Էդուարդ Աղաջանյան (քաղաքական գործիչ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդուարդ Աղաջանյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Էդուարդ Արթուրի Աղաջանյան (հայտնի է նաև Դիջեյ Էդո, DJ Ed Ward[1] անուններով, օգոստոսի 29, 1988(1988-08-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ և Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), դիջեյ, կուսակցական-քաղաքական գործիչ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Հայաստանի 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից[1][2]։

Էդուարդ Աղաջանյան
Դրոշ
Դրոշ
Երևանի ավագանու անդամ
Դրոշ
Դրոշ
2017 - 2018
Դրոշ
Դրոշ
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար
Դրոշ
Դրոշ
2018 - 2021
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր
Դրոշ
Դրոշ
 02.08.2021-ից
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ
12.08.2021-ից - 2023 թվական
 
Կուսակցություն՝ Քաղաքացիական պայմանագիր
Կրթություն՝ Մոնակոյի միջազգային համալսարան
Մասնագիտություն՝ Բիզնեսի կառավարման բակալավր, ֆինանսական ակտիվների կառավարման մագիստրոս
Ծննդյան օր օգոստոսի 29, 1988(1988-08-29) (36 տարեկան)
Ծննդավայր Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան Հայաստան

Կենսագրական տվյալներ

խմբագրել

Էդուարդ Աղաջանյանը ծնվել է Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Էդուարդը պատանի տարիքում զբաղվել է ֆուտբոլով և թենիսով, որից հեռացել է առողջական խնդիրների պատճառով[1]։

Կրթություն

խմբագրել

Էդուարդ Աղաջանյանը 2012 թվականին ավարտել է Մոնակոյի միջազգային համալսարանը՝ ստանալով բիզնեսի կառավարման բակալավրի աստիճան, իսկ 2016 թվականին ավարտել է նույն համալսարանի մագիստրատուրան[2]։

Ընտանիք

խմբագրել

Էդուարդ Աղաջանյանի հայրը Արթուր Աղաջանյանն է, ով ծնվել է Մոսկվայում և ներկայում զբաղվում է բիզնեսով, իսկ մայրը՝ տնային տնտեսուհի է։ Ունի նաև մեկ քույր, ով ամուսնացած է և ունի երեխաներ։ Էդուարդի հորական տատիկը եղել է ազգությամբ ռուս[1]։

Անդրադառնալով Է․Աղաջանյանի քաղաքական գործունեությանը՝ լրատվամիջոցները նրա ընտանիքի կամ իր հետ են կապում մի շարք բիզնեսներ, որոնցից է «Զիգզագ» ընկերությունը, «Բել Էտաժ» ֆրանսիական ռեստորանը, «Նյու-կլուբ» կամ «Ֆերմատան» զվարճանքի ակումբը[3][4][5][6][7][8][9]։ Հայաստանում պաշտոնատար անձանց գույքի և ունեցվածքի հայտարարագրերի ռեեստրում Է․Աղաջանյանը չի հայտարարագրել լրատվամիջոցների կողմից իրեն և իր ընտանիքին վերագրվող գույքն ու ունեցվածքը[10][11][12]։ Նա նաև հերքել է, որ առնչություն ունի «Ֆերմատան» զվարճանքի ակումբի հետ[7][13]։

Աշխատանքային գործունեություն

խմբագրել

2009-2010 թվականներին աշխատել է Մոնակոյի Ալբերտ 2-րդ արքայազնի հիմնադրամի գիտական գծով տնօրենի օգնական[փա՞ստ]։

2011 թ.՝ «Մերիլ Լինչ» հիմնադրամի ֆինանսական հարցերով խորհրդականի օգնական։

2012-2016 թթ. զբաղվել է մասնավոր ձեռնարկատիրությամբ։

2018 թ. աշխատել է «HSBC» բանկի ռիսկերի կառավարման մասնագետ։

Կուսակցական, քաղաքական գործունեություն

խմբագրել
 
«Իմ քայլը» դաշինքից Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Էդուարդ Աղաջանյանի նախընտրական քարոզչական պաստառը։

Էդուարդ Աղաջանյանի գործունեությունը քաղաքական ասպարեզում սկսվել է 2007 թվականից, երբ ակտիվորեն ներգրավել է Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններում մասնակցող և Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Իմպիչմենտ դաշինքի ձևավորմանը[1]։ Այդ ժամանակ Իմպիչմենտ դաշինքը հանդես էր գալիս «Ոչ դոդացմանը, ոչ սերժանտացմանը, ոչ ռոբոտացմանը» նախընտրական կարգախոսով[14]՝ Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններում հավաքելով 17808 ձայն[15]։

2008 թվականին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ եղել է նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ[1]։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, իսկ 2018 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

2017 թվականի մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններին Նիկոլ Փաշինյանի գլխավորած Ելք դաշինքի ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ[2]։ Ավագանու անդամի կարգավիճակով պաշտոնավարել է մինչև 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշախանափոխության արդյունքում վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար նշանակվելը[2]։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ցուցակով մասնակցել է ընտրություններին։ Ընտրությունների ավարտից հետո հրաժարվել է պատգամավորական մանդատից և շարունակել զբաղեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։

Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր

խմբագրել

2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքով ընտրվել է 8-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

2021 թվականի օգոստոսի 12-ից մինչև 2023 թվականը` ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ[16][17]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Էդուարդ Աղաջանյան՝ DJ-ից մինչեւ կառավարության աշխատակազմի ղեկավար» հոդված mediamax.am կայքում, (արխիվացված 11․12․2021թ․)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Էդուարդ Աղաջանյանի մասին կենսագրական տեղեկություններ Հայաստանի Ազգային ժողովի կայքում, (արխիվացված 11․12․2021թ․
  3. «Էդուարդ Աղաջանյանը վերաբացել է իր ակումբը, որտեղ Ամանորի գիշերն է անցկացրել ՔՊ վերնախավը» հոդված news.am լրատվական կայքում, (արխիվացված 12․12․2021թ․
  4. «Փարթի` իշխանական «Ֆերմատա» ակումբում» հոդված 168.am լրատվական կայքում, (արխիվացված 12․12․2021թ․
  5. « Էդուարդ Աղաջանյանը վերաբացել է իր ակումբը, որտեղ Ամանորի գիշերն է անցկացրել ՔՊ վերնախավը» հոդված tert.am լրատվական կայքում, (արխիվացված 12․12․2021թ․
  6. «Սեփական աչքի գերանը չեն տեսնում․ որտեղի՞ց Էդուարդ Աղաջանյանին մեծ ունեցվածքը» հոդված past.am լրատվական կայքում, (արխիվացված 16․02․2022 թ․
  7. 7,0 7,1 «Չափդ ճանաչիր ու գնա դատարան» հոդված 168.am լրատվական կայքում, (արխիվացված 16․02․2022թ․
  8. «Էդուարդ Աղաջանյանի ընտանիքն էլ չի կատարում վարչապետի հրահանգը» հոդված pastinfo.am լրատվական կայքում, (արխիվացված 16․02․2022թ․
  9. «Սեփական աչքի գերանը չեն տեսնում․ որտեղի՞ց Էդուարդ Աղաջանյանին մեծ ունեցվածքը»։
  10. Էդուարդ Արթուրի Աղաջանյանիպաշտոնական պարտականությունները ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր, 2021 թվական, (արխիվացված 07․03․2021թ․
  11. Էդուարդ Արթուրի Աղաջանյանիպաշտոնական պարտականությունները ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր, 2019 թվական, (արխիվացված 12․12․2021թ․
  12. Էդուարդ Արթուրի Աղաջանյանիպաշտոնական պարտականությունները ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր, 2018 թվական, (արխիվացված 07․03․2021թ․
  13. «Աղաջանյանը հերքում է, որ իրեն պատկանող «Ֆերմատան» ակումբում փարթի է կազմակերպել» հոդված 24news.am լրատվական կայքում, (արխիվացված 12․12․2021թ․
  14. «Ոչ դոդացմանը, ոչ սերժանտացմանը, ոչ ռոբոտացմանը» կարգախոսը չեղյալ չի՞ հայտարարվել» հոդված aravot.am լրատվական կայքում, (արխիվացված 11․12․2021թ․)
  15. «Բոլոր տեղամասերում քվեարկության նախնական արդյունքներով, 5-տոկոսանոց շեմը հաղթահարել է հինգ կուսակցություն» հոդված azatutyun.am կայքում, (արխիվացված11․12․2021թ․)
  16. «Էդուարդ Աղաջանյանը` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու».
  17. «ՀՀ Ազգային ժողովն ընտրեց 12 մշտական հանձնաժողովների նախագահներին».