Հայկ Մարության
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկ Մարության (այլ կիրառումներ)
Հայկ Հրաչյայի Մարության (առավել հայտնի է Կարգին Հայկո մականունով, դեկտեմբերի 18, 1976, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ռեժիսոր, հասարակական գործիչ, Երևանի գործող քաղաքապետ։ Հայտնի է «Կարգին հաղորդում», «Կարգին սերիալ» և մի շարք այլ մանրապատումներից և ֆիլմերից։ ՈւՀԱ «Հայկական պրոյեկտ» խմբի նախկին անդամ։
Հայկ Մարության | |
![]() | |
![]() | |
Ստանձնեց պաշտոնը՝ | հոկտեմբերի 13, 2018 |
---|---|
Կուսակցություն՝ | Քաղաքացիական պայմանագիր |
Նախորդող՝ | Տարոն Մարգարյան |
Ծննդյան օր՝ | դեկտեմբերի 18, 1976 (44 տարեկան) |
Ծննդավայր՝ | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանում: 7 տարի սովորել է Երևանի №83 միջնակարգ դպրոցում, 8-10-րդ դասարանները՝ Անանիա Շիրակացու անվան ճեմարանում: 1992 - 1997 թվականներին սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ 1995 - 2002 թվականներին խաղացել է պոլիտեխնիկական ինստիտուտի «Հայկական պրոյեկտ» ՈւՀԱ թիմում։ 1997-1998 թվականներին ծառայել է ազգային անվտանգության հատուկ մարտական ստորաբաժանումում։
1996 - 2002 թվականներին աշխատել է «Շարմ» ընկերությունում որպես դերասան,սցենարիստ և հանդես է եկել «220 վոլտ», «Վայլուր», «Մեր բակը», «Մեր բակը 2», «Թույն կասետ», «Ուրիշ կասետ», «Բանդա», «Կոմերցիոն ներկայացում» ֆիլմերում և հաղորդումներում։ 2002 թվականին ընկերների հետ համատեղ հիմնել է «Կարգին ստուդիա» ընկերությունը, որտեղ աշխատել է որպես դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։ Համատեղ ստեղծել է հետևյալ նախագծերը՝ «Կարգին հաղորդում», «Կարգին սերիալ», «7.5», «No Comment», «Ալա Բալա Նիցա»։ Նաև մասնակցել է բոլոր նախագծերում՝ որպես դերասան։ Հանդես է եկել բազմաթիվ հաղորդումներում և կինոնկարներում։
2012 թվականից հանդիսացել է «Շանթ» հեռուստաընկերության «Կանխիկ հումոր» հեռուստանախագծի ժյուրիի անդամ։ 2018 թվականի մայիսից սկսած` բուռն մասնակցություն է ունեցել Հայաստանի «Քայլ արա» շարժմանը[1]:
2018 թվականի սեպտեմբերին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրվել է որպես Երևանի քաղաքապետի թեկնածու[2]։ Սեպտեմբերի 23-ին կայացած ընտրություններում հաղթեց «Իմ քայլը» դաշինքը (294 109 ընտրող, 81․06 %)։ Հայկ Մարությանը, ով գլխավորում էր դաշինքի համամասնական ցուցակը, դարձավ Երևանի նոր քաղաքապետ[3]։
ԸնտանիքԽմբագրել
Ամուսնացած է ազգությամբ չեխ կնոջ՝ Իվայի հետ, ում հետ ծանոթացել է 2004 թվականին, երբ վերջինս որպես կամավոր աշխատում էր Սպիտակում՝ «Կարմիր խաչի» առաքելության ներքո։ Ունի չորս երեխա՝ Ալիսան, Արթուրը, Ադելը և Արմանը[4]։
ՖիլմագրությունԽմբագրել
Թվական | Ֆիլմ | Մասնակցությունը որպես՝ |
---|---|---|
1996 | 220 վոլտ | դերասան |
1996 | Վայլուր | դերասան |
1996 | Մեր բակը | դերասան |
1998 | Մեր բակը 2 | դերասան |
2000 | Թույն կասետ | դերասան |
2000 | Ուրիշ կասետ | դերասան |
2000 | Բանդա | դերասան |
2001 | Կոմերցիոն ներկայացում | դերասան |
2002 - 2009 | Կարգին հաղորդում | դերասան, սցենարիստ, պրոդյուսեր |
2007 - 2009 | Կարգին մուլտեր | դերասան |
2010 - 2013 | Կարգին սերիալ | դերասան, սցենարիստ, պրոդյուսեր |
2011 | Ալաբալանիցա | դերասան, սցենարիստ, պրոդյուսեր |
2014 | Սուպեր մամա | դերասան, սցենարիստ, պրոդյուսեր |
2015 | Սիրո գործակից | դերասան, սցենարիստ, պրոդյուսեր |
2016 | Հայկական հարսանիք | դերասան |
2016 - 2018 | Ազիզյանները | դերասան, պրոդյուսեր |
2017 | Սուպեր մամա 2 | դերասան[5], սցենարիստ, պրոդյուսեր |
Հասարակական ակտիվությունԽմբագրել
2013 թվականի ամռանը Երևանում սկսված հասարակական տրանսպորտի թանկացման դեմ ցույցերի ժամանակ Հայկ Մարությանը և իր ընկերներ իրենց մեքենաներով կանգառներում հասարակական տրանսպորտին սպասող քաղաքացիներին անվճար տեղափոխում էին Երևան քաղաքի տարբեր վայրեր[6][7]։
2018 թվականին մասնակցել է քաղաքացիական անհնազանդությանը, որը կոչվել է նաև Թավշյա հեղափոխություն մի շարք հայտնի մարդկանց, ինչպես նաև հեղափոխության կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանի հետ: 2018 թվականի սեպտեմբերին՝ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո, միացել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը և «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրվել Երևանի ավագանու թեկնածու: Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ընտրություններում դաշինքը հաղթել է՝ հավաքելով ընտրությանը մասնակցածների ձայների 81,06 %-ը[8]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ ««Այսօր առաջին կատակը, որ արեցի՝ գնացի տուն ու բեղերս թրաշեցի». Հայկ Մարության»։ Առավոտ։ 23 Ապրիլի 2018։ Արխիվացված է օրիգինալից 23 Ապրիլի 2018-ին։ Վերցված է 23 Ապրիլի 2018
- ↑ Հայկ Մարությանը՝ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու. նիստն ավարտվեց
- ↑ Հայկ Մարությանը երբ կստանձնի պաշտոնը
- ↑ Ինչու՞ է «Կարգին Հայկոյի» չեխուհի կինը երկրպագում Հայաստանի հավաքականին(չաշխատող հղում)
- ↑ Super Mother II (2017), https://www.imdb.com/title/tt7643334/mediaviewer/rm1543985408, վերցված է 2018-09-24
- ↑ Կարգին Հայկոն իր կնոջ և ընկերների հետ միացել է «Չեմ վճարելու150 դրամ» ակցիային
- ↑ Freecar.am-ում արդեն 200-ից ավելի գրանցված վարորդներ կան
- ↑ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով»։ Elections.am (հայերեն)։ Վերցված է 2018-10-14