Բողոքի ցույցեր ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
Բողոքի ցույցեր ընդդեմ Նիկոլ Փաշինյանի (նաև հայտնի է որպես Արժանապատվության երթ[9]), Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում 2020 թվականի նոյեմբերի 10-ին սկսված զանգվածային բողոքի ցույցեր, երթեր[10], որոնց համար պատճառ է հանդիսացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմը դադարեցնելու մասին փաստաթղթի ստորագրման հայտարարությունը[11][12]։ Բողոքի ցույցերը շարունակվում են երկրի տարբեր բնակավայրերում։
Բողոքի ցույցեր ընդդեմ Նիկոլ Փաշինյանի | |||
---|---|---|---|
![]() | |||
Ամսաթիվ | Նոյեմբերի 10, 2020 | -ից մինչ օրս||
Վայր | ![]() | ||
Պատճառ | Նիկոլ Փաշինյանի՝ 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմը դադարեցնելու մասին փաստաթղթի ստորագրում | ||
Նպատակ |
| ||
Մեթոդ | Ցույցեր, հացադուլներ, քաղաքացիական անհնազանդություն, համացանցային ակտիվիզմ | ||
Կարգավիճակ | Շարունակվում է | ||
Հակամարտող կողմեր | |||
Ղեկավարներ | |||
| |||
Կորուստներ | |||
|
Ցույցերը գլխավորող 17 ընդդիմադիր կուսակցությունների դաշինքը կոչվեց Հայրենիքի փրկության շարժում, դրանց մեջ են նախկինում իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը, խորհրդարարանում ընդդիմադիր ամենամեծ կուսակցություն հանդիսացող Բարգավաճ Հայաստանը, և Հայ Յեղափոխական Դաշնակցություն: Դեկտեմբերի 3-ին, դաշինքը հայտարարեց նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին որպես ժամանակավոր կառավարության ղեկավարի թեկնածու: Բացի 17 ընդդիմադիր կուսակցություններից, բազմաթիվ հանրային գործիչներ հրաժարական տալու կոչ են արել վարչապետ Փաշինյանին, այդ թվում Հայաստանի գործող նախագահ Արմեն Սարգսյանը, նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Հայ Առաքելական Եկեղեցու կաթողիկոսներ Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն, և խորհրադարանի երրորդ քաղաքական ուժի առաջնորդ Էդմոն Մարուքյանը (ով հայտարարեց իր վարչապետի պաշտոնի թեկնածության մասին), ինչպես նաև որոշ մարզային պաշտոնյաներ, ղեկավարներ և քաղաքապետեր[13]:
Դեկտեմբերի սկզբին, սեպտեմբերին սահմանված ռազմական դրությամբ նախատեսված զանգվածային հավաքների և ակցիաների արգելքը վերացվեց[14]: Դեկտեմբերի 22-ին, կոչ արվեց ցույցերի կրկին աշխուժացման՝ համընդհանուր գործադուլների միջոցով: 2021 թվականի փետրվարի 25-ին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ հայտարարություն տարածեցին, որում պահաջվեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
ՆախապատմությունԽմբագրել
2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան կայքէջում հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին հայտարարություն է ստորագրել Արցախում ընթացող պատերազմը ժամը 01։00-ից դադարեցնելու մասին[15]։
Հայտարարության բովանդակությունը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում[16]։ Ըստ համաձայնագրի, հակամարտող կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա, ըստ ժամանակացույցի Ադրբեջանին են հանձնվում Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանները, Արցախի և Հայաստանի կապը հաստատվում է 5 կմ լայնությամբ Լաչինի միջանցքով, Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը, իրականացվում է ռազմագերիների և պատանդների, ինչպես նաև զոհվածների դիակների փոխանակում, տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։
ԺամանակագրությունԽմբագրել
Նոյեմբերի 10Խմբագրել
2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ վարչապետի հայտարարությունից հետո, Երևանի տարբեր մասերում սկսել են մարդիկ հավաքվել, որոնք ցույցեր էին կազմակերպում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Շուտով ցույցերն անկարգությունների վերածվեցին[17]։ Ցուցարարները ջարդել են ՀՀ կառավարության շենքի ապակիները և դռները, ինչպես նաև վնասել են գույքը[18]։
Կառավարական առանձնատների հարակից տարածքում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել ցուցարարների կողմից[19][20], որի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց և վիրահատվել[21]։ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկողներից մի քանիսը ձերբակալվել են[22]։
Ցուցարարները մտել են նաև Խորհրդարանի նիստերի դահլիճ[23][24], որտեղ անկարգություններ են կատարել պատգամավորների աշխատասենյակներում՝ ջարդելով և վնասելով գույքը[25]։
Նոյեմբերի 10-ի առավոտյան Փաշինյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում, որի համաձայն ցուցարարներն իր կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք և այլ իրեր[26]։
ՀունվարԽմբագրել
ՓետրվարԽմբագրել
Փետրվարի 27-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա սկսեց նաև Կապան քաղաքում։ Ակցիայի մասնակիցները քայլերթ են իրականացրել քաղաքի Մելիք Ստեփանյան, Շահումյան փողոցներով և վանկարկել «Առանց Նիկոլ Հայաստան»[27]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Никол Пашинян попал в послевоенное положение»։ kommersant.ru (ռուսերեն)։ Kommersant։ 2020-11-11
- ↑ «Fresh crisis brews in Armenia after Nagorno-Karabakh peace deal»։ aljazeera.com (անգլերեն)։ Al Jazeera։ 2020-11-12
- ↑ «Opposition Parties Choose Vazgen Manukyan as Prime Minister Candidate»։ 3 December 2020
- ↑ «На акции протеста в Ереване начались задержания ее участников»։ regnum.ru (ռուսերեն)։ REGNUM News Agency։ 2020-11-20
- ↑ «На митинге в Ереване Пашиняна призвали покаяться и уйти Протесты в Ереване»։ ИА Красная Весна։ Վերցված է 12 November 2020
- ↑ «Serzh Sargsyan's office - Nikol Pashinyan to be mentioned in history as coward and a leader with stigma of a traitor stamped on forehead by the people»
- ↑ «Robert Kocharyan: I know there were several opportunities to stop the war»։ news.am
- ↑ «Կիևյան կամրջի տակ մահացած գտել են ԱԺ ներխուժած երիտասարդներից մեկի դին»։ Նոյեմբերի 14, 2020
- ↑ «Երևանում մեկնարկում է վարչապետի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթը»»։ Azatutyun։ 16 December 2020։ Վերցված է 16 December 2020
- ↑ «Беспорядки в Ереване. Онлайн-репортаж»։ РИА Новости (ռուսերեն)։ 20201110T0223։ Վերցված է 2020-11-10
- ↑ Welle (www.dw.com) Deutsche։ «В Ереване начались массовые волнения | DW | 10.11.2020»։ DW.COM (ru-RU)։ Վերցված է 2020-11-10
- ↑ «ՀՀ կառավարության և խորհրդարանի շենքի առջև մարդիկ են հավաքվում. ԼՐԱՑՎՈՂ»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2020-11-10
- ↑ «As Ultimatum Expires, Protests Continue»։ EVN Report (անգլերեն)
- ↑ «Armenia lifts certain restrictions envisaged by martial law»։ armradio.am (անգլերեն)
- ↑ «Նիկոլ Փաշինյան. Անձամբ իմ և բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել»։ www.aravot.am (en-US)։ Վերցված է 2020-11-10
- ↑ «Заявление Президента Азербайджанской Республики, Премьер-министра Республики Армения и Президента Российской Федерации»։ Президент России (ռուսերեն)։ Վերցված է 2020-11-10
- ↑ «Protesters in Yerevan break into government building»։ TASS։ Վերցված է 2020-11-10
- ↑ «Բողոքի ակցիաները Երևանում շատ արագ անկարգությունների վերածվեցին»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2020-11-10
- ↑ «ԱԺ-ի մոտ հավաքված մի խումբ անձինք ծեծի են ենթարկել խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանին»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2020-11-10
- ↑ «Протестующие в Ереване избили спикера парламента Армении Мирзояна»։ РБК (ռուսերեն)։ Վերցված է 2020-11-10
- ↑ «Արարատ Միրզոյանը տեղափոխվել է հիվանդանոց. կյանքին վտանգ չի սպառնում»։ 2020-11-10
- ↑ «Ըստ Փաշինյանի՝ Միրզոյանին ծեծի ենթարկողներից մի քանիսը ձերբակալված են»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2020-11-10
- ↑ «Ցուցարարների մի խումբ ջարդուփշուր է արել պատգամավորների աշխատասենյակները»։ Sputnik Armenian (հայերեն)։ Վերցված է 2020-11-10
- ↑ «Протестующие оцепили здание парламента в Ереване»։ EADaily (ռուսերեն)։ Վերցված է 2020-11-10
- ↑ Armine։ «Ցուցարարները մտել են Ազգային ժողովի նիստերի դահլիճ. ուղիղ»։ yerevan.today (hy-am)։ Վերցված է 2020-11-10
- ↑ «Վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք» (hy-AM)։ Վերցված է 2020-11-10
- ↑ ««Սատարում ենք բանակին և պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը». բողոքի ակցիա՝ Կապանում (տեսանյութ)»