Ռուստամ Մուրադով
Ռուստամ Ուսմանովիչ Մուրադով (ռուս.՝ Руста́м Усма́нович Мура́дов, մարտի 21, 1973, Չինար, Ռուսաստան, Դերբենտսկի շրջան, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսական զորահրամանատար, գեներալ-լեյտենանտ (2020), Ռուսաստանի Դաշնության Հերոս, Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար։
Ռուստամ Մուրադով | |
---|---|
![]() | |
մարտի 21, 1973 (50 տարեկան) - | |
Ծննդավայր | Չինար, Ռուսաստան, Դերբենտսկի շրջան, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Զորատեսակ | Ռուսաստանի Դաշնության ցամաքային զորքեր |
Կոչում | գեներալ-մայոր և գեներալ-լեյտենանտ |
Հրամանատարն էր | 2nd Guards Combined Arms Army? |
Մարտեր/ պատերազմներ | Ռուսաստանի ռազմագործողությունը Սիրիայում, Երկրորդ չեչենական պատերազմ, Առաջին չեչենական պատերազմ և Ռուս-ուկրաինական պատերազմ |
Կրթություն | Qazan Suvorov military school? |
Պարգևներ |
Կենսագրություն Խմբագրել
Ծնվել է 1973 թվականի մարտի 21-ին Դաղստանի Հանրապետության Դերբենդի շրջանի Չինար գյուղում, ազգությամբ թաբասարան է[1]։ Հայրը եղել է Դաղստանի Ինքնավար Հանրապետության[2][3] Տաբասարանսկի շրջանի Խանակ գյուղից[4]։ 1966 թվականին Հարավային Դաղստանում տեղի ունեցած երկրաշարժից հետո հայրը ծնողների հետ տեղափոխվել է Չինար գյուղ, որտեղ էլ ամուսնացել է Ումիժատի հետ։ Ընտանիքում եղել են երեք որդի։ Ռուստամը սովորել է Չինար գյուղի միջնակարգ դպրոցում։
Եղել է Կազանի սուվորովյան ռազմական ուսումնարանի շրջանավարտ, զինվորական ծառայության մեջ է 1990 թվականից։ 1995 թվականին գերազանցությամբ ավարտել է Սանկտ Պետերբուրգի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը և ՌԴ զինված ուժերի համազորային ակադեմիան[5][6][7]։
Եղել է հետախուզական վաշտի հրամանատար (1996), 242-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի հրամանատար (2008-2009), 17-րդ առանձին գվարդիական մոտոհրաձգային բրիգադի հրամանատար (2009), Արևելյան ռազմական օկրուգի 36-րդ առանձին գվարդիական մոտոհրաձգային բրիգադի հրամանատար (2009-2012)։
2012 թվականին Ռուստամ Մուրադովին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ 2012-2013 թվականներին եղել է Լիսիչանսկի շրջանի ուսումնական կենտրոնի ղեկավար[8]։
2013-2015 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի ունկնդիր։
2015-2017 թվականներին զբաղեցրել է 41-րդ բանակային շտաբի պետի տեղակալի պաշտոնը։ 2016 թվականին եղել է Դոնբասում կրակի դադարեցման վերահսկման ռուս-ուկրաինական համատեղ կենտրոնում Ռուսաստանի ներկայացուցիչը։ 2016 թվականի մարտին ռուսական ՌԻԱ Նովոստի միջազգային տեղեկատվության գործակալությունը հայտնել է, որ Դոնբասի Յասինովատայա քաղաքի մոտակայքում այդ ընթացքում գեներալ-մայոր Ռուստամ Մուրադովը 20 րոպե շարունակ հայտնվել է նռնականետերի, զենիթային համակարգերի և խոշոր տրամաչափի գնդացիրների կրակի տակ և միայն հրաշքով է ողջ մնացել[9]։
2017 թվականին Սիրիայում եղել է ռազմական խորհրդական, Դեր Զորում ղեկավարել է ռուսական զորքերը[9]։ Նույն թվականի դեկտեմբերի 28-ին Սիրիայում կատարած ռազմական գործողությունների համար Վլադիմիր Պուտինի կողմից արժանացել է Ռուսաստանի հերոսի կոչման[9][10]։
2017 թվականի դեկտեմբերից մինչև 2018 թվականի դեկտեմբերը զբաբեցրել է Կենտրոնական ռազմական օկրուգի 2-րդ գվարդիական բանակի հրամանատարի պաշտոնը, որից հետո նշանակվել է Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ։
Ռուսաստանի նախագահի 2020 թվականի փետրվարի 20-ի հրամանագրով Մուրադովին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում[11]։
2020 թվականի նոյեմբերին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար[12][13]։
Ամուսնացած է, ունի երկու դուստր և երկու որդի։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ LLC VIP Studio։ «Արցախի նախագահն ընդունել է ռուսական խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովին»։ arevelk.am (անգլերեն)։ Վերցված է 2020-11-13
- ↑ «Мурадов Рустам Усманович»։ Кавказский узел (ռուսերեն)։ 2020-11-11։ Վերցված է 2020-11-11
- ↑ «Генерал Рустам Мурадов: «Героями не рождаются…»»։ Табасарандин нурар (ռուսերեն)։ 2019-07-17։ Վերցված է 2020-11-11
- ↑ «Командующий миротворцами в Карабахе раскрыл свою национальность»։ «РИА Новости» (ռուսերեն)։ 2020-11-14։ Վերցված է 2020-12-22։ «Что касается моей национальности, если это так всем интересно, я родился в Республике Дагестан, являюсь по национальности табасаранцем»
- ↑ Вадим Иванов (2019-01-12)։ «Герой России Рустам Мурадов назначен заместителем командующего войсками ЮВО»։ Телеканал «Звезда» (ռուսերեն)։ Վերցված է 2020-08-28
- ↑ Ахмед Дагиев (2020-08-11)։ «Советы генерал-лейтенанта. Рустам Мурадов - о неудачниках и лентяях»։ dag.aif.ru։ Վերցված է 2020-08-28
- ↑ «Генералы-выпускники ЛенВОКУ имени С. М. Кирова»։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-09-ին։ Վերցված է 2018-01-08
- ↑ учебный центр ЦВО возглавил генерал Рустам Мурадов(չաշխատող հղում)
- ↑ 9,0 9,1 9,2 «Ռուստամ Մուրադով․ ինչ է հայտնի Արցախում ռուս խաղաղապահների հրամանատարի մասին»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2020-11-13
- ↑ «Путин вручает в Кремле госнаграды военнослужащим, которые служили в Сирии»։ РИА Новости (ռուսերեն)։ 20171228T1033։ Վերցված է 2020-11-13
- ↑ «Дагестанцу Рустаму Мурадову присвоено звание генерал-лейтенанта»։ Информационный портал РИА "Дагестан"։ Վերցված է 2020-08-28
- ↑ Группировку российских миротворцев в Карабахе возглавил генерал Мурадов
- ↑ Генерал Рустам Мурадов назначен командующим миротворцами в Карабахе
Գրականություն Խմբագրել
- Назначения в Вооружённых Силах. Генерал-майор Мурадов Рустам Усманович. // Российское военное обозрение. 2018. № 1 (165). — С.70.
- Назначения в Вооружённых Силах. Генерал-майор Мурадов Рустам Усманович. // Российское военное обозрение. 2018. № 12 (176). — С.70.
Արտաքին հղումներ Խմբագրել
- ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ Դավիթ Տոնոյանը քննարկել է խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր
- Генерал Рустам Мурадов, командующий российскими миротворцами в Карабахе: ликвидировал Масхадова в Чечне, чуть не погиб в Донбассе и стал Героем в Сирии // КП, 11 ноября 2020
- Советы генерал-лейтенанта. Рустам Мурадов — о неудачниках и лентяях
- Генерал-лейтенант Рустам Мурадов: «Лучше один раз попытаться, чем жалеть и рассказывать потом детям, что ты неудачник» Archived 2020-11-17 at the Wayback Machine.
- Генерал Рустам Мурадов: «Миротворческая миссия» Хаттаба и Басаева закончилась, не успев начаться
- Биография на сайте Минобороны России
- Владимир Путин наградил Звездой Героя России дагестанца Рустама Мурадова Archived 2020-11-20 at the Wayback Machine.
- Генерал Мурадов доложил Владимиру Путину об успехах доверенной ему армии