Հրաչյա Անդրեասյան
Հրաչյա Հմայակի Անդրեասյան (հունվարի 29, 1932, Կրասնոդար, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 9, 1999, Մոսկվա, Ռուսաստան), ռազմական գործիչ։ ՀՀ բանակի գեներալ-լեյտենանտ 1993 թ.։
ԿենսագրությունԽմբագրել
Ավարտել է Նովոչերկասկի Սուվորովի անվան 1950 թ. Թբիլիսիի հետևակի 1952 թ., Ֆրունզեի անվան 1966 թ. և ԽՍՀՄ Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիաները։ 1952-1992 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժեր Անդրկովկասյան, Լենինգրադյան, Կիևի, Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգներում և ԳԴՀ-ում ու Չեխոսլովակիայում տեղակայված զորախմբերում՝ մոտոհրաձգային գնդի, դիվիզիայի, զորամիավորման հրամանատար, ռազմական խորհրդի անդամ: 1981 թ.-ից՝ գեներալ-լեյտենանտ, ԽՍՀՄ ԶՈՒ Հյուսիս-Կովկասյան ռազմական օկրուգի շտաբի պետ, նույն օկրուգի զորահրամանատարի առաջին տեղակալ և Ռազմական խորհրդի անդամ: Հետագայում՝ Վարշավայի պայմանագրի երկրների միացյալ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի ներկայացուցիչ Չեխոսլովակիայի Ժողովրդական բանակի գլխավոր շտաբի պետին առընթեր։ 1992-1994 թվականներին՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ-Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։
Մասնակցությունը Հայկական զինված ուժերի ստեղծմանը և Արցախյան ազատագրական պատերազմինԽմբագրել
Անդրեասյանը մասնակցել է Քելբաջարի ռազմական գործողության պլանների մշակմանը, ՀՀ հարավարևելյան սահմանագոտում լայնամասշտաբ ռազմական գործողություններին, Շուռնուխ-Խնձորեսկ-Տող ռազմաճակատային գծի ինքնապաշտպանական մարտերին։ Որպես ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ գործուն մասնակցություն է ունեցել Արցախյան ազատամարտին:
Կյանքի ավարտըԽմբագրել
1994 թվականին զորացրվել և բնակություն է հաստատել Մոսկվայում։ Որտեղ և վախճանվել է: Թաղված է Դոնի Ռոստովում, որտեղ 2000 թվականին կանգնեցվել է նրա բրոնզաձույլ կիսանդրին։
ՊարգևներԽմբագրել
- Գեներալ-լեյտենանտ Հրաչյա Անդրեասյանը արժանացել է ԽՍՀՄ-ի, Գերմանական Ժովրդավարական Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և մի շարք այլ պետությունների բարձր պարգևների՝ շքանշանների և մեդալների:
- Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով 2000 թ. մայիսին Գեներալ-լեյտենանտ Հրաչյա Անդրեասյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» I աստիճանի շքանշանով, որը հանձնվել է նրա այրուն՝ Ժաննա Աղասու Անդրեասյանին (զորավարի մահվան տարեդարձի օրը՝ նրա շիրմի վրա իր հուշարձանի բացման օրը):
ԳրականությունԽմբագրել
- Ղարաբաղյան ազատագրական պատերազմ. 1990-1994 թթ.:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Карабахская освободительная война 1988–1994 (հայ.) — 2004. — 865 p.
Արտաքին հղումներԽմբագրել
- Наш генерал
- Биография на сайте Энциклопедии фонда "Хайазг"
- Генерал-лейтенант Грач Амаякович Андресян
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |