Կիչան, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում`Խաչեն գետի ձախ ափին՝ 950 մետր բարձրության վրա։ Գտնվում է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածում, Մարտակերտ շրջկենտրոնից՝ 29 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 41 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Կիչան
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտի
ԲԾՄ935 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն168[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունկիչանցի
Ժամային գոտիUTC+4
Կիչան (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Կիչան (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Աշխարհագրություն խմբագրել

Կիչանը գտնվում է Արցախի Հանրապետության հյուսիս–արևելյան հատվածում՝ Խաչեն գետի ձախ ափին։ Գյուղի արևմտյան մասով ձգվում է Մեղրասար լեռնաշղթան։ Գյուղը շրջապատված է անտառներով։ Ի դեպ, 1745 թվականին պահպանված մի փաստաթղթում գյուղը հայտնի էր «Մեղրագետ» անվամբ[2]։

Համայնքը լեռնային է, ունի 680,15 հա տարածք, որից 282,36 հա գյուղատնտեսական նշանակության, 331,79 հա անտառային հողեր։ Կիչան համայնքի սահմանային գոտով հոսում է Խաչեն գետի վտակը։ Համայնքի տարածքում առկա են թվով 3 աղբյուրներ` «Անահիտի», «Գյուղի» և «Միրզին»։

Տեղադրություն խմբագրել

Կիչանը գտնվում է Արցախի Հանրապետության հյուսիս–արևելյան հատվածում՝ Խաչեն գետի ձախ ափին։ Գյուղի արևմտյան մասով ձգվում է Մեղրասար լեռնաշղթան։ Գյուղը շրջապատված է անտառներով։ Ի դեպ, 1745 թվականին պահպանված մի փաստաթղթում գյուղը հայտնի էր «Մեղրագետ» անվամբ[2]։

Պատմություն խմբագրել

Առնվազն 12–րդ դարից, ներկայիս բնակավայրից 1,5 կմ հարավ-արևմուտք, Մեղրասարի ստորոտում էր գտնվում նախկին Կիչանը։ Երևի այդ շրջանում է գյուղը անվանվել Մեղրագետ։ Ուշ միջնադարում` 18–րդ դարում, գյուղը տեղափոխվել է ոչ շատ մեծ հեռավորության վրա գտնվող ավելի հարմարավետ վայր։

Կիչանը, գտնվելով Խաչենի և Թարթառի ձորակներում գտնվող բնակավայրերը իրար կապող հանգուցային կետում լինելով, կարևոր դերակատարություն է ունեցել նաև ազատագրական պայքարի տարիներին[2]։

Փանահ խանի հրոսակների դեմ պայքարում Ջրաբերդի և Խաչենի ուժերը հավաքվում էին Կիչանում։

Բնակավայրը, գտնվելով ռազմական բախումների կետում, բնակչության շատացման տեսանկյունից առանձնակի աճ չի ունեցել։ Օրինակ՝ 1885 թվականին Կիչանում ընդամենը 9 ընտանիք էր ապրում։ Այս բնակավայրի հողերը հիմնականում վանքապատկան էին։ 1873 թվականին գյուղում կառուցվել է Սբ. Աստվածածին եկեղեցին[2]։

Խորհրդային կարգեր հաստատելուց հետո` 1931 թվականին Կիչանում կազմակերպվել է կոլտնտեսություն, որը տնտեսական մեծ ներուժ չի ունեցել։ 1998 թվականին կոլտնտեսությունը լուծարվել է։

Հայրենական մեծ պատերազմին Կիչանից մասնակցել է 62 մարդ, զոհվել է 27 հոգի[2]։

Կիչանը Արցախյան պատերազմում խմբագրել

1990 թվականին Կիչանում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Կ. Առաքելյան), որը առանձին, իսկ 1992 թ.-ից Մարտակերտի պաշտպանական շրջանի ստորոբաժանումների կազմում մասնակցել է Կիչանի ինքնապաշտպանական, Մարտակերտի, Ասկերանի, Աղդամի և այլ շրջանների ազատագրական մարտերին։ 1991-93 թթ.-ին Կիչանը պարբերաբար ռմբակոծվել է, գրավվել (ավերվել են տները և շինությունները), ապա ազատագրվել։ Կիչանից զոհվել է 11 ազատամարտիկ[3]։

Բնակչություն խմբագրել

Կիչան համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 178 մարդ, կա 44 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 182 169 171

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Գյուղում պահպանվել է Սբ. Աստվածածին եկեղեցին, շրջակայքում՝ Կիչանի վանքը։ Կան պատմամշակութային հուշարձաններ` Սբ. Աստվածածին եկեղեցի (XIX դ.), Անապատ վանք (XII-XVIII դդ.), գերեզմանոց (XII-XVIII դդ.), մատուռ (XVIII դ.), խաչքար (XIII դ.), Անահիտի աղբյուր, հաշվառված են 78 հուշարձաններ։

Գյուղի տարածքում նշանավոր են Անահիտի, Ճգնավորի, Շումոնեկի, Գյուղի, Միրզին աղբյուրները։

Կիչանի հանդամասերն են՝ Գուզլակեն ծորը, Դուզերը, Սաղնաքարը, Թեղեպատը, Գուլութալան, Կաղնախաչը, Դոլին կլոխը, Թեղեն պատը, Երեշենը։

Հասարարակական կառույցներ խմբագրել

2015 թվականին գործում էր գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 54 աշակերտներ[5]։

Արցախյան պատերազմից հետո ծավալուն աշխատանքներ են կատարվել գյուղի վերակառուցման համար[2]։

Կիչանով է անցնում Ստեփանակերտ–Վարդենիս–Երևան մայրուղին, որը նպաստում է գյուղի զարգացմանը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Population of Nagorno-Karabakh Republic (2005)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 3-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 301–302.
  3. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 299։
  4. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  5. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 163.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)