Վազգեն Մանուկյան
Ուշադրություն։ Այս հոդվածի ստեղծողը կամ նրանում մեծ ներդրում ունեցող անձը, ըստ երևույթին, հետաքրքրությունների կոնֆլիկտ ունի հոդվածի առարկայի հետ։ Հոդվածը կարող է պահանջել մաքրում Վիքիպեդիայի քաղաքականությանը, հատկապես չեզոք տեսակետի պահանջը բավարարելու համար։ Հետագա քննարկումը քննարկման էջում։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանուկյան (այլ կիրառումներ)
Վազգեն Միքայելի Մանուկյան (փետրվարի 13, 1946, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ազգային[փա՞ստ], պետական, քաղաքական գործիչ։ Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետը, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար՝ Արցախյան պատերազմի ընթացքում՝ 1992-1993 թվականներին։
Վազգեն Մանուկյան | ||||
| ||||
---|---|---|---|---|
օգոստոսի 13, 1990 - նոյեմբերի 22, 1991 | ||||
Նախորդող | պաշտոնը հիմնադրվել է | |||
Հաջորդող | Գագիկ Հարությունյան | |||
| ||||
Կուսակցություն՝ | Ազգային ժողովրդավարական միություն | |||
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան | |||
Գիտական աստիճան՝ | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և մաթեմատիկոս | |||
Գործունեություն՝ | Պետական քաղաքական գործիչ | |||
Ազգություն | հայ | |||
Ծննդյան օր | փետրվարի 13, 1946 (78 տարեկան) | |||
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||
Քաղաքացիություն | Հայաստան | |||
Ամուսին | Վարդուհի Իշխանյան | |||
Զավակներ | Աստղիկ Մանուկյան, Արևիկ Մանուկյան, Նվարդ Մանուկյան | |||
Կայք՝ | vazgenmanukyan.am | |||
Պարգևներ |
«Տիգրան Մեծ» շքանշան, Արցախի «Մեսրոպ Մաշտոց» շքանշան | |||
1988 թվականի փետրվարից Ղարաբաղ կոմիտեի համահիմնադիր և կոմիտեի անդամ, 1988 թվականի հունիսից՝ «Ղարաբաղ» կոմիտեի կոորդինատորը[1][2]։
1988 թվականի դեկտեմբերի 10-ին «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ ձերբակալվել է, 6 ամիս անցկացրել Մոսկվայի «Մատրոսկայա տիշինա»[3] բանտում։
Եղել է «Հայոց համազգային շարժում» (ՀՀՇ) կուսակցության համահիմնադիր և վարչության առաջին նախագահ[4]։
1990-1995 թվականներին եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, 1990 թվականի օգոստոսից մինչև 1991 թվականի սեպտեմբեր՝ ՀՀ նախարարների խորհրդի նախագահ։ 1995-2007 թվականներին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։ 1991 թվականի շարժման ակտիվ մասնակիցների և համախոհների հետ նախաձեռնել է Ազգային Ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության հիմնադրումը։ 1991 թվականից ԱԺՄ կուսակցության վարչության նախագահ։ 1992 թվականի սեպտեմբերին նշանակվել է ՀՀ պետնախարարի, այսուհետև պաշտպանության նախարար՝ միաժամանակ ղեկավարելով ՀՀ ռազմարդյունաբերական համալիրը[2], 1993 թվականի օգոստոսին ազատվել է պաշտոնից[5]։
2009 թվականի մարտից 2019 թվականի դեկտեմբեր Հայաստանի հանրային խորհրդի նախագահն էր։ 2019 թվականից՝ «Վերնատուն» հասարակական քաղաքական ակումբի նախագահ[6]։
2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տևած Արցախյան երկրորդ պատերազմի պատճառները, ընթացքը և այնուհետև 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համատեղ հայտարարության ստորագրումը հայաստանյան հանրության շրջանում բողոքի ալիք բարձրացրեց՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը[7]։ Խորհրդարանական և արտախորհրդարանական 17 կուսակցություններ ստեղծեցին «Հայրենիքի փրկության շարժման» խորհրուրդ և 2020 թվականի դեկտեմբերի 3-ին անցումային կառավարության ղեկավարի՝ վարչապետի միասնական թեկնածու առաջադրեցին Վազգեն Մանուկյանին[8]։
Կենսագրություն
խմբագրելՄանկություն և պատանեկություն
խմբագրելՎազգեն Մանուկյանը ծնվել է 1946 թվականին՝ Մեծ Եղեռնի ժամանակ Մոկսից Երևան գաղթած Մանուկյանների ընտանիքում։ Հայրը՝ Միքայել Մանուկի Մանուկյանը, ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր էր, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր։ Մայրը՝ Աստղիկ Հմայակի Հակոբյանը, ծնվել է Գյումրիում, ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆալուլտետը[9]։
Վազգեն Մանուկյանը սովորել է Երևանի Ա. Չեխովի անվան դպրոցում։ 1963-1968 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի Ֆիզիկամաթեմատիկական ֆալուլտետում։ 1967թվականի ապրիլի 24-ին[10] Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան առջև ցույց կազմակերպելու պատճառով ստիպված է եղել թողնել Մոսկվայի համալսարանը և վերադառնալ Երևան[11][12] : 1966-1967 թվականներին ուսումը շարունակել է Մոսկվայի պետական համալսարանում, 1969-1972 թվականներին՝ ԽՍՀՄ ակադեմիայի Նովոսիբիրսկի բաժանմունքի ասպիրանտ է եղել։ Ֆիզմաթ գիտությունների թեկնածու է, դոցենտ, մի շարք գիտական հոդվածների հեղինակ[13].1972-1990 թվականներին դասախոսել է ԵՊՀ-ում[9]։
Կինը՝ Վարդուհի Իշխանյանը, մասնագիտությամբ մաթեմատիկոս է, նրա հայրը հայտնի լեզվաբան, գրականագետ Ռաֆայել Իշխանյանն է, մայրը Վահան Չերազի դուստր՝ մանագիտությամբ լեզվաբան՝ Բյուրակն Չերազը։
Քաղաքական վաղ շրջանի գործունեություն
խմբագրելՔաղաքական գործունեությունը սկսել է ուսանողական տարիներից։ Մինչև 1988 թվական եղել է տարբեր քաղաքական կազմակերպությունների անդամ և կազմակերպիչ։
1960 -ականներին Հայաստանում սկիզբ առավ մի շարժում, որի ներքո ստեղծվեցին գաղտնի ազգային կազմակերպություններ՝ բարձրացնելով Հայոց ցեղասպանության և ազգային այլ հարցեր։ 1967-1968 թվականներին Վազգեն Մանուկյանն ու ընկերները Մոսկվայի համալսարանում հիմնեցին Հայ մշակույթի ակումբը, որը, սակայն, միայն մշակութային չէր, այլ մշակութայինի անվան տակ ազգային գործունեություն էր ծավալում։ Հետո նմանատիպ կազմակերպություն ստեղծեցին Երևանի պետական համալսարանում՝ կրկին հայ մշակույթի անվան տակ արծարծելով անկախության, Արցախի, ժողովրդավարության և այլ հարցեր[1][14].
1967 թվականի ապրիլի 24-ին Մոսկվայում մի խումբ համախոհներով կազմակերպել են ցույց Թուրքիայի դեսպանատան առաջ՝ նախապես մշակելով սցենարը, այցելելով Մոսկվայի բուհեր ու հանրակացարաններ, ցուցակներով հայերին գտնելով և իրազեկելով ցույցի մասին[12].
Ապրիլի 24-ին հազարավոր ուսանողներ հավաքվել էին Մոսկվայի թուրքական դեսպանատան առջև և ձեռք ձեռքի տված՝ սկսեցին երգել «Զարթնիր լաո»-ն, որից հետո ոստիկանները մոտենում են, քաշքշում, փորձում ցրել ցույցը։ Բայց ցույցն արդեն կայացել էր։ Նախորդ տարիների անհաջող փորձերից հետո սա առաջին հաջողված ցույցն էր։ Հայ ուսանողները վերադառնում են հանրակացարաններ և նշում իրենց հաղթանակը[12]։
Մի քանի օր անց ցույցի կազմակերպիչներին, այդ թվում նաև Վազգեն Մանուկյանին, հեռացնում են համալսարանից[12]։
Այդ ցույցին պատրաստվելիս՝ Վազգեն Մանուկյանը ծանոթանում է Խորհրդային Միության արտգործնախարարության արտաքին քաղաքականության պլանավորման բաժնի պետ, Կանադայում Խորհրդային Միության նախկին դեսպան Համո Հարությունյանի հետ, որը շատ հարգված ու ազդեցիկ գործիչ էր մոսկովյան քաղաքական շրջանակներում։ Կարելի է ասել, որ հենց նա է դրել Մանուկյանի քաղաքական գործունեության հիմքը։
Մոսկվայում կազմակերպված ցույցից հետո էլ նրանց շփումը շարունակվում է։ Համո Հարությունյանը Մանուկյանին ու ընկերներին սովորեցնում է քաղաքականության ու դիվանագիտության նրբությունները, ազգային քաղաքականությունից մինչև համաշխարհային գործընթացներ, խոսում պետությունների կառուցվածքից, ներքին խոհանոցից, այն մասին, թե ինչպես են ընդունվում քաղաքական որոշումները և այլն։ Հարությունյանը երիտասարներին ծանոթացնում էր նաև հայտնի հայերի հետ։ «Նրա տունը հայության համար կենտրոն էր։ Օրինակ` Սիլվա Կապուտիկյանի հետ այնտեղ եմ ծանոթացել։ Շատ անգամ այնտեղ հանդիպեցինք և մտերմացանք մարշալ Բաղրամյանի հետ։ Ծանոթացանք նաև մարշալ Բաբաջանյանի, նախկին առաջին քարտուղար Յակով Զարոբյանի, մի խոսքով՝ ժամանակի ամենաազդեցիկ դեմքերի հետ»,-հիշում է Մանուկյանը[12]։
Գաղափարական մյուս մեծ ազդեցությունը երիտասարդները կրում էին Կարեն Թախտաջյանից, որը մաթեմատիկոս էր, հայրը՝ Արմեն Թախտաջյանը Պետերբուրգում հայտնի ակադեմիկոս։ Կարեն Թախտաջյանն առաջ էր քաշում ազգային գաղափարախոսության հարցեր, դրդում, որ երիտասարդները փիլիսոփայություն կարդան։ «Ես առաջին անգամ հենց նրա ազդեցության տակ սկսեցի ուսումնասիրել Նիցշե, Շոպենհաուեր, Օտտո Վեյնինգեր, հնդկական փիլիսոփայություն։ Իսկ Համո Ակիմիչի ազդեցության տակ սկսեցինք ուսումնասիրել, թե ինչ է նշանակում բաժնետիրական ընկերություն, Միացյալ Նահանգների տնտեսություն, այսինքն, եթե անկախ պետություն լինենք, հասկանայինք` ինչ ճանապարհով պետք է գնանք և այլն։ Այդ բոլոր տղաները հետագայում մեծ դեր խաղացին ոչ միայն Հայաստանում տարբեր գաղտնի կազմակերպություններ հիմնելու գործում, այլև 1988-ի շարժման ժամանակ» հիշում է Վազգեն Մանուկյանը[12][15]։
1970-ական թվականներին Վազգեն Մանուկյանը Վազգեն Ա. Կաթողիկոսի առաջադրանով իր ընկերների հետ իրականացնում է նաև մշակութային արժեքների փրկության միջոցառումներ Նախիջևանի և Արցախի տարածքներում[15][16][17], իրականացնում են նաև Բեյրութում ռմբակոծության տակ հայտնված հայ մանուկների փրկության կազմակերպում և շատ այլ ձեռնարկումներ[18]։
Թարգմանչաց տոներ
խմբագրել1974 թվականին Վազգեն Մանուկյանը համախոհների հետ ստեղծում է մի նախաձեռնություն՝ «Թարգմանչաց տոներ», որն իր շուրջ է համախմբում հայաստանյան ողջ մտավորականությանը։ Նպատակն այն էր, որպեսզի ստեղծվի ազգային մի ակումբ, որը հնարավորություն կտա մարդկանց ծանոթանալու, շփվելու, ոչ ֆորմալ մթնոլորտում հարցեր քննարկելու և այդ հարցերը քննարկելով՝ համախոհներ, կողմնակիցներ ձեռք բերելու, որպեսզի մտավորականության մեծ ազդեցություն ունեցող շերտը համախմբվեր նույն գաղափարների շուրջ։ Քննարկվում էին, օրինակ, դպրոցների հարցը (հայկական, թե ոչ հայկական), Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, ցեղասպանության հետ կապված հարցերը, երբեմն անգամ ազատության, անկախության, կոմունիստական ռեժիմից ազատվելու հարցեր[1][10][15]։
«Երբ 88-ի շարժումը սկսվեց, հասկացանք, թե այդ հավաքներն ինչքան կարևոր էին և ինչ մեծ նշանակություն ունեցան։ Մտավորականությունը միանգամից համախմբվեց, քանի որ արդեն մարդիկ իրար ճանաչում էին, նույն կերպ էին հարցերին մոտենում, նույն գաղափարներն էին հարում։ Դա էր Թարգմանչաց տոների ամենամեծ ձեռքբերումը». Վազգեն Մանուկյան[1]։
Արցախյան շարժում
խմբագրել1988 թվականին. Հայաստանում միաժամանակ առաջացան երեք շարժում։ Առաջինը՝ խոշոր բնապահպանական, երկրորդը, փոքրաթիվ էր և հիմնականում կազմակերպված էր 1987 թվականին բանտից դուրս եկած դիսիդենտների կողմից։ Ամենամեծ թափը հավաքեց երրորդ շարժումը, որի նպատակն էր ԼՂԻՄ Հայաստանին միավորելը[19]։ 1988 թվականին ստեղծվեց «Ղարաբաղ» կոմիտեն, որի ակունքներում կանգնած էր Վազգեն Մանուկյանը։ Նա նախ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ էր (1988 թվականի փետրվարից), ապա կոմիտեի համակարգողը (1988 թվականի հունիսից).[1][2][20]
1988 թվականի փետրվարյան ցույցերի ժամանակ Վազգեն Մանուկյանն իր հրապարակային ելույթում առաջին անգամ համազգային գործադուլի կոչ է անում ժողովրդին։
1988 թվականի դեկտեմբերի 10-ին «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ Վազգեն Մանուկյանը ձերբակալվել է և 6 ամիս անցկացրել Մոսկվայի «Մատրոսկայա տիշինա» բանտում[19]։
Արցախյան շարժումԸ ծնվեց որպես ազգային շարժում, որի նպատակները շատ հստակ էին, սակայն շատ արագ՝ 1988 թվականի մայիսից, զուտ ազգային շարժումից այն սկսեց վերածվել ազգային-ժողովրդավարական շարժման։ 1988 թվականի մայիսին շարժման առաջնորդների միջև քաղաքական, գաղափարական տարաձայնություններ ի հայտ եկան։ Ոմանք գտնում էին, որ կա միայն Ղարաբաղի հարցը, և որևէ այլ խնդիրներ պետք չէ առաջ քաշել։ Մյուս մոտեցումն այն էր, որ այնքան խնդիրներ գոյություն ունեն, որ անհնար է Ղարաբաղի խնդիրն առաջ տանել և հաջողության հասնել առանց դրանք բարձրաձայնելուց[21]։
Վազգեն Մանուկյանը վստահ էր, որ ճիշտ ճանապարհը անկախ պետության կերտումն է։ Եվ փուլ առ փուլ պայքարը տեղափոխվեց Անկախության դաշտ[22]։
«Ղարաբաղի» կոմիտեի նախաձեռնությամբ ստեղծվում է «Հայոց համազգային շարժում» հասարակական-քաղաքական կազմակերպությունը, որի հիմնադիր համագումարի ընտրված վարչության կազմում էին «Ղարաբաղյան» կոմիտեի գրեթե բոլոր անդամները։ Վազգեն Մանուկյանն ընտրվում է ՀՀՇ վարչության առաջին նախագահը[4]։
Հայաստանի Հանրապետության վարչապետ
խմբագրել1990 թվականի մայիսին Վազգեն Մանուկյանն ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի (ԳԽ) պատգամավոր[2], 1990 թվականի օգոստոսի 13-ին Գերագույն խորհրդի կողմից նշանակվել է Հայաստանի Նախարարների խորհրդի նախագահ (վարչապետ)[2], Արդյունքում դառնալով Խորհրդային Հայաստանի վերջին և երրորդ Հայաստանի հանրապետության առաջին վարչապետը։ Դա Հայաստանի համար ծանր ժամանակաշրջան էր․ արագորեն քանդվում էր ԽՍՀՄ-ը, սկսվել էր Հայաստանի քաղաքական և տնտեսական շրջափակումը հյուսիսից։
Մի կողմից՝ անհրաժեշտ էր ջանքեր գործադրել դանդաղեցնելու փլուզումը, մյուս կողմից՝ անհրաժեշտ էր արագ անցնել նոր տնտեսական համակարգի։ Կառավարությունը, որի ձեռքում էր ամբողջ գործադիր իշխանությունը (սահմանադրությամբ[23] չկար նախագահի պաշտոն, ԳԽ-ի կողմից ամբողջ գործադիր իշխանությունը տրված էր կառավարությանը), հաջողությամբ էր իրականացնում այդ բարդ ծրագիրը՝ քաղաքական վստահության վրա հիմնված հարաբերություններ ունենալով ինչպես խորհրդային հանրապետությունների, այնպես էլ մյուս երկրների հետ[24]։ Վազգեն Մանուկյանը պահպանում է պրոֆեսիոնալների կարևոր շերտին[25]՝ փորձառու նախարարներին և խոշոր գործարանների տնօրեններին, որոնք մեծ դեր ունեցան նոր կառավարության և ԽՍՀՄ տնտեսական կառույցների հետ լիարժեք հարաբերություններ ստեղծելու գործում։ Վազգեն Մանուկյանի ղեկավարած կառավարությունը համակարգային մի շարք բարեփոխումներ է սկսում, որոնք լուրջ հիմք են ստեղծում երկրի հետագա զարգացման համար[26][27]։
- 1990 թվականի օգոստոսի 21-ին նորընտիր վարչապետ Վազգեն Մանուկյանը ստորագրեց թիվ 411 հրամանագիրը՝ «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշումը ներքին գործերի նախարարությանն առընթեր հատուկ ստորաբաժանումներ ստեղծելու մասին»։ Որոշման մեջ մասնավորապես ասվում էր. «Ելնելով Գերագույն խորհրդի կողմից հռչակված նպատակից՝ սկսել անկախ պետականություն հաստատելու գործընթացը, սահմանակից շրջանների պաշտպանության, խմբակային զինված հանցագործությունների դեմ պայքարի անհրաժեշտությունից։ Նախարարների խորհուրդը որոշում է ստեղծել հանրապետության պաշտպանության և հասարակական կարգի պահպանության հատուկ ստորաբաժանումներ»։ Հատուկ գնդի ստեղծումը հիմք դրեց Հայոց բանակի ստեղծմանը[28][29]։ 1990 թվականի. հոկտեմբերի 5-ին գունդն իր առաջին երդումը տվեց Նախարարների խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին[30]։ Մանուկյանը իր ողջույնի խոսքում ասաց. «...Այժմ մենք ունենք մեր հանրապետությունը։ Այն դեռ լրիվ անկախ չէ։ Բայց մենք քայլում ենք այդ ուղղությամբ և կհասնենք քաղաքական, տնտեսական անկախության։ Մենք կունենանք հզոր պետություն, հզոր բանակ, հզոր տնտեսություն և կվերադարձնենք մեր նախնիների փայլը...»:
- 1991թ. մայիսի 4-ին Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի թիվ 325 որոշմամբ ստեղծվեց պաշտպանության կոմիտե։ Այդ որոշմամբ` Նախարարների խորհրդին առընթեր Զինվորական գերատեսչությունների աշխատանքի կոորդինացման կոմիտեն կազմավորվեց որպես Նախարարների խորհրդին առընթեր պաշտպանության կոմիտե[29]։
- Շահագործման հանձնվեց միջազգային կապի նոր համալիրը, որը Հայաստանին այդ կարևորագույն հարցում առաջ մղեց մյուս հանրապետություններից։ 1990-1991 թվականներին ՀՀ կառավարությունը ձեռնարկեց կարևոր մի նախագիծ, հաշվի առնելով, որ Խորհրդային Միությունը փլուզվում է, և Հայաստանը մտնում էր նոր աշխարհ և կապի միջոցները շատ կարևոր են, պայմանագիր կնքվեց ամերիկյան «AT&T» ֆիրմայի հետ և Հայաստանը ունեցավ միջազգային կապ, որը Խորհրդային Միության ուրիշ հանրապետություններ կամ քաղաքներ չունեին։ Հետագայում դա դարձավ ամենաեկամտաբեր ճյուղը Հայաստանի համար[27][31][32]։
- Շարունակվեց և ավարտին հասցվեց Հայաստանի կողմից Վրաստանի տարածքով Հայաստան մտնող գազամուղի կառուցումը, որը դարձավ Հայաստանի համար կյանքի ճանապարհ, երբ 1991-ին փակվեց Ադրբեջանի տարածքով եկող գազամուղը[27][32][33]։
- Իրականացվեցին հողի սեփականաշնորհումը և հարակից ծրագրային փաթեթները։ 1990-1991 հողի սեփականաշնորհումից առաջ և հետո որոշումներ ընդունվեցին կապված գյուղատնտեսական մթերքների պետական մթերումների խթանման հետ (1991 օգոստոսի 3-ի թիվ 490 որոշում), համաձայն որոնց կառավարությունը հացահատիկի, խաղողի, ծիրանի, խորդենու, ծխախոտի, կաթի և բրդի պետական մթերումների դիմաց գյուղացիական և կոլեկտիվ տնտեսություններին նպաստավոր պայմաններով տրամադրում էր նյութատեխնիկական ռեսուրսներ և ժողովրդական սպառման ապրանքներ։ Մեկ այլ որոշմամբ (1991 մայիսի 23-ի թիվ 373 որոշում) ՀՀ կառավարությունը սահմանում էր գյուղացիական տնտեսությունների և ձեռնարկությունների գույքի կամավոր ապահովագրման կարգը և պայմանները։ Ընդունվեցին ևս մի շարք այլ որոշումներ։ «Սեփականաշնորհմամբ առաջացած փոքր հողակտորների մշակումը արդյունավետ չէ, և պետք էր պետական ծրագիր մշակել հողակտորների աստիճանական խոշորացման նպատակով։ Սեփականաշնորհումը գործի առաջին կետն էր։ Հողի սեփականաշնորհումից հետո գալիս է իսկական հոգատարությունը պետության կողմից գյուղացու նկատմամբ». Վազգեն Մանուկյան.[27][32]:
- ՀՀ կառավարությունը 1991 թվականի հունիսի 13-ին և օգոստոսի 13-ին ընդունեց թիվ 392 և 525 որոշումները, որոնց համաձայն հանձնարարվում էր ՀՀ նախարարություններին և գերատեսչություններին, կազմակերպություններին մինչև 1991 թվականի դեկտեմբերի 1-ը ապահովել լրացուցիչ 600 հազ. տոննա մազութի ներկրումը հանրապետություն, աղետի գոտու բնակչության կողմից օգտագործված գազի և էլեկտրաէներգիայի գծով չվճարված պարտքերի մարման համար «Հայէներգո» ԱՄ-ին և «Հայգազ» ԱՄ-ին հատկացնել գումարներ։
- 1990 և 1991 թ ՀՀ-ում ատոմակայանի չգործելու պայմաններում արտադրվել է համապատասխանաբար 10.4 և 9.5 մլրդ կվտժ էլեկտրաէներգիա[34], որը 100 տոկոսով բավարար էր և ձեռնարկությունների, և բնակչության նորմալ կենսապահովման համար՝ ապահովելով օրական 24 ժ էլեկտրաէներգիայով։
- 1990 և 1991 թվականներին հանրապետությունում շահագործման են հանձնվել համապատասխանաբար՝ 1,46 մլն քմ և 1,91 մլն քմ ընդհանուր մակերեսով . բնկաելի շենքեր[34]։ 1991 թվականին բնակարան են ձեռք բերել շուրջ 21 հազ․ ընտանիքներ՝ 1992 թվականի 4 հազարի փոխարեն[34]։ Բնակարանային շինարարությունը գյուղական բնակավայրերում 1991-ին այն կազմել է 866 հազար քմ[34]։ 1991 թվականին աննախադեպ աճ ապահովվեց սոցիալ մշակութային նշանակության օբյեկտների՝ մասնավորապես նախադպրոցական հիմնարկների, հանրակրթական դպրոցների, հիվանդանոցների, պոլիկլինիկաների, ակումբների և մշակույթի տների շահագործման ոլորտում[34]։
- Համաձայն ՀՀ նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 13-ի թիվ 206 և 1991 թվականի օգոստոսի 9-ի թիվ 506 որոշումների հանրապետության նախարարներին և գերատեսչություններին, պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներին, հիմնարկներին և կազմակերպություններին հանձնարարվում էր սեփական գործունեության գլխավոր խնդիր համարել 1991 թվականի երկրաշարժի գոտում շինարարության օբյեկտների շահագործման հանձնման առաջադրանքների անվերապահ կատարման ապահովումը։
- 1990 թվականին հանձնվեց 500 հազար քմ բնակելի տարածք, 1991 թվականին 750 հազար քմ բնակելի տարածք[34]։ Գյումրի քաղաքում 1991-ի առաջին 7 ամսվա ընթացքում հանձնվել է մոտ 180 հազ ք. մ բնակմակերես կամ գրեթե անյնքան որքան 1989-1990 թվականները միասին վերցրած[34]։ Այդ ժամանակ Խորհրդային միությոնից պետությունը 500 մլն ռուբլի պարտք վերցրեց, որը անվերադարձ եղավ։ Դա շինմոնտաժային աշխատանքների առումով կազմում էր 250 մլն ԱՄՆ դոլար։
- Համաձայն ՀՀ նախարարների խորհրդի 1991 մայիսի 21/29, 237/379 «Մոսմարզգործկոմին» առընթեր «Մոսմարզշինկոմիտեին» «Պոդմոսկվոյե» ԱՇՄ-ն Հայաստանի Հանրապետության շինարարության նախարարությանը հանձնելու մասին» որոշման՝ աղետի գոտում աշխատող տարբեր միութենական կազմակերպությունների արտադրական բազան թողնվել է Հայաստանի Հանրապետությունում։
- Աղետի գոտում շինարարական և վերականգնման աշխատանքները տեղական շինանյութով ապահովելու կապակցությամբ Վազգեն Մանուկյանը ստորագրեց ՀՀ նախարարների խորհրդի 1991 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 557 որոշումը։ Համաձայն այդ որոշման հստակ հանձնարարականներ տրվեցին «Հայարդշինանյութեր» ԱՄ-ին, «Արարատցեմենտ»» ԱՄ-ին, «Հրազդանի ցեմենտի գործարանին» և «Երևանի գաջի գործարանին»։
- 1991 թվականին ցեմենտի արտադրությունը կազմել է 1 մլն 507 հազ. տոննա, այնքան ինչքան 1992-1998 թվականները միասին վերցրած։ Նույնը վերաբերում էր նաև այլ կարևորագույն շինանյությերի արտադրությանը, ինչպիսիք են բնական քարից որմնաբլոկները, փոքր որմնաբլոկները, հավաքովի երկաթբետոնե կառուցվածքները և իրերը, ասբեստցեմենտի թերթերը (շիֆեր) և այլն[34]։
- Նորից շահագործման հանձնվեցին կարբիդի և կաուչուկի արտադրությունները՝ 1991 թվականի մայիսի թիվ 331 որոշմամբ գործարկվեց «Նաիրիտի գիտարտադրական միավորման արտադրությունների գործարկումը», որով նաև խստորեն ճշտվում էր սահմանային թույլատրելի արտանետումների և արտահոսքերի նորմերը, պահպանվում էին արտադրությունների անվտանգությունը և բնապահպանական նորմերը։
- Չնայած արդեն սկսել էին էներգետիկ դժվարությունները, փակվել էր Ադրբեջանի գազամուղը և դեռ չէր կառուցվել Վրաստանինը, կառավարությունում որոշում էր ընդունվել Սևանը չօգտագործել էներգետիկ նպատակների համար։ Կլիման բարենպաստ էր, և դա բերեց նրան, որ Սևանի մակարդակը 10սմ-ով բարձրացավ։
- Երևանում տեղի ունեցավ հայաստանցի և սփյուռքահայ գործարարների համատեղ համաժողովը։ Գրանցվեցին բազմաթիվ համատեղ ձեռնարկություններ[27]։
- 1991 թվականին ՀՀ կառավարությունը որոշումներ ընդունեց նաև մանրածախ գների ռեֆորմի կապակցությամբ՝ բնակչության սոցիալական պաշտպանության ուժեղացման լրացուցիչ միջոցառումների մասին (1991 մայիսի 3-ի թիվ 324, 1991 թվականի օգոստոսի 3՞ի թիվ 492)
- Ընդունվեց «Բորսաների մասին» առաջին որոշումը[35], որով օրինականացվեցին շուկայական առաջին կառույցը և համատեղ ձեռնարկությունների ստեղծման, գրանցման կարգը և այլն։
Վազգեն Մանուկյանի և ՀՀՇ-ի վերնախավի միջև ավելի ու ավելի էին խորանում անհամաձայնությունները Հայաստանի ապագա քաղաքական կուրսի վերաբերյալ։ Վազգեն Մանուկյանը 1991 թվականի սեպտեմբերի 25-ին Գերագույ խորհուրդում ելույթ ունենալով, հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից[2][36] , սեպտեմբերի 26-ին խորհրդարանն ընդունում է նրա հրաժարականը։
Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ)
խմբագրելԱստիճանաբար, 1988 թվականի համաժողովրդական ղեկավարության ներսում մեծամասնություն ստացավ մի ուղղություն, որը ընդդիմախեսների կարծիքով հետևողականորեն զոհաբերում էր շարժման ծրագրում ամրագրված խնդիրներն և ժողովրդավարական սկզբունքները «իշխանություն հանուն իշխանության» և «իշխանություն ամեն գնով» սկզբունքներին։ Համաժողովրդական շարժման ղեկավարության մի մասը Հայաստանի համար այդ ուղղության մեջ վտանգ տեսնելով ինքնակամ հեռացավ ՀՀՇ-ից։
Տիգրան Սարգսյանը և Դավիթ Վարդանյանը, ովքեր հետագայում Վազգեն Մանուկյանի հետ ստեղծեցին ԱԺՄ-ն, ՀՀՇ նիստերից մեկում հարց էին բարձրացրել, որ իրականացվող սեփականաշնորհումը խորացնում է սոցիալական անարդարությունը։ Տարաձայնությունների համար շատ առիթներ կային։ Կոմիտեի անդամները տարբեր կերպ են պատկերացնում Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը՝ սկսած «ոչ մի թիզ հող» քաղաքականությունից մինչև խնդիրը սառեցված պահելը։ Տնտեսական խնդիրների լուծման ճանապարհները ոչ միշտ էին ընդունելի։ Երբեմնի գաղափարակիցները Հրանտ Բագրատյանի իրականացրած քաղաքականությունն անվանում էին «վայրի լիբերալիզմ» և քննադատության էին արժանացնում[37]։
Գերագույն խորհրդում «Ազգային ժողովրդավարներ» խմբակցության ձևավորումից հետո Վազգեն Մանուկյանը, Դավիթ Վարդանյանի, Արշակ Սադոյանի, Շավարշ Քոչարյանի, Լյուդվիգ Խաչատրյանի, Տիգրան Սարգսյանի, Սեյրան Ավագյանի և այլ գործիչների հետ նախաձեռնում է շարժման ակտիվ մասնակիցներին և համախոհներին միավորող «Ազգային ժողովրդավարական միության» (ԱԺՄ) հիմնադրումը։ 1991 թվականին ստեղծվում է ԱԺՄ-ն, կուսակցության վարչության նախագահ է ընտրվում Վազգեն Մանուկյանը[38]։
ԱԺՄ-ն Ազգային ժողովում խմբակցություն է ունեցել 1995-2003 թվականներին։
Հայաստանի պաշտպանության նախարար
խմբագրել1992 թվականի սեպտեմբերի 11-ին Վազգեն Մանուկյանը նշանակվել է ՀՀ պետնախարար[2], 1992 թվականի հոկտեմբերին նշանակվել է Հայաստանի Պաշտպանության նախարար[2]՝ միաժամանակ ղեկավարելով Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրը։
1992 թվականի ամռանը Լեռնային Ղարաբաղը ողբերգություն էր ապրում. մեկ ամսում ադրբեջանական զորքերը գրավեցին Շահումյանն ու Մարտակերտը, հայերի կողմից վերահսկվող տարածքների մոտ 50 տոկոսը։ Թվում էր՝ ևս մեկ ճիգ, և ղարաբաղյան հարցը կլուծվի վերջնականապես[39][40]։ Հենց այդ ժամանակ Վազգեն Մանուկյանը դարձավ Հայաստանի պաշտպանության նախարար, և պատերազմի ընթացքը սկսեց աստիճանաբար փոխվել։ ԽՍՀՄ ցամաքային զորքերի շտաբի պետի տեղակալ Տեր-Գրիգորյանցի ակտիվ մասնակցությամբ կազմավորվեց փոքրաթիվ, բայց մարտունակ բանակ։ 1992 թվականի աշնանից սկսած հաջողվեց կասեցնել ադրբեջանցիների առաջխաղացումը, իսկ 1993 թվականի գարնանը հայերը հակահարձակման անցան և արդեն օգոստոսին ջախջախեցին ադրբեջանական բանակի հիմնական հարվածային ուժերը[39][41]
1993 թվականի մայիսի 28-ին գրեթե ավարտված էր Հայաստանի կանոնավոր բանակի ձևավորումը, որի բաղկացուցիչ մասն էր Արցախի բանակը։ Գրավված էր Քելբաջարը, հետ էր վերցված Մարտակերտը, ջարդվել էր Ադրբեջանի բանակի ողնաշարը, և շարունակվում էր սկսված հաղթանակների շարքը։ Համաժողովրդական մեծ ոգևորության ալիք էր առաջացել, և այդ ժամանակ տեղի ունեցավ առաջին զորահանդեսը, որը ընդունում էր այդ ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը[42][43][44]։
Կապանի օպերացիա
խմբագրել1992 թվականի աշնան և ձմռան ամիսներին երկրի սահմաններին իրավիճակն օրհասական էր։ Շահումյանն ու Մարտակերտը թշնամու ձեռքում էին, Կիչանը և ըստ այդմ՝ Ստեփանակերտն ու ամբողջ Արցախը՝ մշտական սպառնալիքի տակ։ Լաչինի միջանցքով երթևեկելը խիստ վտանգավոր էր, երբեմն՝ անհնար։ Հակառակորդը տարբեր զինատեսակներից գնդակոծում էր նաև Կապանի շրջանի հայկական գյուղերը՝ վտանգի տակ պահելով Կապան-Գորիս ավտոմայրուղին[40]։
1992 թվականի ապրիլի 24-ից սահմանային ընդհարումները վերաճում են լուրջ մարտական գործողությունների։ Զանգվածաբար հրետակոծվում էին Կապան քաղաքն ու սահմանամերձ բնակավայրերը։
Որոշում է կայացվում միջոցներ ձեռնարկել՝ վերացնելու հակառակորդի առավել վտանգավոր հենակետերը։ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Հրաչյա Անդրեասյանը մշակում է պլան, օպերացիայի ղեկավար է նշանակվում Յուրի Խաչատուրովը[45]։
Դեկտեմբերի 10-ի վաղ առավոտյան գործողությունը սկսվում է։ Մի քանի ժամ տևած մարտերից հետո հայկական կողմին հաջողվում է լիակատար պարտության մատնել թշնամուն և փոխել պատերազմի ելքը[46]։
Կապանի օպերացիայի մասին Վազգեն Մանուկյանը տեղյակ չի պահել այդ ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, քանի որ վերջինս դեմ էր նման գործողություններին՝ համարելով միջազգային հանրության կողմից ոչ ընդունելի[47]։
Քարվաճառի օպերացիա
խմբագրելՔարվաճառի շրջանում տեղակայված ադրբեջանական ռազմական հենակետի ոչնչացման, բռնազավթված բնակավայրերի ազատագրման և ադրբեջանական բանակի լաչին-քելբաջարյան խմբավորման ջախջախման գործողությունըտեղի է ունեցել 1993 թվականի մարտի 27-ից ապրիլի 2-ը՝ Վազգեն Մանուկյանի պաշտոնավարման օրոք էր և նրա անմիջական ղեկավարությամբ[48]։
Քարվաճառն իր դիրքով չափազանց կարևոր էր։ Քարվաճառից էր հրետանակոծվում Մարտակերտը, Քարվաճառում տեղակայված թշնամու զինուժը մեծ վտանգ էր Շահումյանի պարտիզանական ջոկատների համար համալրում հասցնող ինքնաթիռներին։ Քարվաճառի ազատագրումը մեկ ուղղությամբ իրականացնել հնարավոր չէր. այն իրագործվում է երեք ուղղություններով՝ միաժամանակյա հարձակմամբ[48]։
Մարտակերտի ազատագրում
խմբագրելՔարվաճառի օպերացիայից անմիջապես հետո սկսվեցին Մարտակերտի ազատագրման նախապատրաստական աշխատանքները։ Շատ կարճ ժամանակում վերախմբավորեցին ուժերն ու միջոցները։ 1993 թվականի ամռան սկզբին սկսվեցին գործողությունները։ Հայկական ուժերը մարտնչում էին ողջ հյուսիսային ճակատով և հունիսի 26-ին նրանց հաջողվում է գրավել «Հեռուստաաշտարակ» և «Պուշկեն յալ» կոչվող բարձրունքները[49]։ Հունիսի 27-ին ազատագրվեց Մարտակերտը։ Հայկական կողմը անցավ գերիշխող բարձունքների և հիմնական ճանապարհային ուղղությունների պաշտպանությանը։
1993 թվականի օգոստոսի 21-ին Լևոն Տեր-Պետրոսյանը Վազգեն Մանուկյանին ազատում է պաշտպանության նախարարի պաշտոնից և Սերժ Սարսյանին նշանակոմ պաշտպանության նախարարի պաշտոնում[5]։
Հայաստանի նախագահական ընտրություններ 1996
խմբագրել1995 թվականին Վազգեն Մանուկյանն ընտրվում է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր թիվ 20 ընտրատարածքից[50]։
1996 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ձևավորվում է լուրջ ընդդիմադիր ճակատ։ Հիմնական քաղաքական կուսակցություններն ու ուժերը համախմբվում են՝ Վազգեն Մանուկյանին առաջադրելով ազգային համաձայնության թեկնածու նախագահական ընտրություններում։
1996 թվականի սեպտեմբերի 22-ի նախագահական ընտրությունները վերաճում են համատարած ընտրակեղծիքների՝ հօգուտ Լևոն Տեր-Պետրոսյանի[51][52][53]։ Անգամ համատարած ընտրակեղծիքների արդյունքում պաշտոնական տվյալներով Վազգեն Մանուկյանը հավաքել էր 41,29% ձայն, Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 51,75%[54][55]։ Ենթադրվում էր, որ 1996 թվականի սեպտեմբերի նախագահական ընտրությունները կեղծվել են նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջին շրջանի հաղթանակը ապահովելու համար, որպեսզի նա երկրորդ փուլում չհանդիպի Մանուկյանին[56]։ Ազգային Ժողովրդավարական Միությունը հատորներով ապացուցային բազա է ներկայացրել Սահմանադրական դատարան[55][57]։
«Այդուհանդերձ մենք չէինք հայտարարում, որ ընդդիմության թեկնածուն հաղթել է, այլ պահանջում էինք ամեն մի ընտրատարածքից պատահականության սկզբունքով 3-ական արկղ բացել, և եթե ընտրակեղծիքներ հայտնաբերվեն, գնանք երկրորդ փուլի»․ Վազգեն Մանուկյան[58][59]։
Սկսվում են ընդդիմության հանրահավաքները։ Սեպտեմբերի 25-ի հանրահավքի ժամանակ Վազգեն Մանուկյանը հայտարարում է․ «Հիմա որոշվում է, թե պետությունը ինչ ճանապարհով է գնալու։ Եթե անօրինական իշխանություն եղավ, դա դառնում է ավանդույթ և նույն ձևով շարունակվելու է»[59]:
Վազգեն Մանուկյանը մի քանի հոգու հետգնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որն այդ ժամանակ տեղակայված էր Ազգային ժողովի շենքում՝ առաջարկելով ամեն մարզից 3 արկղ բացել։ Այդ ժամանակ Վազգեն Մանուկյանը հայտարարում է․«Եթե 20-30 րոպե հետո դուրս չեկանք, եկեք մեր հետևից»[60]:
ժողովուրդը «Վազգե՛ն, նախագահ» վանկարկումներով Ազատության հրապարակից Բաղրամյան պողոտայով շարժվում է դեպի ԿԸՀ։ Ժամը 18-ի սահմաններում Ազգային ժողովի դիմաց հավաքված էին հազարավոր ցուցարարներ, որոնք կողմ էին վճռական գործողությունների:Քիչ անց Ազգային ժողովի շենքից դուրս է գալիս Վազգեն Մանուկյանի կողմնակիցներից Վովա Հախվերդյանը. «Ես անձամբ ասում եմ Վազգեն Մանուկյանի խոսքերը․ «Մենք կհասնենք հաջողության, միայն թե համբերեք։ Իր անձնական խնդրանքն է՝ համբերատար սպասել, բայց բանակցությունները գնում են բավականին ծանր մթնոլորտում»[61]:
Որոշ ժամանակ անց, տեսնելով, որ Վազգեն Մանուկյանը Ազգային ժողովի շենքից դուրս չի գալիս, ժողովուրդը կոտրում է ԱԺ երկաթյա դարպասները և մտնում շենքի տարածք։ Սկսվում են բախումներ[62]։
Վազգեն Մանուկյանը փորձում է ցուցարարներին հանգստացնել՝ ասելով.«Այստեղ հանձնաժողովը մի որոշում է ընդունում, որը մեզ լիովին գոհացնում է։ Ժողովուրդ, այս պահից կախված է մեր ողջ ժողովրդի ապագան»: Նա կոչ է անում ժողովրդին անկարգությունների չդիմել և ձեռք չբարձրացնել ոստիկանների վրա[62]։
Հատվածներ ԱՄՆ-ի Պետքարտուղարության զեկույցից 1996 թվականի նախագահական ընտրությունների և դրան հաջորդած իրադրության վերաբերյալ[63][64].
«Նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը վերընտրվեց սեպտեմբեր ամսվա բազմաթեկնածու և հակասական ընտրությունների արդյունքում, որոնք նշանավորվեցին մի շարք անօրինականություններով ու ընտրական օրենքի լուրջ խախտումներով։ Ընդդիմությունը մերժեց ընտրությունների պաշտոնական արդյունքները և դիմեց Սահմանադրական դատարան՝ խնդրելով չեղյալ հայտարարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ու նշանակել նոր ընտրություններ։ Դատարանի վարած քննությունը չցրեց պաշտոնական արդյունքների հավաստիության վերաբերյալ կասկածները․․․»[63][65]։
«․․․Սեպտեմբերյան ընտրություններին հետևած իրադարձությունների ժամանակ կառավարությունը ծեծի ու բռնությունների ենթարկեց ընդդիմադիր կուսակցությունների անդամներին ու ցուցարարներին։ Կառավարությունը համաձայնագիր ստորագրեց Կարմիր խաչի հետ՝ արտոնելով հանդիպումներ ու առանձնազրույցներ ձերբակալվածների հետ, սակայն այդ համաձայնագրի կիրառման համար բավարար քայլեր չձեռնարկվեցին․․․»[63][65]։
«․․․Իշխանությունը շարունակում էր որոշակի սահմանափակումներ պարտադրել մամուլի ազատությանը, անվտանգության ուժերը ծեծում ու ձերբակալում էին լրագրողների սեպտեմբերյան իրադարձություններից հետո, իսկ լրագրողներն էլ հակված են որոշ ինքնագրաքննության․․․»[63][65]:
«․․․Նախագահական ընտրություններին հաջորդած դեպքերից հետո, երբ դեռ գործում էր հանրահավաքների արգելքը, անվտանգության ուժերի՝ համազգեստ չկրող աշխատակիցները ծեծում էին այն անցորդներին, որոնք հայտնվում էին հավաքների գումարման հիմնական վայրի հարևանությամբ։ Ոստիկանության դաժանության երկու դեպք է արձանագրվել տարվա առաջին կեսին։ Յուրաքանչյուր դեպքում դաժան ծեծի ենթարկված բանտարկյալն այնուհետև ինքնասպանություն է գործել։ Երկու դեպքն էլ այժմ գտնվում է Գերագույն դատարանի վարույթում․․․»[63][65]։
Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ
խմբագրել2009 թվականից մինչև 2019 թվականի. նոյեմբերի 13-ը Վազգեն Մանուկյանը ղեկավարել է Հայաստանի հանրային խորհուրդը[66][67]։ Հանրային խորհուրդի նպատակն է նպաստել երկրում քաղաքացիական հասարակության կայացմանն ու զարգացմանը, հանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը, իշխանության ու հասարակության տարբեր շերտերի միջև կառուցողական երկխոսության ծավալմանը։
Խորհրդում ներգրավված են եղել անվանի գիտնականներ, հասարակական, մշակութային, նախկին պետական անվանի գործիչներ, մտավորականներ, որոնք խորհրդի կազմում միավորվելու և համագործակցելու շնորհիվ ձևավորել են ընդհանուր տեսլական Հայաստանի ու հայ ժողովրդի ապագայի վերաբերյալ, ձևակերպել խնդիրներ, որոնք ներկայացվել են նաև օրվա իշխանություններին[68]։
Վազգեն Մանուկյանի ղեկավարած տարիներին խորհուրդն իրականացրել է ակտիվ գործունեություն՝ արձագանքելով Հայաստանին ու հայ ժողովրդին վերաբերող բոլոր այն հարցերին, որոնք հանրային հնչեղություն են ստացել և հուզել հասարակությանը։ Բազմաթիվ հարցեր խորհրդում բարձրացվել, քննարկվել և դրանց վերաբերյալ Հայաստանի նախագահին կամ Հայաստանի կառավարություն առաջարկներ են ներկայացվել Հանրային խորհրդի անդամների կամ հանձնաժողովների նախաձեռնությամբ։ Այդ հարցերի որոշակի մասն անմիջապես ստացել է լուծումներ, որոշ մասը ներառվել է Հայաստանի կառավարության գործունեության ուղենիշների ու ծրագրերի մեջ[68]։
2010 թվականի հուլիսի 7-ին Նյու Յորքում կայացած Տնտեսական և սոցիալական խորհուրդների ու համանման կառույցների միջազգային ասոցիացիայի (ՏՍԽՀԿՄԱ) ընդհանուր վեհաժողովի ժամանակ ՏՍԽՀԿՄԱ-ի նախագահության ներկայացմամբ Հայաստանի Հանրային խորհուրդը դարձել է Հանրային խորհուրդների միջազգային կառույցի անդամ[69][70]
Միջազգային համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրային խորհուրդը ասոցիացիայի մի շարք երկրների հետ (Ռուսաստան, Չինաստան, Բրազիլիա, Հունաստան, Պորտուգալիա) ստորագրել է երկկողմ համագործակցության պայմանագրեր[70]։
Միջազգային ասոցիացիայի շրջանակներում ստեղծվել է նաև Ֆրանկոֆոնյան երկրների տնտեսական և սոցիալական խորհուրդների ու համանման կառույցներիերկրների միություն (UCESIF), որին նույնպես 2015 թվականից անդամակցում է Հայաստանի Հանրային խորհուրդը[71]։
Խորհուրդը սերտ համագործակցություն է ծավալել Հայաստանի նախագահի, կառավարության ղեկավարի, պետական գերատեսչությունների ղեկավարների հետ։ ՀԽ հանձնաժողովներն ակտիվորեն համագործակցել են համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչների հետ նպատակ ունենալով հանրային երկխոսության, հանրային քննարկումների մշակույթը զարգացման նոր աստիճանի հասցնել[68]։
«Վերնատուն» ակումբ
խմբագրել2019 թվականին, ընդառաջ գնալով Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում ընթացող զարգացումներին, առկա խնդիրներին ու վտանգներին, Վազգեն Մանուկյանը հիմնում է «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը։ Ակումբի նպատակն է բոլոր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքականապես ակտիվ անհատների ջանքերի շնորհիվ նպաստել մեր երկրում առողջ միջավայրի ձևավորմանն ու հանրային կոնսոլիդացիային, նպաստելով Հայաստանի առջև ծառացած խնդիրների հաղթահարմանը և ապագային միտված ուղենիշների ու գաղափարների ձևավորմանը[72]։
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյան -մարտ 1991 |
Հաջորդող Շավարշ Քոչարյան |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ Պետական նախարար (պաշտպանության հարցերի կոորդինացնող) Վազգեն Մանուկյան 11 սեպտեմբերի 1992-21 օգոստոսի 1993 |
Հաջորդող պաշտոնը վերացվել է |
Նախորդող Վազգեն Սարգսյան |
ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վազգեն Մանուկյան 20 հոկտեմբերի 1992-21 օգոստոսի 1993 |
Հաջորդող Սերժ Սարգսյան |
Նախորդող Շավարշ Քոչարյան |
«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյան 21 օգոստոսի 1993- |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան ապրիլ, 2009 - նոյեմբերի 13, 2019[73] |
Հաջորդող Ստյոպա Սաֆարյան |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Պետրոսյան, Աննա (2018թ. մայիսի 14). «Ղարաբաղեան Շարժումի 30-ամեակի Առիթով. Արցախեան Շարժումի Նախապատրաստական Շարժումը «Թարգմանչաց Տօներ»». Ազդակ օրաթերթ.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «ՀՀ վարչապետեր». Հայաստանի Հանրապետության կառավարություն.
- ↑ ««Ղարաբաղ» կոմիտեն ազատ արձակվեց, 31.05.1989 թ».
- ↑ 4,0 4,1 «ՀՀՇ Վարչության նախագահները».
- ↑ 5,0 5,1 Պակևիչյան, Տիգրան (1993 թ․ օգոստոսի 24). «Վազգեն Մանուկյանը հեռանում է, կամ հաղթող բանակի պարտված հրամանատարը». Հայլուր.
- ↑ ««Չկա առողջ քաղաքական օրակարգ»․ Վազգեն Մանուկյանը նոր քաղաքական ակումբ է ստեղծում».
- ↑ «Հանրահավաք Ազատության հրապարակում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով». news.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «Ընդդիմադիր կուսակցությունների վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է». armenpress.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ 9,0 9,1 «Կենսագրություն». Վազգեն Մանուկյանի պաշտոնական կայք. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ 10,0 10,1 ««Վերելք»․ Հայաստանը հիբրիդային պատերազմի կիզակետում, հյուրը՝ Գագիկ Հարությունյան». YouTube.
- ↑ «Քաղաքական վաղ շրջանի գործունեություն». Վազգեն Մանուկյանի պաշտոնական կայք. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 «Թե ինչպես 1967 թ. Մոսկվայում բողոքի ցույց կազմակերպվեց Թուրքիայի դեսպանատան առջև». lragir.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Особенность Карлемана для одного класса функций», Доклады АН, Арм. ССР, том XXII N5, 1981г. «Особенность Карлемана для функций непрерывных хотя бы в одной точке», Известия АН, Арм. ССР, XXI, N 6, 1981г. «О подсистеме функций Уолша являющейся системой представления», Доклады АН, Арм. ССР, 1987г. «О носителях функции образуюшихполную ортонормальную систему», Известия АН, Арм. ССР, XXI, N 6, 1981г
- ↑ Факелы для мотыльков?, Гарегин Мхитарян, «Գոլոս Արմենիի», 1992թ. հուլիսի 2
- ↑ 15,0 15,1 15,2 «1991թ վարչապետ Վազգեն Մանուկյան,Վազգեն Վեհափառ». YouTube.
- ↑ «Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսը Վազգեն Մանուկյանի մասին».
- ↑ «Հատվածներ 2009 թ. «Հայտնի անհայտը» հաղորդումից».
- ↑ Հայկական երազանքը գոյատևման փակուղուղում, ելույթների և հոդվածների ժողովածու. Ամարաս. 2002. էջեր 3–4. ISBN 99930-941-1-0.
- ↑ 19,0 19,1 Дубнов, Аркадий (2019). Почему СССР развалился? Вспоминают главные действующие лица. Индивидуум. էջեր 194-217. ISBN 978-5-6040721-5-8.
- ↑ Շարժում 1988/25. Երևան: Մեդիամաքս. 2013. էջ 79.
- ↑ Շարժում 88/25. Երևան: Մեդիամաքս. 2013. էջեր 49–52.
- ↑ «[Շարժում 1988/25]. Տիգրան Սարգսյան՝ նոր էլիտայի ձևավորման համար ժամանակ էր պետք». Մեդիամաքս.
- ↑ http://www.irtek.am/views/act.aspx?aid=150837
- ↑ «1991թ.Վարչապետի մեկ շաբաթը, կարծիքներ». YouTube.
- ↑ LLC, Helix Consulting. «Պատմական ակնարկ - Նախկին նախարարներ - Հայաստանի Հանրապետության Կառավարություն». www.gov.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «1991թ,սեպտ,վարչապետ Վազգեն Մանուկյանի ասուլիսից». YouTube.
- ↑ 27,0 27,1 27,2 27,3 27,4 «Վազգեն Մանուկյան. Իմ ղեկավարած կառավարությունը իր բոլոր թերություններով ու սխալներով հանդերձ, մեծ քայլ արեց Հայաստանում նոր հասարակություն, նոր տնտեսական համակարգ ստեղծելու գործում». www.aravot.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Հայկական բանակի ծնունդը. 21 օգոստոս, 1990 թվական». www.civilnet.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ 29,0 29,1 ««Հատուկ գնդի» ստեղծումը,տեսանյութ Հայոց բանակի ստեղծման առաջին քայլերը,տեսանյութ». ankakh.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Հատուկ գունդ».
- ↑ Times, New York. «AT&T; PUTS ARMENIA ON TELEPHONE MAP». OrlandoSentinel.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ 32,0 32,1 32,2 ««Առանց երազանքի ժողովուրդը մեծ բաների չի հասնի». Վազգեն Մանուկյան». arpy maghakyan (անգլերեն). 2013 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «История». armenia.gazprom.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ 34,0 34,1 34,2 34,3 34,4 34,5 34,6 34,7 https://www.armstat.am/file/doc/99507013.pdf
- ↑ «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Հայկական երազանքը գոյատևման փակուղում» (PDF). YouTube. էջ 96-98. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Շարժում 1988/25. Երևան: Մեդիամաքս. 2013. էջ 78.
- ↑ «Վազգեն Մանուկյանի պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 27-ին.
- ↑ 39,0 39,1 Հրց. Պավել Ֆելգենհաուերի հետ, «Շատերը կարծում էին, որ ինձ կդարձնեն քավության նոխազ», Երկիր թերթ, 27 օգոստոսի 1993
- ↑ 40,0 40,1 admina. «Պատերազմի ծանրագույն, անհուսալի օրերը, որ մենք հաղթահարեցինք 1991-1994-ին | Aniarc» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Վիճակը կարելի է փոխել և բեկում մտցնել. Վազգեն Մանուկյանի փորձը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Հայ զինվոր», ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնաթերթ, N 5, հունիսի 1-10, 1993թ
- ↑ Հայաստանի Հանրապետություն, թիվ 106, մայիս 29, 1993թ.
- ↑ «Первый Военный Парад ВС Республики Армения 28.05.1993г. (часть первая)».
- ↑ «Յուրի Խաչատուրովը՝ Կապանի օպերացիայի մասին».
- ↑ «Լրանում է Կապանի հաղթական օպերացիայի 26-ամյակը».
- ↑ ««ԶՐՈՒՅՑՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ»».
- ↑ 48,0 48,1 «Ինչպես 70-ամյա գերությունից ազատագրվեց պատմական Քարավաճառը».
- ↑ «Սուր անկյուն.Հատուկ դեպքեր 10.11.2014 - Թողարկում 29 / Sur ankyun.hatuk depqer».
- ↑ http://www.parliament.am/deputies.php?lang=arm&sel=&ord=&show_session=1
- ↑ «88-ը Արցախի համար էր, 96-ը ամբողջ Հայաստանի», հրապարակված փաստաթղթերի ժողովածու, «Երևան» տեղեկատվական կենտրոն, 20 սեպտեմբերի-7 հոկտեմբերի, 1996թ
- ↑ «Кавказский Узел | Если бы выборы в Армении были честными? Альтернативный подсчет. 1990-е гг». web.archive.org. 2019 թ․ հունիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Refugees, United Nations High Commissioner for. «Refworld | Armenia: After the 1996 Presidential Elections». Refworld (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «88-ը Արցախի համար էր, 96-ը ամբողջ Հայաստանի», էջ 33 Սեպտեմբերի 29-ին ԿԸՀ հանձնաժողովի ներկայացրած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, «Երևան» տեղեկատվական կենտրոն, 1996
- ↑ 55,0 55,1 «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «Armenia: FAQ About February's Presidential Election». RadioFreeEurope/RadioLiberty (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ ԱԺՄ դիմումը ՀՀ սահմանադրական դատարան, 25.10.1996, «ՀՀ ազգային արխիվ»
- ↑ «ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին». news.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ 59,0 59,1 «1996թ,սեպտեմբերի 25, մաս3».
- ↑ «1996թ,սեպտեմբերի 25, մաս4».
- ↑ «1996-ցույցեր նախագահական ընտրություններից հետո, 1 մաս».
- ↑ 62,0 62,1 «1996-ի նախագահական ընտրություններից հետո».
- ↑ 63,0 63,1 63,2 63,3 63,4 «1996 Human Rights Report: Armenia». 1997-2001.state.gov. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «Առավոտ», 1 փետրվար, 1997թ., շաբաթ ԱՄՆ–ի Պետքարտուղարությունը՝ Հայաստանի մասին
- ↑ 65,0 65,1 65,2 65,3 «ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցը 96-ի նախագահական ընտրությունների մասին». www.7or.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Վազգեն Մանուկյանը կրկին նշանակվեց Հանրային խորհրդի նախագահ». Hetq.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Վազգեն Մանուկյանը դուրս եկավ Հանրային խորհրդից».
- ↑ 68,0 68,1 68,2 «Հաշվետվություններ». Հայաստանի Հանրային Խորհուրդ. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «List of Members». www.aicesis.org. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ 70,0 70,1 «Պատմություն». Հայաստանի Հանրային խորհուրդ. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ «acesis-membres». ucesif.fr (ֆրանսերեն).
- ↑ «Վերնատուն հասարակական-քաղաքական ակումբ». www.facebook.com. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Վազգեն Մանուկյանը դուրս է գալիս Հանրային խորհրդից». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վազգեն Մանուկյան» հոդվածին։ |