Արմեն Փամբուխչյան

հայ պետական գործիչ

Արմեն Սոկրատի Փամբուխչյան (նոյեմբերի 26, 1984(1984-11-26), Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ իրավագետ, քաղաքական գործիչ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1]։ ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։

Արմեն Փամբուխչյան
Armen Pambukhchyan 1.jpg
Դրոշ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
2019 հունվարի 10-ից - 2020 սեպտեմբերի 24
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ
2018 հունիսի 6 - 2019 հունվարի 10
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
 2022 ապրիլի 12-ից
 
Կուսակցություն՝ Քաղաքացիական պայմանագիր
Մասնագիտություն՝ իրավաբան, իրավագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր նոյեմբերի 26, 1984(1984-11-26) (38 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն և Flag of Armenia.svg Հայաստան

ԿրթությունԽմբագրել

2001 - 2006 թվականներին սովորել է Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ ստանալով իրավագետի որակավորում[2]։

2002-2004 թվականներին ծառայել է ՀՀ Զինված Ուժերում։

Աշխատանքային գործունեությունԽմբագրել

2017 թվականին նշանակվել է «Անելիք բանկ»-ի խնդրահարույց ակտիվների կառավարման վարչության ղեկավար։ 2018 թվականի հունիսի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ[3][4]։ Նույն թվականի հոկտեմբերի 15-ին նշանակվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով[5]։ 2020 թվականի սեպտեմբերի 17-ին վայր է դրել պատգամավորական մանդատը։

2020 թվականի սեպտեմբերի 24-ին նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ։ Նույն թվականի դեկտեմբերի 28-ին նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ։

2022 թվականի ապրիլի 12-ին նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։


Կուսակցական գործունեությունԽմբագրել

2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ[6][7][8][9][10][11]։

ԸնտանիքԽմբագրել

Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ պատգամավորների անվանացանկը․ ովքեր են լինելու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները» 
  2. «Արմեն Փամբուխչյանի կենսագրությունը ՀՀ ՏԿՏՏ նախարարության կայքում» 
  3. «Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ՏԿՏՏ նախարարի առաջին տեղակալ» 
  4. «Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի առաջին տեղակալ»։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-18-ին։ Վերցված է 2019-01-04 
  5. «ԿԸՀ-ն ամփոփեց մանդատ ստացած և մանդատից հրաժարված անձանց ցուցակները, որոշեց ԱԺ առաջին նիստի օրը» 
  6. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ վարչության կազմը․»։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-17-ին։ Վերցված է 2019-06-17 
  7. Ովքե՞ր են ՔՊ-ի վարչության նոր կազմի անդամները. նրանք նիստ են հրավիրել, վարչության նախագահ են ընտրում
  8. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը՝ նախնական տեղեկություններով
  9. ՔՊ վարչության նոր կազմը հայտնի է. անուններ
  10. Ընտրության արդյունքները.ՔՊ վարչության նորընտիր անդամներն են․
  11. ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը