Բերձորի մարդասիրական միջանցք

Բերձորի միջանցք (նաև՝ Բերձորի մարդասիրական միջանցք, Լաչինի մարդասիրական միջանցք, Լաչինի միջանցք), վեցկիլոմետրանոց լեռնային միջանցք[1], որը միացնում է Հայաստանի Հանրապետությունը` Արցախի Հանրապետությանը։ Գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ 1992 թվականի մայիսից մինչև 2020 թվականի նոյեմբերը փաստացի վերահսկվում էր Արցախի Հանրապետության կողմից և նրա վարչատարածքային բաժանման համաձայն մտնում էր Քաշաթաղի շրջանի կազմի մեջ։ 2020 թվականի նոյեմբերին, 44-օրյա պատերազմի հետևանքով, միջանցքում տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը[2]։

Բերձորի (Լաչինի) միջանցքի երթուղին` 44-օրյա պատերազմից հետո (2020 թվականի դեկտեմբերի դրությամբ)

Միջանցքի տարածքն այսօրվա դրությամբ ընդգրկում է երեք բնակավայր՝ Աղավնո, Սուս գյուղերը և բուն Բերձոր (Լաչին) քաղաքը[3]։ 2022 թվականի օգոստոսի 26-ից տվյալ բնակավայրերը գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։

2022 թվականի դեկտեմբերի 12-ից միջանցքը փակված է` էկոակտիվիստ ներկայացող ադրբեջանցիների կողմից։

Պատմություն խմբագրել

 
Լաչինի միջանցքում գտնվող IV դարի Ծիծեռնավանքը

15-17-րդ դարերում այստեղ գոյություն է ունեցել Քաշաթաղի մելիքությունը։ 17-րդ դարի սկզբում պարսից Աբբաս I Սեֆին այս վայրերում վերաբնակեցրել է քրդական ցեղերի, որպեսզի թուլացնի հայ մելիքներին[4]։

1918 թվականի նոյեմբերին վերջին, այն բանից հետո, երբ անգլիացիների պահանջով Անդրանիկ Օզանյանը լքեց Արցախը, տեղի մուսուլմաններն ավերեցին Հարարը և երկու հայկական գյուղեր՝ Սպիտակաշենը և Պետրոսաշենը։ Այս գյուղերը գտնվել են Արցախի և Զանգեզուրի միջև բաժանելով լեռնային երկու շրջանները։

Խորհրդային իշխանության առաջին տարիներին ԼՂԻՄ-ը սահմանակից է եղել Խորհրդային Հայաստանին, սակայն 1930-ական թվականներից՝ վարչական հերթական բարեփոխումներից հետո, աշխարհագրական կապը կտրվել է։ Տարածաշրջանային կոնֆլիկտների շվեդ մասնագետ Սվանտե Կորնելը նշում է[5]։

Հետաքրքրական է, որ 1926 թվականի քարտեզի վրա, որը տպագրված է եղել «Սովետական մեծ հանրագիտարանում», ԼՂԻՄ-ը սահմանակից է եղել մի դեպքում Հայաստանին, մյուս դեպքերում արդեն առանձնացված է Հայաստանից։ 1930 թվականից սկսած Լաչինը դուրս է եկել ԼՂԻՄ-ը կազմից և միացել է Ադրբեջանին՝ դառնալով վարչական առանձին միավոր։

Արցախյան ազատամարտի ժամանակ Արցախը երեք տարի շրջափակված է եղել Ադրբեջանի կողմից։ 1992 թվականի մայիսի 17-18-ը հայկական ուժերը հատուկ օպերացիա են իրականացրել՝ ազատագրելու Շուշի — Լաչին — Զաբուխ ստրատեգիական նշանակություն ունեցող ավտոճանապարհը[6]։ Լաչինի ազատագրումից հետո Արցախը դուրս է եկել շրջափակումից, ինչը հնարավորություն տվեց հայկական ուժերին ռազմական և հումանիտար օգնություն տրամադրել Լաչինին[7]։ 1992 թվականի հոկտեմբերին ադրբեջանցիները փորձել են հետ գրավել Լաչինը՝ իրականացնելով Լաչինի օպերացիան։ Վերջինս անհաջողությամ է եզրափակվել։

2020 թվականի նոյեմբերին, 44-օրյա պատերազմի հետևանքով, Բերձորի միջանցքում տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը։

2022 թվականի դեկտեմբերի 12-ից միջանցքը փակված է` էկոակտիվիստ ներկայացող ադրբեջանցիների կողմից։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Uhlig M.A. The Karabakh war / World Policy Journal, Vol. 10, No. 4 (Winter, 1993/1994), pp. 47-52 Published by: Duke University Press Since May 1992, however, it has taken on grim strategic importance as the «Lachin Corridor» — a key military link between Armenia and the mountain territory of Nagorno- Karabakh, where ethnic war has raged since that Armenian-dominated enclave declared its desire to secede from Turkish-speaking Azerbaijan in 1988. At the now-deserted border town of Lachin, which gives the corridor its name, the distance between Armenia and Nagorno- Karabakh is a mere six kilometer
  2. «Открыто безопасное движение гражданского автотранспорта по Лачинскому коридору в Нагорном Карабахе». mil.ru. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.(չաշխատող հղում)
  3. Армине Мартиросян (2020 թ․ դեկտեմբերի 1). «Часть жителей Бердзора и двух сел решили остаться там вопреки неопределенности». Кавказский узел (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  4. Шнирельман В. А. Войны памяти: мифы, идентичность и политика в Закавказье / Под ред. Алаева Л. Б. — М.: Академкнига, 2003. — С. 199.
  5. «Сванте Корнелл. «Конфликт в Нагорном Карабахе: динамика и перспективы решения»». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 30-ին.
  6. Азербайджан — Армения — Карабах
  7. Uhlig M.A. The Karabakh war / World Policy Journal, Vol. 10, No. 4 (Winter, 1993/1994), pp. 47-52 Published by: Duke University Press As a result of a new offensive last spring, the corridor to Armenia that was first opened at Lachin has now been extended the full length of the enclave, permitting free passage of military and humanitarian aid from Armenia. But while Armenian logistical support remains important - Karabakh's military helicopters, for example, return to Armenian airfields for protection when not in use - Armenia has generally avoided di- rect involvement in the fighting, and the conduct of the war is controlled by Kara- bakh leaders, who have become increasingly independent of their ethnic kin outside the battle zone