Լիլիթ Մակունց
Լիլիթ Կամոյի Մակունց (նոյեմբերի 7, 1983, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բանասեր, գերմաներենի մասնագետ, դասախոս, ՀՀ մշակույթի նախարար (2018 մայիս-2019 հունվար)։ ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար։
Լիլիթ Մակունց | ||||
![]() | ||||
| ||||
---|---|---|---|---|
2019 հունվարի 10-ից | ||||
| ||||
2018 մայիս 12 - 2019 հունվարի 10 | ||||
Կուսակցություն՝ | Քաղաքացիական պայմանագիր | |||
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան | |||
Գիտական աստիճան՝ | բանասիրական գիտությունների թեկնածու | |||
Մասնագիտություն՝ | բանասեր և քաղաքական գործիչ | |||
Ազգություն | հայ | |||
Ծննդյան օր | նոյեմբերի 7, 1983 (37 տարեկան) | |||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||
Քաղաքացիություն | ![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1983 թվականի նոյեմբերի 7-ին Երևանում:
ԿրթությունԽմբագրել
1990-1999 թվականներին սովորել է Երևանի 195 միջնակարգ դպրոցում:
1999-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, ստացել է բակալավրի աստիճան։
Նույն ֆակուլտետում 2003-2005 թվականներին սովորել է մագիստրատուրայում:
2014 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում (թեմա՝ ««Ճշմարտություն» և «կեղծիք» հասկացույթները ճանաչողական և գործաբանական լեզվաբանության դիտանկյունից (անգլերեն և հայերեն քաղաքական դիսկուրսների զուգադրությամբ»)[1]:
2015 թվականի ամռանը անցել է դիպլոմավորված դասընթաց Ամերիկայի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցի շրջանակներում[2]:
2005 թվականից մինչ օրս դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում:
2016 թվականից պայմանագրային հիմունքով աշխատում է Ամերիկյան խաղաղության կորպուսում: Հանդիսանում է ICNC ծրագրի դասախոս (2016-17)։
2018 թվականի փետրվարին զբաղեցրել է Հայ-ռուսական համալսարանի միջազգային կապերի և համագործակցության բաժնի ղեկավարի պաշտոնը:
Քաղաքական գործունեությունԽմբագրել
Հայաստանի Լիբերալ կուսակցության անդամ է, ութ տարի կուսակցության խորհրդի անդամ և երիտասարդական կազմակերպության ղեկավար է եղել (2004-2012)[3], Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի 59-րդ համարն է եղել[4]։
2018 թվականի մայիսի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Լիլիթ Մակունցին նշանակել է ՀՀ մշակույթի նախարար[5]։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղին ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Իմ Քայլը դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր:
2019 թվականի հունվարի 14-ից հանդիսանում է Իմ Քայլը դաշինքի խորհրդարանական ֆրակցիայի ղեկավարը:
2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ[6][7][8][9][10][11]:
Անձնական կյանքԽմբագրել
Ամուսնացած չէ[12]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Աշխատանքի սեղմագիր
- ↑ «Lilit Makunts»։ ICNC (անգլերեն)։ Վերցված է 2019-07-15
- ↑ «ՀԱԿ-ի համամասնական ցուցակը»։ A1Plus (հայերեն)։ Վերցված է 2019-07-15
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ www.president.am (հայերեն)։ Վերցված է 2019-07-15
- ↑ Ովքե՞ր են ՔՊ-ի վարչության նոր կազմի անդամները. նրանք նիստ են հրավիրել, վարչության նախագահ են ընտրում
- ↑ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը՝ նախնական տեղեկություններով
- ↑ ՔՊ վարչության նոր կազմը հայտնի է. անուններ
- ↑ «Ընտրության արդյունքները.ՔՊ վարչության նորընտիր անդամներն են․»։ ankakh.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-15
- ↑ «ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2019-07-15
- ↑ https://myHost.am, http://myHost.com։ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ վարչության կազմը»։ www.civilcontract.am (հայերեն)։ Վերցված է 2019-07-15
- ↑ Ով է մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը