10․2022թ․)։
  33. «Սոթքից մինչև Գորիս հրթիռակոծությունը շարունակվում է․ կիրառվում են ԱԹՍ-ներ․ ՊՆ խոսնակ» հոդված factor.am կայքում, (արխիվացված 05․10․2022թ․)։
  34. Արմենիա Sputnik (20200214T1443+0400)։ «Սուրեն Պապիկյանը պարզաբանել է իր դատվածության մասին լուրերը. տեսանյութ»։ Sputnik Արմենիա (ամհարերեն)։ Վերցված է 2022-03-17 
  35. LLC Helix Consulting։ «Զինծառայության ընթացքում ազատազրկման դատապարտված Պապիկյանը նշանակվեց պաշտպանության նախարար»։ www.panorama.am (անգլերեն)։ Վերցված է 2022-03-17 
  36. «Դատապարտվել եմ 2 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման՝ բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների հարցով․ Սուրեն Պապիկյան (տեսանյութ)»։ www.tert.am (հայերեն)։ Վերցված է 2022-03-17  (չաշխատող հղում)
  37. «Սուրեն Պապիկյանը մեկնաբանել է իր դատվածության մասին լուրերը»։ CIVILNET (hy-AM)։ 2020-02-14։ Վերցված է 2022-03-17 
  38. «Քրգործ է հարուցվել՝ Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունն ապօրինի տարածելու համար»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2022-03-17 
  39. Սուրեն Պապիկյանի կենսագրությունը

Արտաքին հղումներ Խմբագրել